Ֆրանսիան կարևորում է ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու անհրաժեշտությունը
Ֆրանսիայի սենատը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցները մարտահրավեր են Եվրոպայի տնտեսական, առևտրային, ինչպես նաև դիվանագիտական ինքնիշխանությանը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովը շաբաթ օրը հրապարակել է լայնածավալ զեկույց, որում կարևորվել է ԱՄՆ պատժամիջոցներին դիմակայելու և եվրոպական դիվանագիտության ու տնտեսության վրա դրանց թողած հետևանքները հաղթահարելու ուղիները:
Զեկույցում նշված է, որ Ամերիկյան տնտեսական ու առևտրային պատժամիջոցները երկակի մարտահրավեր են դարձել Եվրամիության ու նրա անդամ երկրների դիվանագիտական ու տնտեսական անկախության համար:
Ֆրանսիայի Սենատի զեկույցը կենտրոնանում է Իրանի վրա տնտեսական և առևտրային պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ պատժամիջոցների, ինչպես նաև 2015 թ. հուլիսին Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի հեռացման որոշման վրա:
Ֆրանսիայի Սենատի Եվրոպական հարցերով տնտեսական հանձնաժողովը (ECA) հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերսկսումը վերջ կդնի ՀԳՀԾ-ին: Հետևաբար, ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի՝ կանխելու Միացյալ Նահանգների որոշումը եվ Եվրոպայի ինքնիշխանությունը պաշտպանելու համար: