Թանգարանային զբոսաշրջությունն Իրանում (11)
(last modified Tue, 16 Feb 2021 10:23:05 GMT )
Փետրվար 16, 2021 13:53 Asia/Tehran

Բարև Ձեզ թանկագին բարեկամներ։ «Թանգարանային զբոսաշրջությունն Իրանում» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ կանդրադառնանք Թեհրան քաղաքի Նեգարեստան թանգարանին:Ընկերակցեք մեզ։

Թանգարաններ այցելելը շատ հետաքրքրիր է նրանց համար, ովքեր հետաքրքրվում են պատմությամբ ու մշակույթով: Հատկապես պետք է նշել թանգարան-այգիները: Այստեղ կարելի է  և հանգստանալ և ծանոթանալ հետաքրքիր թանգարանային նմուշներին:

Նեգարեստան թանգարանի այգին

 

Նեգարսետան թանգարանը տեղակայված է մի գեղեցիկ այգում: Այն կառուցվել է Ղաջարիների Ֆաթալի շահի հրամանով: Կառույցն ունի 200 տարվա պատմություն և ծառայել է որպես ամառանոց: Այս այգում տեղակայված երկու շինությունները ճարտարապետական, պատմական ու գեղարվեստական առումներով կարևոր նշանակություն ունեն: Երկու  շինություններն ունեն 64 սենյակ, չորս դահլիճ, գրադարաններ, հայելապատ դահլիճներ, որտեղ կախված են գեղեցիկ  ջահեր: Այս այգին անվանվել է Նեգարեստան, քանի որ Նեգարեստան նշանակում է գեղանկարչությունների վայր: Եվ քանի որ սենյակներում տեղադրված են գեղանկարչական կտավներ, հատկապես՝ Ֆաթալի շահի ու այլ պալատականների դիմանկարները: Այս ամառանոցը ժամանակին ունեցել է կտավների մեծ հավաքածու:

Թանգարանը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել: Կառուցվել է 1807-1813թթ: Ֆաթալի շահն այստեղ անցկացնում էր իր ամառային հանգիստը: Այդ ժամանակ, Թեհրանն այսքան մեծ չէր և թանգարանը գտնվում էր քաղաքից դուրս: Ավելի ուշ, Նասերեդդին շահը մեծացրեց քաղաքը և թանգարանը մտավ Թեհրանի մեջ: Այս ընթացքում, թանգարանը կրել է մի քանի փոփոխություններ: Որպես օրինակ, մի ընթացք թանգարանն աշխատել է որպես ուսումնարան: Սոցիոլոգիայի և գրականության ֆակուլտետն այստեղ աշխատել է մինչև 1995թ: Այնուհետ կառույցը վերածվել է թանգարանի:

Այս  թանգարան այցելելիս, առաջինը որ հանդիպում ենք, գեղեցիկ այգին է, որը կառուցվել է պարսկական այգու ճարտարապետության հիման վրա: Այստեղ կարելի է տեսնել նաև մեծ գրողների ու արվեստագետների արձանները, ինչպիսիք են Ֆիրդուսին: 1994թ, Ֆիրդուսու հազար ամյակի առիթով, Իրանում տեղի ունեցավ մեծ միջոցառում: Այդ ժամանակ, Ֆրանսիայում կրթություն էին ստանում 400 ուսանողներ: Նրանք այդ օրվա կապակցությամբ իրանական մշակույթի ու գրականության միջոցառում կազմակերպեցին: Հավաքելով որոշակի  գումար, ուսանողները պատվիրեցին Ֆիրդուսու արձանը: Ֆիրդուսու արձանը ֆրանսիացի հայտնի քանդակագործ Լորենսի ստեղծագործությունն է: Նա Ֆիրդուսուն չէր ճանաչում, և որպեսզի մեծ գրողի մասին պատկերացում կազմի, իրանցի ուսանողներին խնդրել էր հատվածներ կարդալ Շահնամեից: Այսպիսով, ամեն օր, ուսանողներից մեկը Լորենսի համար կարդում էր Շահնամեից մի հատված: Արդյունքում, ստեղծվեց այս գեղեցիկ արձանը:

Ֆիրդուսու կիսանդրին Նեգարեստանի թանգարանում

 

Նեգարեստան թանգարանը բազմաթիվ հետաքրքիր իրադարձությունների ականատես է եղել: Այստեղ ուսանել են  մեծ թվով հայտնի անձինք, ինչպես՝ Մալեք-օլ-Շոարա Բահարը, Ալի Աքբար Դեհխոդան, Բադի-օլ -Զաման Ֆուրուզանֆարը, Սաիդ Նաֆիսին, Էբրահիմ Փուրդավուդը, Ղոլամհոսեյն Սադիղին, Փարվիզ Խանլարին, Մահմուդ Հեսաբին:

Թանգարանի այգում ժամանակին գործել է արվեստի  դպրոց: 1911թ. իրանցի մեծ նկարիչ Քամալ-օլ-Մոլքը կարողացավ այս արվեստի դպրոցում դաստիարակել իր սաներին: Եվ հենց այդտեղ էլ դրվեց Քյամալ-օլ-Մոլքի դպրոցի հիմքը: Նա դաստիարակեց 70 սան: Արվեստագետն իր սաներին սովորեցնում էր գեղանկարչություն, քանդակագործություն, մոզաիկ և գորգագործություն: Ներկայումս, թանգարանի մի հատվածը կրում է Քյամալ-օլ-Մոլքի անունը, և այնտեղ ներկայացված են արվեստագետի ու նրա սաների ստեղծագործությունները:

Քյամալ օլ Մոլքի դպրոցի Նեգարեստանի այգում

 

Նեգարեստան թանգարանն ունի մի դահլիճ, որում ներկայացված են  նկարիչ և կոլեկցիոներ տիկին  Մոնիր Շահրուդի Ֆարմանֆարմայանի (1922-2020 թթ.) ստեղծագործություններ: Նա աշխատել է որպես դասախոս՝ Թեհրանի համալսարանի գեղարվեստական ինստիտուտում: Նա միակ արվեստագետն է, որ ստեղծել է ժամանակակից գործեր, օգտվելով հայելուց, երկրաչափական պատկերներից ու վիտրաժից: 2015թ. Ֆարմանֆարմայանի ստեղծագործությունները ներկայացվեցին Գուգենհայմի թանգարանում: Այդ ստեղծագործությունները ցուցադրվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում ու Միջին Արևելքում, Մետրոպոլիտեն, Գուգենհայմ և այլ թանգարաններում: Նրա ստեղծագործություններից 51-ը ներկայացված են Նեգարեստանի  թանգարանում: Մոնիր Ֆարմանֆարմայանը մահացել է 2020թ. ապրիլին՝ 97 տարեկան հասակում:

Մոնիր Շահրուդի Ֆարմանֆարմայանի ստեղծագործությունները Նեգարեստան թանգարանում

 

Թանգարանի ամենահետաքրքիր մասը գորգերի բաժինն է, որտեղ ներկայացված են մեծ թվով յուրահատուկ գորգեր: Այս գորգերը հավաքել է Ղոլամղոլի Մալուլ Ֆարդին, ով շատ հետաքրրքված է եղել իրանական մշակույթուվ ու անգամ գորգերի մասին գիրք է հրապարակել: Նա թանգարանին նվիրել է 13 արժեքավոր ու յուրահատուկ գորգ, և 125 արծաթե աշխատանքներ, որոնք ստեղծվել են Սպահանի մասնագետների կողմից:  Այս բաժնում ներակայացված են ստեղծագործություններ Ղաջարիների ժամանակաշրջանից մինչև մեր օրերը: Թանգարանում կարելի է տեսնել նաև այլ նմուշներ՝ գեղանկարչություններ,  սալիկներ և այլն:  

Թանգարանի գորգերի բաժինը

 

Առաջարկում ենք Թեհրան այցելելիս անպայման այցելել այս եզակի ու գեղեցիկ թանգարանը: