Արևմտյան երկրները մարդու իրավունքների վերաբերյալ հակասական քաղաքականություն են վարում
(last modified Mon, 22 Oct 2018 14:27:11 GMT )
Հոկտեմբեր 22, 2018 17:57 Asia/Tehran
  • Արևմտյան երկրները մարդու իրավունքների վերաբերյալ հակասական քաղաքականություն են վարում

Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամը նշել է, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից Խաշեղջիի սպանության գործով և Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող ոճրագործությունների վերաբերյալ անտարբերությունը վկայում է նրանց հակասական դիրքորոշումների մասին:

Երկուշաբթի օրը «Իրան» լրատվական գործակալությանը և «Փրես Թի Վի»-ին տված հարցազրույցում,  Ալաեդդին Բորուջերդին ասել է, որ արևմտյան երկրները ծաղրում են մարդու իրավունքները: Նա հավելել է.-«Ամերիկացիներն ու եվրոպական երկրները հուսահատվել են իրենց ղեկավարների՝ մարդու իրավունքների նկատմամբ ունեցած վերաբերմունքի պատճառով»:

Բորուջերդին նշել է, որ Վաշինգտոնը պատերազմ է վարում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, հավելելով.«Վաշինգտոնը պարտվել է տարածաշրջանի պատերազմներում՝ հարյուրավոր միլիարդավոր դոլարների և բանակի մեծ կորուստների գնով»:

Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամն ասել է, որ տարածաշրջանում ճգնաժամի ավարտը կլինի Սիոնիստական ռեժիմի ոչնչացումը: