Մարտ 06, 2022 09:01 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Բադր օպերացիայից հետո տեղի ունեցած հրապարկային ու քաղաքական զարգացումների մի այլ բաժնին:

Նախորդ հաղորդումների ընթացքում խոսեցինք Բադր օպերացիայի արդյունքների և պատերազմի հավասարումերի փոփոխության հարցում խեյբար ու Բադր օպերացիաների թողած ազդեցության ինչպես նաև Հուր կոչվող շրջանի ջրային գոտիներում իրանական զորքերին դիմակայելու իրաքցիների անկարողության մասին: Արևելյան ու Արևմտյան երկու ճամբարներում Իրաքի աջակիցները հասան այն եզրակացության, որ բավարարվելով քաղաքական, տնտեսական ու ռազմական աջակցությամբ, իվիճակի չեն կանխել իրանցի մարտիկների առաջխաղացումը: Իրանցի մարտիկները ապավինելով Բարձրյալի զորությանը և հավատով, ամենաչնչին հնարավորություններով այնպիսի մարտական ոգի, ճկուն ու մանևրային ուժ ունեին, որ Իրաքի բաասական ռեժիմի զինված ուժերը չնայած  արևելքի ու արևմուտքի գերտերությունների ամենաարդիական զենքերով զինված լինելուն, չունեին այդ ուժը: Հայրենիքի և Իսլամական Հեղափոխության վեհ գաղափարների պաշտպանության համար կյանքի գնով պայքարող մարտիկների տարատեսակ մարտավարությունների դեմ Իրաքի  անճարակությունից ու հուսահատությունից հետո էր, որ Իրաքի բռնապետ Սադդամը փորձեց ընդլայնելով Իրանի քաղաքաների ռմբակոծումներն ու հրթիռակոծումները կասկած առաջացնել իրանցիների հոգում՝ իրենց երկրի ու Իսլամական Հեղափոխության վեհ գաղափարների պաշտպանության հարցում և   մեծացնել ճնշումները Իրանի պատասխանատուների վրա, որպեսզի վերջիններս վերջ տան Սադդամի ագրեսոր ռեժիմին դիմակայելուն: Սակայն Սադդամի այս քայլը հակառակ արդյունք ունեցավ: 1985թ. Ղոդսի համազգային օրը դարձավ Իրանի Իսլամական Հեղափոխության մեծ առաջնորդ Իմամ Խոմեյնիին ժողովրդի կողմից ցուցաբերվող աջակցության ու մինչև Սադդամի վերջնական պարտություն պատերազմի շարունակման հանրաքվեի օր: Միայն Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի վայրում, օդային հարձակումների առկայությամբ հանդերձ, 5 մլն. մարդ մասնակցել էր Ղոդսի օրվա աղոթքին: Բոլոր քաղաքների ուրբաթօրյա աղոթքի վայրերում ժողովուրդը ծավալուն մասնակցություն էր ունեցել: Պատերազմը միջազգայնացնելու, այն Իրանի քաղաքներ ներքաշելու և Պարսից Ծոցում Իրանի նվաթատարների թիրախ դարձնելու հարցում Սադդամի կողմից գործադրվող ջանքերի կողքին ավելի բացահայտ տեսք ստացան ու ծավալվեցին արևելյան ու արևմտյան երկու ճամբարներում գտնվող կառավարությունների կողմից Սադդամի ռեժիմին ցուցաբերվող աջակացությունները: Այն պետությունները, որ մարդկային իրավունքերի պաշտպանության հավակնություն ունեին իրենց աչքերը փակեցին Իրաքում Սադդամի հանցագործությունների և վերջինիս կողմից Իրանի քաղաքաների ռմբակոծումների ու հրթիռակոծումների վրա և նույնիսկ քիմիական զենք տրամադրեցին Սադդամի ռեժիմին:

Իրանի քաղաքների ռմբակոծումն Իրաքի բաասական ռեժիմի կողմից

Պարտադրյալ պատերազմի սանձազերծումից իվեր Իրաքի բաասական բանակի սպառազինական կարիքների բավարարման աղբյուրներից մեկը Ֆրանսիան էր: 1983թ. ամռանից իվեր առավել ընդլայնվեց Ֆրանսիայից սպառազինություն ստանալու ընթացքը, այնպես որ պատերազմի վերջին տարիներին Իրաքի բաասական բանակի ռազմական հզորության հիմնասյուներից մեկը ֆրանսիական զենքերն էին հատկապես Միրաժ կործանիչները: Իրաքի ռեժիմը կարողացավ Ֆրանսիայից ստացած կործանիչներով ու տարբեր տեսակի զենքերով Պարսից Ծոցում կազմակերպել օդային հատուկ ստորաբաժանում: Իրաքի բաասական բանակը օգտագործելով ֆրանսիական կործանիչներն ու զինտեխնիկան կարողացավ մինչև Հորմոզի նեղուց, այսինքն Իրաքից 1500կմ հեռավորության վրա, ռազմական օպերացիա իրականացնելու հզորություն ձեռք բերել: Իրաքի բաասական ռեժիմը ջանքեր էր գործադրում Իրանին զրկել Պարսից Ծոցում ու հատկապես Խարք կղզում առկա նավթի արտահանման հնարավորությունից: Պատերազմի վերջին 4 տարա ընթացքում Իրաքի բաասական բանակը ավելացրեց տարբեր նավերի վրա հարձակումները և Պարսից Ծոցում սանձազերծեց նավթատարների պատերազմը: Նույնպես ֆրանսիական Միրաժ կործանիչների օգնությամբ կարողացավ հարձակվել Քանգանի նավթազտարանի վրա: Ֆրանսիան նաև Ռազիտ ռադարներ էր տրամադրել Իրաքի բաասական ռեժիմին և Իրաքի բանակը այս հնարավորության օգնությամբ կարողացավ բացահայտել դեպի իր դիրքերը առաջ եկող իրանական հետևակների տեղաշարժը: Սադդամի բաասական ռեժիմի կողմից Իրանին պարտադրված 8-ամյա պատերազմից հետո իրականացված բացահայտումների ընթացքում պարզվեց, որ Ֆրանսիայի բարձրաստիճան պետայրերը Իրաքին տրամադրած այս օգնությունների համար մեծ գումարներ են ստացել Սադդամից: Պատերազմի վերջին տարիներին Ֆրանսիան շուրջ 11 մլրդ. դոլար արժողությամբ տարբեր տեսակի զենքեր այդ թվում Միրաժ կործանիչներ և անհրաժեշտ հրթիռներ տրամադրել է Իրաքի բաասական բանակին: Եվրոպական երկրների  տեխնիկական աջակցությունն ընդլայնեց Իրաքի հրթիռային հնարավորությունները և ավելացրեց դրանց հեռահարությունը մոտ 800 կիլոմետրով։ Օգնությունը տրվեց այն ժամանակ, երբ Ֆրանսիան տեղյակ էր պատերազմի բնույթին, և ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաները գիտեին, որ Իրաքը սկսել է պատերազմը և այն շարունակելու հարցում հետապնդում է ոչ լեգիտիմ նպատակներ:

Ֆրանսիայի Միրաժ կործանիչները

1986թ. նոյեմբերին Ֆրանսիայի ժամանակի վարչապետ Ժակ Շիրակը մի հարցազրույցի ընթացքում հստակեցրել էր, որ Սադդամն է պատերազմ սանձազերծել Իրանի դեմ: Նա ասել էր, որ Իրանի վրա Իրաքի հարձակումների մեկնարկից մի քանի օր առաջ տեղյակ է եղել Սադդամի մտադրության մասին և Սադդամին հղած մի հաղորդագրության մեջ վերջինիս կոչ է արել հրաժարվել այդ մտքից: Շիրակը հավելել է.«Ի պատասխան իմ հաղորդագրությանը Սադդամը հայտարարեց, որ Իրանի բանակը լիովին կորցրել է իր մարտական ոգին և Իրանում գտնվող արաբ փոքրամասնությունը ոտքի է կանգնել ու բաց գրկով ընդունելու է իրեն և ամեն ինչ մեկ շաբաթվա ընթացքում կվերջանա: Շարունակելով Ժակ Շիրակն ասել էր.«Սակայն պատերազմից ավելի քան 6 տարի անց, այս խնդիրը պատճառ դարձավ, որ Իրանի կառավարությունը ավելի կանգուն դառնա»: Այս խոսքերն ասել է Ֆրանսիայի վարչապետը այն բանից հետո, երբ Իրանը կարողացավ Լիբանանում ազատել այդ երկրի մի քանի պատանդների: Ֆրանսիան չնայած  գիտեր Իրաքն է սանձազերծել Իրանի դեմ այդ պատերազմը, սակայն ոչ մի ջանք չխնայեց Իրաքին ամենաարդիական զենքեր մատակարարելու հարցում: Ֆրանսիան ակնհայտորեն հեղաշրջեց Իրաքի ծովային պատերազմի հզորությունը: Ֆրանսիայի կործանիչների, ռումբերի և հրթիռների Իրաք մուտք գործելով ավելացավ Իրաքի և՛ կործանարար ուժը, և՛ ավիահարվածների ճշգրտությունն ու ռազմաօդային ուժերի հեռահարությունը նավերի վրա հարձակվելու համար։ Նավթատարների վրա հարձակումներն ակտիվացել են 2005 թվականի գարնանից՝ «Բադր» գործողությունից հետո, երբ իրանական նավթ գնող որոշ նավեր հրաժարվեցին գալ Խարկ կղզի՝ Իրանի նավթի ամենակարևոր և ամենամեծ տերմինալը: Իրանը ստիպված լողացող տերմինալներ ստեղծեց պատերազմական գոտուց դուրս, և իրանական նավերը Խարկ կղզուց արտահանման համար նավթ էին տեղափոխում այդ տերմինալներ, իսկ արտասահմանյան տանկերն այնտեղից բեռնում էին իրանական նավթը: Այս մարտահրավերին դիմակայելու համար Իրանը ստիպված էր գնել 22 լցանավ և իրանական լցանավերի թողունակությունը 1 միլիոն տոննայից հասցնել 6 միլիոն տոննայի։ Մինչ պատերազմի ավարտը Իրանը ընդհանուր առմամբ գնել կամ վարձակալել էր 70 տանկեր։

Պարսից ծոցում իրաքյան հարձակումների սրմամբ բնական էր, որ Իրանը չէր կարող անտարբեր մնալ իր տանկերի ու նավթային տերմինալների ռմբակոծությունների նկատմամբ։ Համապատասխանաբար, Իսլամական Հանրապետությունը պաշտպանական միջոցներ ձեռնարկեց տանկերներին հասցված վնասը նվազեցնելու և հարձակողական միջոցներ՝ տանկերների պատերազմը զսպելու համար: Մի կողմից՝ Իրանը պայմանագրեր կնքեց նավերի փրկարարական որոշ ընկերությունների հետ՝ տանկերներին ուղեկցելու նպատակով, որպեսզի վնասվելու դեպքում նրանք անմիջապես փրկարարական աշխատանքներ իրականացնեն։ Մյուս կողմից, ԻԻՀ-ն աստիճանաբար  նավթի արտահանման տերմինալները  Խարկ կղզուց տեղափոխեց Սիրի կղզի, այնուհետև Հորմուզի նեղուցի Լարկ կղզի: Նա նաև խորհուրդ տվեց նավերին փոխել նավապետի և ղեկավարման բաժնի դիրքը՝ հրամանատարական կամրջից դեպի նավերի ճակատը։ Նա կեղծ թիրախներ տեղադրեց որոշ վնասված նավերի վրա՝ ավելի շատ ռադարային ազդանշաններ արձակելու և հրթիռներ գրավելու համար, որպեսզի մյուս նավերն ավելի ապահով անցնեն դրանց կողքով։ Աստիճանաբար մշակվեցին պասիվ պաշտպանության միջոցներ՝ նավերի առջև ECO համակարգ ստեղծելու և վառելիքի բաքը շարժիչի սենյակից դեպի նավերի առջև տեղափոխելու համար։ Քաղաքական առումով Իրանը հայտարարեց, որ եթե Իրաքը Պարսից ծոցը դարձնի անապահով, ապա այս տարածաշրջանն ապահով չի լինի այլ երկրների համար։

Պիտակ