Իրանը՝ Իսլամական հեղափոխության հաղթանակից 40 տարի անց (26.Խաղաղատենչությունը՝ ԻԻՀ տարածաշրջանային դերակատարությունների առանցքը)
(last modified Wed, 09 Jan 2019 16:37:16 GMT )
Հունվար 09, 2019 20:07 Asia/Tehran

Անցած 40 տարիների ընթացքում, ԻԻՀ վարչակարգի թշնամիները ոչ մի ջանք չխնայեցին, որպեսզի իսլամական հեղափոխության վերաբերյալ սխալ պատկեր ներկայացնեն: Այդ ջանքերի մի մասը կենտրոնացած են եղել Իրանի տարածաշրջանային դերի վրա, որպեսզի ցույց տան, թե Իրանը խաթարում է տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Սակայն այս սադրանքը չի կարողացել արդյունք ունենալ:Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Իրանի տարածաշրջանային դերակատարությունը:

 

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, վերջերս Իրանի աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ համաշխարհային բռնատիրության նպատակն է իսլամական Իրանի ուժի տարրերին հարվածելը: Նրա ասելով. «Իսլամական հանրապետության ուժի տարրերն են հասարակական կայունությունը, անվտանգությունը,  ազգային միասնությունը, հավատարմությունը հեղափոխությունը, գիտական զարգացումը, իսլամական և հեղափոխական մշակույթի զարգացումը,  պաշտպանական և հրթիռային ոլորտներում առաջխաղացումը և տարածաշրջանում ներկայությունը: Իսլամական հեղափոխությունից առաջ, Իրանը, շահի ռեժիմի թուլության պատճառով, տարածաշրջանային ու համաշխարհային քաղաքականության մեջ ենթարկվում էր գերտերություններին, նրանով հանդերձ, որ երկիրն ուներ բազմաթիվ ռեսուրսներ: Սակայն այսօր, իսլամական հեղափոխության շնորհիվ, տարածաշրջանային ու նույնիսկ համաշխարհային իրադարձություններում, Իրանն ասում է իր խոսքը և տարածաշրջանային ոչ մի հարց, առանց Իրանի մասնակցության, չի կարող հասնել վերջնական արդյունքի: Վերջին 200 տարիների ընթացքում, Իրանի իսլամական հեղափոխությունը եղել է Միջին Արևելքի ամենակարևոր իրադարձությունը: Հեղափոխությունը առաջին իսկ օրից պայքարեց Արևմուտքի իշխանության ու նրանից կախված Սիոնիստական ռեժիմի դեմ: Իրանի հզոր ներկայությունը տարածաշրջանում, որն առաջ է գնում երկխոսության ճանապարհով, ոչ թե արևմտյան բռնատիրական ոճով, հիասթափեցրել է Արևմուտքին: Ռազմավարական այս տարածաշրջանում, Արևմուտքը միլիարդավոր դոլարներ է ծախսել: Ուստի Վաշինգտոնի պաշտոնյաները փորձում են Իրանի տարածաշրջանային ներկայության վերաբերյալ սխալ պատկեր ներկայացնել աշխարհին: Եվ դա այն դեպքում, երբ ԻԻՀ-ն օգտվելով իր ուժային ու ռազմավարական դիրքից ու տնտեսական առավելություններից, կարողացել է տարածաշրջանում կատարել իր դերակատարությունը, դառնալով հաջող օրինակ այլ ժողովուրդների համար: Իրանի իսլամական հեղափոխությունը կարողացել է տարածաշրջանի ժողովուրդների մոտ զարգացնել դիմադրության հոգեբանությունը, ինչի արդյունքում ձևավորվել են դիմադրության խմբեր: Այդ խմբերը ճնշում են գործադրում ԱՄՆ-ի ու Սիոնսիատական ռեժիմի վրա:

ԻԻՀ մշտապես կողմ է եղել համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը: Իրանը, հետևելով իր անկախ քաղաքականությանը, մուտք  է գործել տարածաշրջանային ու համաշխարհային հավասարություններ: ԻԻՀ խաղաղատենչ քաղաքականությունը, ինչը դրսևորվում է նաև արտաքին քաղաքականության մեջ, պատճառ է դաձել, որ ԻԻՀ ակտիվ ներկայություն ունենա համաշխարհային անվտանգության ու խաղաղության հաստատման հարցում: ԻԻՀ պատասխանատու դերակատարություն է ունեցել Եմենի ճգնաժամի հարցում, ինչպես նաև  ռոհինգյա մուսուլմանների հարցում` միջազգային ատյաններում: Այս քայլերն արվել են ապահով աշխարհ կերտելու նպատակով: Մի աշխարհ, որտեղ պատերազմի ու զանգվածային ոչնչացման զենքերի համար տեղ չկա: ԻԻՀ համոզված է, որ համատեղ ջանքերով կարելի է չեզոքացնել հաընդհանուր սպառնալիքներն, այդ թվում` ահաբեկչությունը: Իրանի պատգամավոր Քազեմ Ջալալին, ով խորհրդարանի հետազոտությունների կենտրոնի նախագահն է, ասում է. «Այսօր իսլամ աշխարհին սպառնում է ահաբեկչությունը: Միջխորհրդարանական միությունը ներկա դրությամբ կարող է կտրուկ դիրքորոշում կիրառել ԻԼԻՊ-ի ու հակասիլամական ահաբեկչական խմբերի դեմ, որպեսզի հաստատված բանաձևերն ու կիրառված դիրքորոշումներն ավելի մեծ ազդեցություն ունենան»:

Տարածաշրջանում վերջին տասնամյակների իրադարձությունները ցույց տվեցին, որ տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե վերջ տրվի բռնազավթմանն ու բռնատիրությանը: ԻԻՀ այս տարիների ընթացքում շեշտը դրել է այս սկզբունքների վրա: Իրանն ընդգծել է, որ Պաղեստինի հարցի լուծմամբ, տարածաշրջանի բազմաթիվ հարցեր ու խնդիրներ կլուծվեն: Տարածաշրջանի խաղաղությունը կարող է հաստավել միայն այն ժամանակ, երբ Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունենա որոշել իր ճակատագիրը, փախստականները վերադառնան հայրենիք և հաստատվի Պաղեստին պետության գոյությունը` Երուսաղեմ մայրաքաղաքով: Իսկ դա պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով, որին կմասնակցեն տարածքի մուսուլմանները, քրիստոնյաներն ու հրեաները: Սակայն սիոնիստները փորձում են համոզել համաշխարհային հանրությանը, որ պաղեստինցիները փախստականներ են և նրանց կյանքը պետք է շարունակվի առանց հողի պատկանելիության: Նրանք պնդում են, որ պաղեստինցիների դիմադրությունն ահաբեկչություն է:

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, իսլամական երկրների միջխորհրդարանական 13-րդ համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ ասել է. «Չպետք է կարծել, որ Սիոնսիտական ռեժիմին դիմադրելն անօգուտ է: Աստծո կամոք, Սիոսնիտական ռեժիմի դեմ պայքարը կտա իր արդյունքները, ինչպես որ դիմադրության շարժումը զարգացավ մինչև այսօր»:

Հեղափոխության առաջնորդի ասելով, Պաղեստինի հարցը բաղկացած է երեք մասից: Նախ` տարածքի բռնազավթումը, միլիոնավոր մարդկանց տեղահանությունը և ցեղասպանությունը: Դա ըստ ԻԻՀ առաջնորդի, պատմական մեծ չարիք է, որի դիմաց իսլամ աշխարհը պետք է իրեն պատասխանատու զգա: ԻԻՀ առաջնորդի ասելով. «Չպետք է թույլ տալ, որ արևմտյան քարոզչական վտանգավոր կայսրությունը, որի հիմնական մասը կառավարում են սիոնիստները, անտեսելով իսլամ աշխարհի կարևոր խնդիրները, լռության սադրանքով, իսլամ աշխարհի կարևոր խնդիրները մոռացության մատնի: ԻԻՀ աշխարհին ցույց տվեց, որ ոչ մի դեպքում չի հրաժարվի այս պատասխանատվությունից և իր քառասնամյա կյանքում շարունակելու է պաշտպանել պաղեստինցիների իրավունքները»: