Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (91)
https://parstoday.ir/hy/radio/iran-i101253-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(91)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 28, 2018 02:26 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանցի մի գյուտարար նախագծել է մարմնի կառուցվածքին համապատասխանող սմարթ կարգով փոփոխվող էրգոնոմիկ կաթոռ: Առկա աթոռներում անհրաժեշտ ստանդարտների բացակայության, նաև օգտատերերի մարմնին դրանց անհամապատասխանության պատճառով, մկանային ու ոսկրային խանգարումներ ու սխալ սովորույթներ են առաջանում: Ուստի իրանցի գյուտարարը փորձել է էրգոնոմիկ աթոռ ստեղծել , որը տեխնոլոգիական առումով և եզակի նախագծման հաշվին , ավտոմատ կարգով կարող է սմարթ կիրառումներ ունենալ: Աթոռը կարող է կանխել ողնաշարային խանգարումները, պարանոցի և ուսերի ցավերը, ապահովել արյան բնական շրջանառությունը: Ֆիզիկական անհարմար իրավիճակ ստեղծվելու դեպքում, աթոռը տալիս է ազդանշան:

Սմարթ աթոռը նախագծվել է մարմնի անատոմիական կառուցվածքին համապատասխան: Այն նաև կարող է վերլուծել օգտատիրոջ մարմնի իրավիճակը և խնդիրներ լինելու դեպքում, նախազգուշացնել: Այդպիսով կանխվում են հավանական խանգարումները: Աթոռը կարող է նաև ավտոմատ կարգով փոփոխել իր բարձրությունը ՝ այն օգտատիրոջ ֆիզիկական հատկություններով համապատասխանեցնելով: Աթոռի էրգոնոմիկ հատկության շնորհիվ կարգավորվում է պարանոցի հատվածը: Այդտեղ կան տարբեր սենսորներ, որոնք վերլուծելով տվյալները, փոփոխում են սարքի տարբեր հատվածների դիրքը և ֆիզիկական դիրքը փոխելու անհրաժեշտության դեպքում, տալիս են ազդանշաններ:

 

 

Իրանցի մի գիտնական նախագծել է մարմնի վիճակով ու ձևով կարգավորվող սմարթ կարգով փոփոխվող էրգոնոմիկ աթոռ:

 

Իրանցի գիտնականները պատրաստել են որոշակի ալիքի երկարությամբ ու բարձրությամբ ջրի ալիքներ ստեղծելու սարք, որը կիրառվելու է ջրատարներում: Սարքը կիրառելի է ծովային արդյունաբերության, շինարարական համալսարանների բաց ջրատարների լաբորատորիաների և լողամիջոցներ արտադրող արդյունաբերական միավորների համար:

Սարքը կարող է վերահսկել ալիքների բարձրությունն ու երկարությունը , գնահատել և ամբարել ստեղծված ալիքների էներգիան: ԱՄՆ-ը, Գերմանիան և Ֆրանսիան համարվում են այդ տեխնոլոգիայի տեր երկրները: Իրանական տարբերակն ունի մի քանի առավելություններ ՝ կարող է որոշակի հաջորդականությամբ դասակարգել սեղծված ալիքների բարձրությունն ու երկարությունը, նաև դինամիկական ալգոռիտմերով ալիքներ ստեղծել:

 


Իրանցի գիտնականները պատրաստել են որոշակի ալիքի երկարությամբ ու բարձրությամբ ջրի ալիքներ ստեղծելու սարք։

 

ՆԱՍԱ-ն արեգակից նոր կադրեր է ֆիքսել , որոնց վրա երևում են նաև արևի կիզիչ տարրերը: ՆԱՍԱ-ի նոր կադրերի միջոցով հնարավոր է տեսնել արևը ՝ տարբեր անկյունից: Կադրերում երևում են կիզիչ տարրեր, որոնք սովորական պայմաններում անտեսանելի են : Այդ տարրերը գոյանում են միջուկային պայթյունների պատճառով, որոնք համարվում են աշխարհի ամենահզոր իրադարձություններից մեկը:  Արեգակնային այդ տարրերը ստեղծում են նաև բևեռափայլ կամ ավրորա:

ՆԱՍԱ-ի կադրերը ստացվել են համակարգչային մոդելի միջոցով, որը ֆիքսել է արևի իրական պատկերը և ցուցադրում է այդ մոլորակի մասնիկների գիտական կոդավորումը: Կադրերում առկա արեգակնային տարրերին վերաբերող կեռ գծերը տարածվում են: Վերջիններս հանգեցնում են երկիր մոլորակի վրա ազդող տիեզերական տարբեր երևույթների: Չափազանց կիզիչ այս տարրերը մթնոլորտի ատոմների հետ ռեակցիաներում , ստեղծում են բևեռափայլ : Մյուս տարրերը վերադառնում են աստղային համակարգ և արեգակի մակերեսը լիցքավորում են այդ ատոմներով: Դրանք տիեզերական կլիմայում ավելի խոշոր պայթյունների պատճառ կարող են դառնալ:


ՆԱՍԱ-ն արեգակից նոր կադրեր է ֆիքսել , որոնց վրա երևում են նաև արևի կիզիչ տարրերը:

 

Գիտնականները գտել են մի տեխնոլոգիա, որը կարող է ազդեցիկ կերպով շտկել հատուկ հիվանդությունների պատճառ համարվող գենետիկական խանգարումների գենոմի համակարգը: Գենոմն օրգանիզմի բոլոր գեների ամբողջությունն է և դրա ամբողջական քրոմոսոմային հավաքածուն:

Ուսումնասիրության արդյունքում, գիտնականները նոր մեթոդ են հայտնաբերել գենետիկական մուտացիայի շտկման համար: Գիտնականները համոզված են, որ այդ գենետիկական շտկումը կարող է ի վերջո օգնել բուժում գտնել սակավարյունության, հեմոֆիլիայի և գենետիկական այլ խանգարումների համար: Կենդանական մոդելների ու մարդու արյան բջիջների ու հյուսվածքի օրինակով փորձարկված գենետիկական շտկման համակարգի համար հիմք են հանդիսացել Ադենոյի (AAV) ախտածին  հարուցիչների խումբը:

Հեմոլոգ կոչվող նորաստեղծ պրոցեսի ընթացքում, փոխարինվում են գենոմի ախտածին գենետիկական մուտացիաները և քանի որ բուժական շտկումն իրականացվում է գենոմի մակարդակում, ուստի կարող է թողնել շտկման երկարատև ազդեցություն: Շտկված գենոմի միայն մի ներարկումը կարող է թողնել սպասվող ազդեցությունը: Այդ համակարգի և գենոմի շտկումը կարող են ազդել լյարդային ու մկանային համակարգերի ցողունային և հասուն բջիջների բուժման վրա:


Գիտնականները գտել են մի տեխնոլոգիա, որը կարող է ազդեցիկ կերպով շտկել  գենետիկական խանգարումների գենոմի համակարգը: