Թանգարանային զբոսաշրջությունն Իրանում (10)
https://parstoday.ir/hy/radio/iran-i133596-Թանգարանային_զբոսաշրջությունն_Իրանում_(10)
Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ :Ներկայացնում ենք «Թանգարանային զբոսաշրջությունն Իրանում» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կայցելենք«Ռեզա Աբբասի»թանգարանը և կծանոթանանք թանգարանի տարբեր բաժիններին: Ընկերակցեք մեզ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 16, 2021 10:22 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ :Ներկայացնում ենք «Թանգարանային զբոսաշրջությունն Իրանում» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կայցելենք«Ռեզա Աբբասի»թանգարանը և կծանոթանանք թանգարանի տարբեր բաժիններին: Ընկերակցեք մեզ:

«Ռեզա Աբբասի»թանգարանը գտնվում է  Թեհրանում : Այն ունի  բազմաբովանդակ ցուցանմուշների հավաքածուներ :Թանգարանը հիմնադրվել է 1977 թվականին և այն իպատիվ  քաշանցի հանրահայտ  գեղանկարչի ,կոչվում է՝ Ռեզա Աբբասի : Իրանցի այս հեղինակավոր արվեստագետը ապրել ու ստեղծագործել է Սեֆյան դինաստիայի ժամանակաշրջանում ։Նա եղել է յուրահատուկ ոճ ունեցող հանրահայտ նկարիչ: Եռահարկ «Ռեզա Աբբասի» թանգարանն ունի բազմաթիվ սրահներ : Ինչպես նախաիսլամական շրջանի սրահ, իսլամական շրջանի սրահ   և գեղանկարչության  ու գեղագրության սրահ:Թանգարանում պահպանվում են իրեր  նախապատմական ժամանակաշրջանից մինչև 19 դարաշրջան,որոնք դասավորված են  ժամանակագրական կարգով: Թանգարան այցելելու համար անհրաժեշտ է սկսել երրորդ հարկից ,որն առնչվում է նախաիսլամական ժամանակաշրջանին:

Նախաիսլամական ժամանակաշրջանի սրահում ենք: Այս սրահում տեղադրված են  նախապատմական և նախաիսլամական շրջանների իրեր:Այս բաժնի իրերը և ցուցանմուշները լավապես ներկայացնում են իրանցիների արվեստի էվոլյուցիան և կրած փոփոխությունը:Լորեստանի բրոնզները, որոնք Իրանում նախապատմական արվեստի եզակի նմուշներ են , պահվում են թանգարանի այս հատվածում:Բրոնզե իրերը   ,որոնք հայտնաբերվել են Լորեստանի շրջանում և Իրանի արևմուտքում, ներառում են տարբեր տեսակի դաշույններ, նիզակների գլխիկներ, սպասք և այլն,որոնք քանդակված են գեղատեսիլ  պատկերներով:Այս բրոնզե իրերը  թվագրվում են Ք.ծ.ա. ութերորդից -երրորդ հազարամյակներով:

Այս սրահում ներկայացված ցուցանմուշները պատկանում են   Աքեմենյան, Արշակունյաց  և Սասանյան ժամանակաշրջաններին:Այդ թվում ոսկյա  ափսեներ որոնք պատկանում են Ք.ծ.ա., 5-ից 4-րդ դարերին և  Աքեմենյան ժամանակաշրջանին:Ներկայացված է ագաթե զարդերով ոսկյա վզնոց ,որը պատկանում է Ք.ծ.ա. երկրորդ հազարամյակին և Աքեմենյան  ժամանակաշրջանին: Այս ժամանակաշրջանի վզնոցները գեղեցիկ են ու գրավիչ ,որոնք ներկայացնում են Արշակունյաց շրջանի արվեստագետների արվեստը: Այս ,բաժնում ցուցադրված են Սասանյան ժամանակաշրջանից մետաղյա շատ գեղեցիկ ցուցանմուշներ և ամաններ:Այս ժամանակաշրջանում  իրանցի արհեստավորները կատարելապես ճանաչել էին մետաղների ֆիզիկական հատկությունները և կարողանում  էին դրանք ձևավորել իրենց ճաշակով և  ստեղծել շատ գեղեցիկ գործեր:

 Ծրագիրը շարունակելով կայցելենք իսլամական ժամանակաշրջանի , նկարչության և գեղագրության ցուցանմուշների սրահներ:Ընկերակցեք մեզ:

***

Ռեզա Աբբասի թանգարանի իսլամական  արվեստի սրահում ցուցադրված են խեցեղեններ, մետաղյա իրեր, ճարտարապետական ​​տարրեր, զարդեր և հյուսվածքներ, Սելջուկյան, Թիմուրյան և Սեֆյան ժամանակաշրջաններից:Այս սրահում ,ղաջարյան ժամանակաշրջանը ներկայացված է գրչատուփերով,գրքերի կազմերով և յուղամաններով : Անցյալ դարերում արվեստագետներն ու   արհեստավորները  իրենց արվեստը և ունակությունը իցույց էին դնում ռազմական գործիքներ ու  զենքեր պատրաստելով  և այդ իրերը   որակի, պատրաստման  և հարդարանքի առումով վերածում էին  մնայուն  գլուխգործոցների:Սեֆյանների և ղաջարների դինաստիաներից մեզ են հասել սրեր,վահաններ ,զրահներ և սաղավարտներ: Թեհրանի «Ռեզա Աբբասի»թանգարանում են գտնվում նման արժեքավոր գանձեր:Ցուցանմուշներից յուրաքանչյուրը վկայում է  արվեստագետի ունակությունների ու հմտության մասին: Այդ իրերը պատրաստված են մետաղից ու պողպատից  և ընդհանրապես դրանց վրա  պատկերված են էսլիմի ու երկրաչափական պատկերներ ու փորագրություններ,որոնք իրականացվել են մի շարք տեխնիկաներով ինչպես՝ փորագրությամբ, ոսկեզոծմամբ ու արծաթապատմամբ ,ուռուցիկ քանդակով և թանկարժեք քարերի օգտագործմամբ :Թանգարանում պահպանվող պատերազմական իրերից են՝ Ղաջարների շրջանից մնացած բազկապանակը ,որը թանգարանում պահպանված պատերազմական լավագույն նմուշներից է: Այդ  բազկապանակը պատրաստված է պողպատից և դաջված է Էսլիմի ոսկեզոծված պատկերներով :

Մերձավոր արևելքի նրբագեղ արվեստ՝ Իրանական մանրանկարչությունը,որը տարբերվում է մանրանկարչությունից ,ընդհանրապես օգտագործվում է գրական ու գիտական գրքերում:Թանգարանի գեղանկարչության սրահում  կարելի է  տեսնել  իսլամական ժամանակաշրջանում Իրանի  մանրանկարչության ու նկարչության ավանդույթի մասին արժեքավոր գանձեր և ծանոթանալ այս արվեստի էվոլյուցիային և զարգացմանը մինչև լուսնային թվականի 14-րդ դարաշրջան: Թանգարանի մանրանկարչության սրահում տեղադրված է ՝Իրանում ,մանրանկարչության ամենահին նմուշներից մեկը «Դեմութ» Շահնամեի  էջերից  , որը պատկանում է լուսնային  ութերորդ դարի կեսերին ,այսինքն 14-րդ դարաշրջանին :(Դեմութի Շահնամեն  հնագույն ժամանակներից մնացած ամենահին և ամենապատկերազարդված ու գեղեցիկ Շահնամեն է:Սակայն «Նասխ»գեղեցիկ տառատեսակով պատկերված մանրանկարչություններից միայն մի քանի էջ է մնացել) :

Այս սրահի  ամենագեղեցիկ  բաժիններից են «Ռեզա Աբբասի»-ի մանրանկարչության  նմուշները: Նրա գործերից են «Մենակյաց մարդը»և «Գավաթը ձեռքին երիտասարդը»: Այս բաժնում ցուցադրված է նաև նրա հետևորդ աշակերտ Մոին Մոսավարի գործերը:

Ռեզա Աբբասիի թանգարանի մյուս բաժինը հատկացված է գեղանկարչությանն ու գրերին : Այս բաժինը կոչվում է գեղանկարչության  սրահ:Սրահում ցուցադրված են 9-րդ դարից մինչև ղաջարների  ժամանակաշրջանին պատկանող գրություններ: Գրություններն ընդհանրապես կաշվի վրա են, որոնք պատկերում են գրության էվոլյուցիան և դրանք զարդանաշխված են գեղեցկորեն: Այս սրահում ցուցադրված գեղանկարչությունները, ներկայացնում են իրանցի հանրահայտ վարպետների, իշարս «Միր էմադ Ալ Հասանի Ղազվինիի»,«Ահմադ Նեյրիզիի»,«Ալի  Ռեզա Աբբասիի»և այլ արվեստագետների գործերը: 

Ռեզա Աբբասի թանգարանն Իրանի  առաջնակարգ թանգարաններից մեկն է:Տարբեր գործոններ այս թանգարանը դարձրել են Իրանի լավագույն թանգարաններից մեկը,ինչպես օրինակ  այս թանգարանում զանազան նմուշների ու ստեղծագործությունների պահպանման սրահներից բացի ,կան նաև այլ բաժիններ,ինչպես ՝ գրադարան, հրատարակությունների բաժին, տեսալսողական ցուցասրահ, ուսուցման  բաժին, վերակառուցման և վերականգնման բաժին և այլն ,որոնք հույժ կարևոր գործոններ են թանգարանների դասակարգման համար: 

Հետաքրքիր է իմանալ ,որ Ռեզա Աբբասի թանգարանում կան շուրջ 50 հազար արժեքավոր ցուցանմուշներ: Բայց դժբախտաբար թանգարանի ցուցասրահներում հնարավոր է ցուցադրության դնել միայն 1000 նմուշներ: Հանրությանը չներկայացված ցուցանմուշները պահվում են թանգարանի պահեստում ,որոնք ըստ թեմայի բաժանված են երեք բաժինների։ Առաջին բաժնում կան խեցեգործություններ, հախճապակյա և մետաղյա իրեր ,նաև քիչ թվով ոսկորներ: Երկրորդ բաժնում տեղադրված են ՝ ձեռագրեր, տեքստիլ գործվածքներ, գեղանկարչական պաստառներ, մանրանկարչություններ , լաքապատ աշխատանքներ, յուղանկարներ, արժեքավոր գործվածքներ և ժամանակակից նկարչություններ,իսկ երրորդ բաժնում պահվում են ոսկեդրամներ Աքեմենյաններից մինչև Ղաջարների ժամանակաշրջան:

Ռեզա Աբբասի թանգարանի գրադարանը գտնվում է երրորդ հարկում և ունի  շուրջ 6000 հատոր գիրք։ Այն պարունակում է իրանական պատմության և մշակույթի հարուստ հավաքածու: Նաև  պարսկերեն լեզվով  հին օրաթերթերի և ամսագրերի մի քանի հատորներ լրացնում են հավաքածուն, որը կարող է արժեքավոր աղբյուր հանդիսանալ Իրանի արվեստի, հնագիտության և մշակույթի պատմության մասին  հետաքրքրվողների կողմից ուսումնասիրությունների համար:

Վերակառուցման և վերականգնման բաժինը բաղկացած է նկարների, մետաղյա իրերի և ձեռագրերի վերանորոգման երկու լաբորատորիաներից,որը Իրանի լավագույն վերականգնողական արվեստանոցներից մեկն է համարվում:Այդ պատճառով այս արվեստանոցում վերանորոգվում են ոչ միայն Ռեզա Աբբասիի թանգարանում եղած ցուցանմուշները  այլև երկրի այլ թանգարաններից ուղարկված գործերը :

Այսօր այսքանը,հաջորդ շաբաթ կայցելենք Թեհրանի «Նեգարեստան»զբոսայգի -թանգարանը:Մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ: