Անկարան փորձում է ԶԼՄ-ներում բացահայտել սաուդցի լրագրողի անհետացման գաղտնիքները
https://parstoday.ir/hy/news/world-i99607-Անկարան_փորձում_է_ԶԼՄ_ներում_բացահայտել_սաուդցի_լրագրողի_անհետացման_գաղտնիքները
Թուրքիայի ԱԳ նախարարն հայտնել է, որ Սաուդյան լրագրող Ջամալ Խաշեղջիի անհետացման մասին հետաքննության արդյունքները կտրամադրվեն լրատվամիջոցներին:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 19, 2018 14:16 Asia/Tehran
  • Անկարան փորձում է ԶԼՄ-ներում բացահայտել սաուդցի լրագրողի անհետացման գաղտնիքները

Թուրքիայի ԱԳ նախարարն հայտնել է, որ Սաուդյան լրագրող Ջամալ Խաշեղջիի անհետացման մասին հետաքննության արդյունքները կտրամադրվեն լրատվամիջոցներին:

«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն Մեվլուդ Չավուշողլուն ասել է.-«Անկարան տեղեկություններ և ապացույցներ ունի սաուդցի լրագրող Ջամալ Խաշեղջիի  ճակատագրի մասին և քննության ն ավարտից հետո արդյունքները կհայտնվեն լրատվամիջոցներին և հասարակությանը»:

Թուրքիայի արտգործնախարարը  հերքել է այն տեղեկությունները, թե Սաուդյան Արաբիայի ստամբուլյան հյուպատոսություն մտնելուց հետո կորած սաուդցի լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանությունն ապացուցող ձայնագրությունը տրամադրվել է ամերիկացի պաշտոնյաներին: