Ասիական ու եվրոպական երկրների ղեկավարներն ընդգծեցին ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը
Ասիական երկրների ու ԵՄ-ի ղեկավարները, Փարիզում գումարված նիստում պաշտպանելով ՀԳՀԾ-ն, ընդգծեցին միջազգային այս համաձայնությանը հավատարիմ մնալու անհրաժեշտությունը:
Համաձայն «Ասոշիեյթեդ պրես»-ի հաղորդման, ասիական երկրների ու ԵՄ-ի ղեկավարներն ուրբաթ օրը Փարիզում գումարված նիստում ընդգծելով ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը, հայտարարեցին, որ այն արդյունավետ ու ազդեցիկ համաձայնություն է, որը կարող է իրագործել իր առջև դրված նպատակները:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, Ասիայի ու Եվրոպայի երկամյա 12-րդ նստաշրջանին (ASEM) առընթեր ասել է, որ նիստում ՀԳՀԾ-ի պահպանման կապակցությամբ ասիական երկրների տեսակետը համընկնում է Եվրոպայի տեսակետին:
Անդրադառնալով Իրանի հետ ֆինանսական հատուկ մեխանիզմ հաստատելու ԵՄ-ի ջանքերին, Մոգերինին հավելել է. «Վստահաբար միության անդամներն առաջիկա շաբաթների ընթացքում այդ ուղղությամբ աշխատելու են»:
ԵՄ-ն հայտարարել է, որ Իրանի հետ իր ընկերությունների առևտրական գործարքները հովանավորելու նպատակով, փաթեթներ, ինչպես նաև Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական շրջանառությունը երաշխավորելու նպատակով SPV կոչվող ֆինանսական մեխանիզմ է գործադրելու:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնությունից այդ երկրի դուրս գալու և հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու մասին:
Թրամփի այդ քայլն արժանացավ ներքին ու միջազգային խիստ քննադատության:
ՀԳՀԾ-ի անդամ երեք եվրոպական երկրներ Գերմանիան, Ֆրանսիան ու Բրիտանիան, Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին, 4+1 խմբի շրջանակներում, ընդգծել են այս համաձայնության պահպանման անհրաժեշտությունը և ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում ՀԳՀԾ-ի գործադրման պայմաններում Իրանի շահերն ապահվելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկել:
Ասիայի ու Եվրոպայի խումբը (ASEM) բաղկացած է Եվրոհանձնաժողովից, ԵՄ-ի 28 անդամներից, Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանային համագործակցության միության «Ա Սե Ան»-ի 12 անդամներից, երեք տարածաշրջանային խմբերից ու մի շարք այլ երկրներից, այդ թվում՝ Մոնղոլիայից, Պակիստանից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից, Բանգլադեշից, Ղազախստանից, Ռուսաստանից, Նորվեգիայից, Շվեյցարիայից ու Խորվատիայից: Խումբը հիմնադրվել է 1996 թվականին և իր առաջին նիստը գումարել է Թաիլանդում: Այս պահին հիշյալ խմբին անդամակցում են 53 գործընկեր երկրներ և 2 միջազգային կազմակերպություն: