Փետրվար 04, 2019 18:10 Asia/Tehran
  • Առաջինները (12. Իրանական առաջին կործանիչ ինքնաթիռը)

Երկրորդ աշխարհամարտից հետո, կործանիչ ինքնաթիռների արդյունաբերությունը մի քանի երկրի մենաշնորհն է եղել:

Երկրորդ աշխարհամարտից հետո, կործանիչ ինքնաթիռների արդյունաբերությունը մի քանի երկրի մենաշնորհն է եղել: Այդ ոլորտին էին տիրապետում միայն ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Բրիտանիան, Ֆրանսիան և Շվեդիան: Հեղափոխությունից առաջ Իրանը համարվում էր ամերկյան կործանիչների գնորդը: Այն ժամանակ երկրի ներսում ինքնաթիռներ պատրաստելու ոչ մի ծրագիր չկար: Առանց ամերիկացի խորհրդականների ներկայության հնարավոր չէր նույնիսկ օգտագործել ամերիկյան կործանիչները: Կործանիչ ինքնաթիռ պատրաստելը չափազանց բարդ գործընթաց է և ոչ բոլոր երկրներին հասանելի: Ի վերջո Իսլամական հանրապետությունը կարողացավ իրանական 1397 թվականի մորդադ ամսին տարիներ փորձարկումներից հետո, առաջին անգամ հասնել մի արդյունքի, որին անվանեցին «Քոսար կործանիչ»: Քոսարը մեկտեղանի ու երկտեղանի կործանիչ է , որն ունի նաև ուսումնական կիրառում : Քոսարն ունի արդիական հրդեհի վերահսկման համակարգ, ամբողջական թվայնացված տեխնոլոգիաներ ու բազմաֆունկցիոնալ ռադարային համակարգ: Այդպիսով Իրանը մուտք գործեց կործանիչ ինքնաթիռներ արտադրող երկրների ակումբ: 

 

 

Պիտակ