Թուրքիայի իշխանությունները Խաշեղջիի սպանությունից ձայնագրություն ու տեսագրություն ունեն
https://parstoday.ir/hy/news/world-i99330-Թուրքիայի_իշխանությունները_Խաշեղջիի_սպանությունից_ձայնագրություն_ու_տեսագրություն_ունեն
«Վաշինգտոն Փոստ» օրաթերթը գրեց. «Թուրքիայի իշխանությունները տեղեկացրել են, որ իրենց ձեռքի տակ ունեն ձայնագրություններ ու տեսագրություններ, որոնք ապացուցում են Ստամբուլում գտնվող Արաբիայի հյուպատոսարանում սաուդացի քննադատ լրագրողի սպանության փաստը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2018 08:13 Asia/Tehran
  • Թուրքիայի իշխանությունները Խաշեղջիի սպանությունից ձայնագրություն ու տեսագրություն ունեն

«Վաշինգտոն Փոստ» օրաթերթը գրեց. «Թուրքիայի իշխանությունները տեղեկացրել են, որ իրենց ձեռքի տակ ունեն ձայնագրություններ ու տեսագրություններ, որոնք ապացուցում են Ստամբուլում գտնվող Արաբիայի հյուպատոսարանում սաուդացի քննադատ լրագրողի սպանության փաստը»:

«Վաշինգտոն Փոստ»-ը նաև հավելեց. «Անկարան Վաշինգտոնին տեղեկացրել է, որ այս տեսագրություններում երևում են Սաուդյան Արաբիայի քննադատ լրագրող Ջամալ Խաշողջին, նրան հարցաքննողները, կտտանքներն ու խոշտանգումներն ու ի վերջո սպանությունը: Նաև լսվում է անվտանգության խմբի ձայնը, ովքեր սպանելուց ու դիակը մասերի բաժանելուց առաջ կտտանքների են ենթարկում Խաշեղջիին»:

Ի դեպ, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Քորքերը հայտարարեց, որ տեղեկատվական ու հետախուզական տվյալներն ապացուցում են, որ Ալե Սաուդի ռեժիմը ուղղակի կերպով դերակատար է եղել Ջամալ Խաշեղջիի անհետացման դավադրության կազմակերպման մեջ:

«Նյու Յորք Թայմզ»-ն էլ հղում կատարելով Թուրքիայում իր աղբյուրներին հաղորդել է, որ Թուրքիայի իշխանությունների համոզմամբ Ջամալ Խաշողջիի սպանության հրահանգն արձակել է Ռիադում իշխանական կառույցը: