Իտալիան ընդգծում է Իրանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i99461-Իտալիան_ընդգծում_է_Իրանի_հետ_տնտեսական_համագործակցության_ընդլայնման_կարևորությունը
Իրանում Իտալիայի դեսպանը ընդգծել է, որ Իտալիայի տնտեսական եւ արտադրական համակարգը շահագրգռված է համագործքկցել Իրանի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 15, 2018 17:23 Asia/Tehran
  • Իտալիան ընդգծում է Իրանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը

Իրանում Իտալիայի դեսպանը ընդգծել է, որ Իտալիայի տնտեսական եւ արտադրական համակարգը շահագրգռված է համագործքկցել Իրանի հետ:

Թեհրանում Իրան-Իտալիա առևտրի պալատի բացման արարողությանը ընթացքում Մաուրո Կոնցերատին հավելել է, որ Իտալիայի առևտրի մեծ մասն իրականացվում է փոքր և միջին բիզնեսի շնորհիվ և այդ համատեքստում անհրաժեշտ է բացահայտել իրանական ընկերությունների հետ համագործակցության ուղիները:

Իրանում Իտալիայի դեսպանն ընդգծել է, որ Իտալիան բոլոր ոլորտներում կողմ է Իրանի հետ համագործակցությանը և անհրաժեշտ է վերացնել Թեհրան-Հռոմ առեւտրային համագործակցության խոչընդոտները:

Միոցառման ընթացքում, Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության գրացենյակի ղեկավար Ղոլամ Հոսեյն Շաֆեին հույս է հայտնել, որ Իրանի և Եվրոպայի միջև ընթացող բանակցությունների արդյունքում շուտով կլուծվեն Իրանի շրջափակման, նավթային և բանկային արգլքների հարցերը: 

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարն ասել է.«ՀԳՀԾ-ի գործընկերները ձևաչափ են մշակում, որն ընկերություններին հնարավորություն է ընձեռում շարունակել Իրանի հետ համագործակցությունը»: