Առաջինները (8.Առաջին իրանական էսկադրային ականակիրը)
(last modified Sun, 20 Jan 2019 16:50:21 GMT )
Հունվար 20, 2019 20:20 Asia/Tehran

Այսօր էսկադրային ականակիրները համարվում են ծովուժի վերջրյա նավեր:

Աշխարհում 13 երկիր  էսկադրային ականակիրներ ունեին:  Այսօր էսկադրային ականակիրները  համարվում են ծովուժի վերջրյա նավերը, սակայն ոչ բոլոր երկրները կարող են արտադրել էսկադրային ականակիրներ: Առաջին անգամ Մոհամմեդ Ռեզա շահ Փահլավին որոշեց ԱՄՆ-ից մի քանի էսկադրային ականակիրներ գնել: Իսլամական հեղափոխությունից հետո, ԱՄՆ-ը հրաժարվեց հանձնել այդ էսկադրային ականակիրները: Իրանական 1376 թ.-ին ՝ 1997 թվականին հեղափոխության առաջնորդը ներքին մասնագետներին հրահանգեց արտադրել իրանական առաջին էսկադրային ականակիրը: Իրանցի մասնագետների տարիների ջանքերի արդյունքում, իրանական 1388 թ.-ին ՝ 2009 թվականին, շահագործման հանձնվեց Իրանի պատմության առաջին «Ջամարան» էսկադրային ականակիրը: Արևմուտքցիները սակայն այդ էսկադրային ականակիրն անվանեցին նավակ: Դժվար էր ընդունել, որ Իրանը մուտք է գործել աշխարհում էսկադրային ականակիրներ ունեցող 13 երկրների ակումբի անդամների խումբ: «Ջամարան-2» էսկադրային ականակիրը Պարսից ծոցի ջուր հանվեց իրանական 1391 թ.-ին ՝ 2012 թվականին: Միաժամանակ, 1391 թվականին Իրանը նախագծեց «Պարսից ծոցի նավ» կոչվող ռազմանավերի նոր տարբերակ, որին հնարավոր չէր նավակ անվանել : «Պարսից ծոցի նավ»-ը Ասիայի արևմտյան ջրերի ամենամեծ ռազմանավն է համարվում: