Առաջինները (1- Առաջին արբանյակն Իրանում)
https://parstoday.ir/hy/radio/iran-i102870-Առաջինները_(1_Առաջին_արբանյակն_Իրանում)
«Առաջինները» վավերագրական հաղորդաշարը բաղկացած է 40 մասից,որոնց ընթացքում կներկայացնենք Իրանում իսլամական հեղափոխությանը հաջորդած տարիների ձեռքբերումներն ու իրադարձությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 06, 2019 20:28 Asia/Tehran
  • Առաջինները (1- Առաջին արբանյակն Իրանում)

«Առաջինները» վավերագրական հաղորդաշարը բաղկացած է 40 մասից,որոնց ընթացքում կներկայացնենք Իրանում իսլամական հեղափոխությանը հաջորդած տարիների ձեռքբերումներն ու իրադարձությունները:

Իրանն առաջին անգամ տիեզերք ոտք դրեց իսլամական հեղափոխության հաղթանակից հետո: Խորհրդային միության առաջին արբանյակը տիեզերք է ուղարկվել 1957 թվականին: Սա առաջին օրինակն էր: Հաջորդ տարում ամերիկացիներին հաջողվեց արբանյակ ուղարկել տիեզերք: Ֆրանսիան, Ճապոնիան ու Չինաստանը, Բրիտանիան, Հնդկաստանը և Ղոդսը բռնագրավող ռեժիմն այդ հաջողությունն ունեցել են համապաստախանաբար 1965, 1969, 1970 և 1988 թվականներին:

2005 թվականին Իրանն առաջին անգամ արբանյակ է ուղեծիր  դուրս բերել՝ լինելով 9-րդ երկիրը: Այդ արբանյակը պատրաստվել էր արտասահմանցիների մասնակցությամբ: Ամիսներ անց, Իրանը սկսեց ամբողջապես տեղայնական արբանյակի պատրաստումն ու տիեզերք նետումը:

2008 թվականի փետրվարին ՝ իսլամական հեղափոխության հաղթանակի 30-ամյակի առիթով, տիեզերք նետվեց իրանական «Օմիդ» արբանյակը: ՆԱՍԱ-ն հաստատեց իրանական արբանյակի հաջողությունը: Այդպիսով Իրանն առաջին անգամ մուտք գործեց տիեզերական տեխնոլոգիայի տեր 9 երկրների ակումբ: