Առաջինները (3.Իրանի պատմության մեջ սրտի փոխպատվաստման առաջին բանկը)
(last modified Sun, 13 Jan 2019 12:19:09 GMT )
Հունվար 13, 2019 15:49 Asia/Tehran
  • Առաջինները (3.Իրանի պատմության մեջ սրտի փոխպատվաստման առաջին բանկը)

Իրանում սրտի փոխպատվաստման առաջին բանկը հիմնադրվել է իսլամական հեղափոխության հաղթանակից հետո:

1967 թվականի դեկտեմբերի 3-ին՝ իրանական  1346 թվականի ազար ամսի 12-ին , առաջին անգամ հարավաֆրիկացի բժիշկ Դկտ. Քրիստիան Բեռնարը հաջողությամբ կատարեց սրտի առաջին փոխպատվաստումը: Նա վթարի հետևանքով մահացած 26-ամյա Դենիս Դավրալի սիրտը հաջողությամբ փոխպատվաստեց իր հիվանդին: Երեք օր անց սրտի երկրորդ փոխպատվաստումը կատարվեց Նյու Յորքում: Հաջորդ վիրահատությունը կատարվեց մեկ տարի անց: Դրանից հետո սրտի փոխպատվաստումը դարձավ տարածված ու ճանաչված վիրահատություն: Իսկ Իրանում սրտի առաջին փոխպատվաստումը կատարվել է իսլամական հեղափոխությունից հետո: Պատերազմի ավարտից հինգ տարի անց, Թեհրանի Դկտ. Շարիաթիի անվան սրտի հիվանդանոցում, 1993 թ.-ի ապրիլին ՝ իրանական 1372 թ.-ի ֆարվարդինի 31-ին, Դկտ. Մոհամմեդ Հոսեյն Մանդեգարը և նրա օգնականները հաջողությամբ կատարեցին այդ վիրահատությունը: Այդպիսով Իրանն ակտիվ մասնակցություն է ունեցել աշխարհի առաջատար երկրների տվյալ ոլորտի 10 ակումբներում: Իրանում տարեկան 15 հազար սրտի վիրահատություն է կատարվում: Իրանում օրգանների փոխպատվաստման կենտրոնների թիվը կազմում է 80: