Ավելացել են Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i99709-Ավելացել_են_Թուրքիա_Ադրբեջան_ռազմական_համագործակցությունները
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ շարունակվում են Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2018 07:53 Asia/Tehran
  • Ավելացել են Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցությունները

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ շարունակվում են Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունները:

Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ղանիրա Փաշաևան ասել է.«Ադրբեջանի համար կարևորագույն հարցը Հայաստանի կողմից գրավված տարածքների ազատագրումն է և այդ նպատակի իրագործման համար, Ադրբեջանը բանակի ու արդիական զենքերի կարիք ունի, Թուրքիան ևս պատրաստ է այդ հարցով համագործակցել Բաքվի հետ»:

Փաշաևան նշել է, որ Թուրքիան առաջադիմել է զենքի արտադրման ոլորտում և այդ երկրի փորձերից օգտվելը կարող է շահավետ լինել Ադրբեջանի համար:

Նա նշել է, որ Թուրքիան լայն մասնակցություն է ունեցել Բաքվում անցկացված ADEX 2018 պաշտպանական արդյունաբերության երրորդ միջազգային ցուցահանդեսում և Բաքվի համար միշտ էլ Անկարան առաջնահերթություն է եղել: