Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (104)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Շվեյցարացի և իրանցի գիտնականները հայտնաբերել են հիդրոգել, որն ունի գերազանց կպչունություն և կարող է վերականգնել վնասված հոդերը: Բժիշկներն ու գիտնականները հուսով են, որ հիդրոգելերի տեխնոլոգիաների ոլորտում առաջընթաց ունենալով, կարող են վերականգնել սրտի վնասվածքները , բազմացնել գլխուղեղային հյուսվածքները կամ վայրկյանների ընթացքում դադարեցնել արյունահոսությունը: Այսպիսով իրանցի գիտնական Փեյման Քարամին և նրա գործընկերները մի տեսակ հիդրոգել են հայտնաբերել , որն ունի արտակարգ կպչուն հայտկություն: Գյուտն օգտակար է հատկապես ծնկների ու հոդերի վերականգնման ժամանակ: Քանի, որ հոդերը հակառակ օրգանիզմի մյուս հյուսվածքների, արյան սահմանափակ պաշար ունեն և վնասվելու դեպքում, չեն կարող ինքնուրույն վերականգնվել: Մինչ այս գիտնականները տարբեր դեղորայքով և հիդրոգելային փաթեթներով էին բուժում վնասված հյուսվածքները, սակայն օրգանիզմի բնական մեխանիկական շարժումների պատճառով, ներարկված հեղուկը ոչնչանում էր:
Լոզանի պոլիտեխնիկ համալսարանի գիտնականների համոզմամբ, այս նոր նյութը կարող է վերականգնել տվյալ հյուսվածքները: Նրանց պատրաստած հիդրոգելը 90 տոկոսով ջուր է պարունակում , նաև կազմված է նանոֆիբրիլային ցելյուլոզով հարստացված բաղադրիչներից: Ստացված նյութը տասն անգամ ավելի կպչուն է, քան ակտիվ բիոսոսինձը, քանի որ պարունակում է մեծ տոկոսայնությամբ ջուր և դիմադրությունը նմանում է մարդու օրգանիզմի բնական հյուսվածքի: Ըստ հեղինակ գիտնականի, գյուտի կառուցվածքը հիդրոգելում տարածում է ստացված մեխանիկական էներգիան, ուստի երբ այն սեղմվում կամ ձգվում է , մեծանում է վերջինիս կպչունության աստիճանը:
Իրանցի գիտնականը բիոսենսոր է հայտնաբերել, որը կարող է շատ արագ վերլուծել հիվանդի լաբորատորային անալիզը ՝ վնասակար բակտերիաների առկայությունը պարզելու համար: Ներկայումս բիոլոգիական նմուշներում վնասակար բակտերիաներն ախտորոշելու համար , պահանջվում է երկուսից հինգ օր և այս ընթացքում հավանական է, որ ինֆեկցիան տարածվելու է և հիվանդի վիճակը ծանրանալու է: Կանադայի Բրիթիշ կոլումբիայի համալսարանի դոցենտ ՝ Մոհամմեդ Հոսեյն Զարիֆին ՝ Կալգարի համալասարանի գիտնականների համագործակցությամբ կատարել է այդ գյուտը:
Այսօր սենսորների նախնական օրինակները չափազանց փոքր ու էժան են: Սարքը 2.5 գիգահերցի միկրոալիքային ազգանշանները փոխանցում է բիոնմուշներին: Սենսորը կարող է ճշտել առկա բակտերիաների խտությունը : E.coli բակտերիայի տարբեր խտությունները ստուգվելուց հետո, սենսորը հստակորեն ցուցադրում է բակտերիաների քանակը:
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Scientific Reports պարբերականում:
Վերջին տասնամյակներին ապացուցվել է ոսկրային իմպլանտների արտադրման ոլորտում տարբեր մետաղների կիրառման արդյունավետությունը: Ահվազի նահատակ Չամրանի, Շուշթարի Իսլամական Ազատ , Թեհրանի Մալեք Աշթար համալսարանների հետազոտողները միասին պարզել են նիկել-տիտանիոմի վրա բիոակտիվ ծածկույթների ազդեցությունը: Նման ծածկույթի կիրառման շնորհիվ բարելավվել են մետաղային խառնուրդի բիոհատկությունները:
Նիկել-տիտանիոմ խառնուրդն ունի եզակի հատկություններ ՝ այդ թվում ոսկրային հյուսվածքի նման մեխանիկական հատկություններ, ունի լայն կիրառում պրոտեզային մասնիկների ոլորտում: Չնայած այդ դրական հատկություններին, մետաղային խառնուրդն ունի մի թերություն ,որն է՝ նիկելային թունավոր իոնների ազատումը, որին անտեսել պետք չէ: Օրգանիզմի համար ալերգիկ պայմաններ ստեղծելուց բացի, նիկելը պակսեցնում է ոսկրային բջիջների բազմացման ցուցանիշը, որի պատճառով էլ դանդաղում է ոսկրերի վերականգնման գործընթացը: Խառնուրդի վրա բիոակտիվ նանոծածկույթ ստեղծելով, գիտնականներին հաջողվել է օրգանիզմում նիկելի ազատման ցուցիչը պակսեցնելով, ավելացնել ոսկրային իմպլանտի կյանքը :
:
Աստղագետները մթնոլորտում ջրի մոլորակ են հայտնաբերել , որը գտնվում է երկիր մոլորակից 179 լուսատարի տարածության վրա: Մոլորակի կենտրոնում գտնվող աստղի անունն է HR879, իսկ մոլորակներն են HR8799 b,c,d.-ն:
Հավայիի Keck աստղադիտարանում աստղագետները պարզել են, որ մարս մոլորակից յոթ անգամ ավելի մեծ HR8799 –c-ն գազային մոլորակը պտտվում է HR8799 աստղի շուրջը:
Մալայզիայի գիտնականները գտել են թվային բուրմունքներ: «Թվային բուրմունք» տեխնոլոգիան այն իմաստով է,որ մոտ ապագայում մարդիկ կկարողանան կարճ հաղորդագրությունների միջոցով միմյանց համար բուրմունք ուղարկել: Ըստ գիտնականների, էլեկտրոնային բուրմունքներից են մրգային, փայտի և այլ բուրմունքները, որոնք ստացվում են քթում էլեկտրոդներ տեղադրվելով: Էլեկտրոդը թեթեև հոսանք է ստեղծում, որոնք էլ ակտիվացնում են նյարդային բջիջները և տարբեր բուրմունքներ գլխուղեղին են փոխանցվում:
Այս նոր գյուտը մարդկանց հնարավորություն կտա հեռակա կարգով, ինտերնետի միջոցով և վիրտուալ միջավայրում ճաշել միասին: Ըստ գիտնականների, նախագիծը կատարելագործվելու է մի քանի ամիսների ընթացքում: