Իրանը շարունակում է հզորացնել իր պաշտպանական կարողությունները և կանխարգելիչ ուժը(2)
(last modified Sun, 27 Mar 2022 06:20:11 GMT )
Մարտ 27, 2022 10:50 Asia/Tehran

Անդրազգային, տարածաշրջանային կամ տարածաշրջանից դուրս գտնվող թշնամուն զսպող վստահելի մեխանիզմ ձևավորելու նպատակով, կենսական նշանակություն ունի ռազմական մեծ ուժը: Զինված ուժերի առկայությունը նույնպես մեծ դեր ունի կանխարգելիչ ուժի ձևավորման հարցում: Իսկ զինված ուժերն արդիական զենքերով զինելը պաշտպանական արդյունաբերությաւն գերխնդիրն է:

Իրան-Իրաք պատերազմից հետո, ԻԻՀ պաշտպանական արդյունաբերության ոլորտում լուրջ քայլեր են արվել ռազմական ոլորտում ինքնաբավության հասնելու և զինված ուժերին ու Պահապանների կորպուսին անհրաժեշտ զենքի, զինտեխնիկայի ու սարքավորումների նախագծման ու արտադրության ուղղությամբ: Իրանի կանխարգելիչ ուժի հիմնասյուներից մեկը բալիստիկ հրթռիների զինանոցի ստեղծումն ու արդիականացումն է, որը ներառում է տարբեր հեռահարությամբ բալիստիկ հրթռիների տեսակներ, որոնք սարսափի են մատնել Իրանի թշնամիներին, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմին: Իրանի զսպող ուժի մյուս կարևոր գործոնը հիբրիդային պատերազմն է, հատկապես՝ Պարսից ծոցում, որտեղ նույնպես պաշտպանական արդյունաբերությունը կարևոր դեր ունի, քանի որ պետք է արտադրի նման պատերազմում կիրառվող զենք  և սարքավորումներ:

Պաշտպանական արդյունաբերության մյուս առաքելությունը հիմնական սպառազինության արտադրությունն է, այդ թվում՝ կործանիչներ, ռազմական և լոգիստիկ նավեր,  հրթիռային համակարգեր, զրահամեքենաներ և ԱԹՍ-ներ: Պաշտպանական արդյունաբերությունը կարևոր դեր ունի նաև էլեկտրոնային սարքավորումների, ռադարների և առաջադեմ   սարքավորումների արտադրության ժամանակ արդիական տեխնոլոգիաների ապահոման գործում: Վերջին տարիներին, զենքի ու սպառազինության արտադրության ոլորտում պաշտպանական արդյունաբերության կարողություններն աճել են 45 տոկոսով:  Նոր տեխնիկայի թվում կարել է նշել «Խեյբարշեքան», «Էմադ» և «Զուլֆաղար» բալիստիկ հրթիռները, «Քոսար» կործանիչները, «Օջ» տուրբոռեակտիվ շարժիչը, «Մոթոլե ալ -ֆաջր» ռադարը, «Սաբա 248» ուղղաթիռը և «Քարար» տանկը, «Շահեդ» դասի ԱԹՍ-ները, հատկապես՝ «Շահեդ 129» և «Գազա» ու  «Քյաման 22» ԱԹՍ-ները:

Իրանի պաշտպանական արդյունաբերությունը ավիատիեզերական, ծվային էլեկտրոնային և ցամաքային ու պաշտպանական դվանագիտության ոլորտներում կարևոր ձեռքբերումներ է գրանցել: Միևնույն ժամանակ, Իրանի իսլամական խորհրդարանը հատուկ ուշադրություն է դարձնում երկրի պաշտպանական ու ռազմական կարողությունների ամրապնդմանը: Այդ իսկ պատճառով, իրանական ընթացիկ տարվա վերջին ամսին, հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ, պատգամավորները կառավարությանը պարտավորեցրել են նավթի ազգային ընկերության բյուջեից 4 միլիարդ 500 միլիոն եվրո հատկացնել երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

Պաշտպանական արդյունաբերությունը, հատկապես՝ ԱԹՍ-ների կառուցման ոլորտում, նույնպես մեծ առաջընթաց է գրանցել: Կազմակերպության արտադրած ծովային, օդային ու ցամաքային նշանակության ուժերի համար նախատեսված  զենքով ու զինամթերքով զինվել են թե երկրի զինված ուժերը, թե՝ ԻՀՊԿ-ը, որպեսզի լիարժեք կերպով կարողանան դիմակայել սիոնիստաան ռեժիմի ու արտատարածաշրջանային ուժերի կողմից հնչեցվող սպառնալիքներին: Թել  Ավիվի ու Վաշինգտոնի կողմից հնչող սպառնալիքները  մեծ թափ ստացան հատկապես Դոնալդ Թրամփի օրոք, ով 2020թ, մայիսի 8-ին ԱՄՆ-ն դուրս բերեց ՀԳՀԾ-ից, իսկ 2020թ հունվարին նրա անմիջական հրամանով սպանվեց ԻՀՊԿ «Ղոդս» գումարտակի հրամանատար գեներալ Սոլեյմանին: Ի պատասխան Սոլեյմանիի սպանության, Իրանը հրթիռային պատասխան հարձակում իրականացրեց Իրաքում տեղակայված ամերիկյան Այն ալ-Ասադ ռազմաբազայի դեմ: Հարձակում, որի հզորությունը խոստովանեցին նաև ամերիկացի ռազմական պաշտոնյաներն ու փորձագետները:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի փորձագետ Վեյ Փին Նարանգն Իրաքի Այն ալ-Ասադ  ռազմակայանի դեմ Իրանի հրթիռային հարձակումից հետո հայտարարեց. «Իրանի հրթիռսյին հարձակման հարցում ամենակարևոր կետն այն է, որ պարզվեց, թե որքան ճշգրիտ են ԻԻՀ հեռահար հրթիռները: Իսկ այդ ճշգրտությունը միայն ԱՄՆ-ի սեփականությունը չի համարվում»:  

Իսկ ԱՄՆ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը, ով հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ ՀԳՀԾ ու վերանայել ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունը, ըստ երևույթին շարունակում է  Թրամփի հակաիրանական քաղաքականությունը: Նա մտահոգություն է հայտնել Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների ու միջուկային ոլորտի հնարավորությունների կապակցությամբ: Պետք է ասել, որ Բայդենի կառավարությունն ԱՄՆ-ի ազգային անվտանգության մասին նոր փաստաթղթում, որը հրապարակվել է 2021թ մարտին, հակաիրանական նոր հայատարարություններ է արել: Որպես օրինակ, փաստաթղթում նշվում է, որ Իրանը, որպես տարածաշրջանային խաղացող, փորձում է զարգացնել իր կարողությունները, որոնք կարող են փոխել խաղի կանոնները: Սա առաջին անգամ է, որ ԱՄՆ-ի կողմից նման հայտարարություն է արվում և թվում է, որ դա վերաբերում է Իրանի այն ջանքերին, որոնք ուղղված են ժամանակակից տեխնոլոգիաներ ձեռք բերելուն: Պետք է ասել, որ Վաշինգտոնն ի նկատի ունի միջուկային  ու հրթիռային ոլորտներում Իրանի ձեռքբերումները, որոնք մտահոգում են Վաշինգտոնին:  Պետք է նշել, որ Իրանի հրթիռային կարողությունը կարող է դիմակայել տարածաշրջանում ցանկացած սպառնալիքի: Դա մտահոգում է ԱՄՆ-ին: Թե Թրամփի, թե՝ Բայդենի կառավարությունները մշտապես փորձել են Իրանի հրթիռային ծրագրի հարցը կապել միջուկային բանակցությունների հետ:

Ամերիկացի վերլուծաբան Ռոբին Վայթն այս կապակցությամբ ասում է. «Իրանը գտնվում է մի փուլում, որ նրան կանգնեցնել այլևս հնարավոր չէ»:

Ըստ երևույթին, ԱՄՆ-ի նպատակն Իրանին հրթիռային ոլորտում առաջխաղացումից զրկելն է, որը համարվում է ԻԻՀ կանխարգելիչ ուժի ամենակարևոր բաղադրիչն ու մտահոգում Վաշինգտոնին ու նրա տարածաշրջանային դաշնակիցներին: Միևնույն ժամանակ, Իրանին հաջողվել է արբանյակակիր ուղարկել տիեզերք, ինչը կրկնապատկել է Վաշինգտոնի մտահոգությունները: Վերջին տարիների ընթացքում, Իրանը մեծ առաջխաղացում է գրանցել բալիստիկ հրթիռների զարգացման ուղղությամբ:

Սիոնիստակլան ռեժիմի և հատկապես՝ ԱՄՆ-ի անհանգստությունը ցույց է տալիս, որ Իրանի հրթիռային ուժը կարողացել է հասնել իր նպատակին, որն է՝ իրացնել կանխարգելիչ ռազմավարությունը: Քանի որ Իրանը հրթիռային ստորգետնյա քաղաքներ ունի և օժտված է բալիստիկ հրթիռներվ, բնականաբար դա Թեհրանի դեմ որևէ քայլ կատարելու Իսրայելի ու ԱՄՆ-ի հաշվարկներում  վճռորոշ նշանակություն ունի:

Իրանը մեծ առաջընթաց է գրանցել նաև ԱԹՍ-ների ոլորտում, որոնք կիրառվել են նաև Սիրիայի ռազմական գործողությունների ժամանակ: Իրանն այն բացառիկ երկրներից է, որ կարողացել է լուրջ առաջխաղացում գրանցել տարբեր տեսակի ԱԹՍ-ների նախագծման ու կառուցման ոլորտում:

Երբ իրանը խոցեց ամերիկյան RQ-170 ԱԹՍ-ն, դրա հիման վրա կարողացավ  կառուցել «Սիմորղ» ԱԹՍ-ները: Իսկ ԱԹՍ-ների կառուցումն այսօր յուրաքանչյուր երկրի ռազմական կարողությունների ամենակարևոր մասն է կազմում: Ներկայումս Իրանը  կարող է արտադրել փոքր ու խոշոր տարբեր տեսակի ԱԹՍ-ներ: Դրանք կարող են լինել հետախուզական, հարձակողական և այլ գործողությունների համար նախատեսված:

2020թ․ հոկտեմբերից, երբ ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի համաձայն Իրանի ռազմական էմբարգոն ավարտվեց, Իրանը հնարավորություն ունեցավ ԱԹՍ-ներ վաճառել միջազգային շուկայում, ինչը նույնպես մտահոգում է ԱՄՆ-ին: Ամերիկացի ռազմական փորձագետ Մայքլ Նայթսը նշում է, որ այդ ԱԹՍ-ները կարող է ձեռք բերել Եմենի «Անսարալլահ»-ը և կիրառել Սիոնիստական ռեժիմի դեմ:

Բայդենի կառավարությանը մտահոգում են նաև Իրանի միջուկային կարողությունները: Չնայած Իրանը լիովին կատարել է իր միջուկային պարտավորությունները, սակայն երբ 2020թ ԱՄՆ-ն դուրս եկավ ՀԳՀԾ-ից իսկ եվրոպացի անդամները չկատարեցին իրենց պարտավորությունները, Իրանը 5 քայլով կրճատեց իր միջուկային հանձնառությունները և այլ քայլեր կատարեց: Որպես օրինակ, Իրանը սկսեց արտադրել մետաղական ուրան, ուրանի հարստացման ծավալը հասցրեց 20 և 60 տոկոսի և արդիականացրեց իր ցենտրիֆուգները: Դա խիստ մտահոգեց ԱՄՆ-ին ու Սիոնսիտական ռեժիմին:

Իհարկե Իրանը հայտարարել է, որ եթե  պատժամիջոցները չեղարկվեն և ԱՄՆ-ն վերադառնա ՀԳՀԾ-, Թեհրանը կշարունակի հավատարիմ մնալ իր հանձնառություններին:

Միջազգային հարցերի փորձագետ Մոհսեն Ջալիլվանդը, խոսելով այն մասին, որ եվրոպացիների ու ամերիկացիների համար շատ կարևոր է չեզոքացնել Իրանի միջուկային կարողությունները, նշում է. «Ամերիկացիները ցանկանում են սահմանափակել ԻԻՀ հնարավորությունները: Չնայած Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ նպատակ է հետապնդում, սակայն ԱՄՆ-ն ու նրա եվրոպացի դաշնակիցները շարունակում են Թեհրանին մեղադրել միջուկային տեխնոլոգիան ռազմական նպատակներով օգտագործելու մեջ: Այս մեղադրանքը հնչել է Բայդենի կառավարության Անվտանգության փաստաթղթում: Ընդհանուր առմամբ, թվում է, որ Վաշինգտոնը մտահոգված է Իրանի ռազմական ուժի զարգացմամբ: Իրանի ռազմական ուժի բարձրացումը պատճառ է դարձել, որ երկիրը դառնա տարածաշրջանային հրթիռային ուժ: Նույնիսկ Իրանի թշնամիներն են ընդունում, որ հրթիռային ուժը երկիրը դարձրել է տարածաշրջանային գերտերություն: Իր հրթիռային ուժի զարգացման նպատակով, Իրանը ոչ միայն իր սահմաններին ստեղծել է ենթակառուցվածքներ, այլ նաև տարածաշրջանային մակարդակում նույնպես կարողացել է ստեղծել կանխարգելիչ համակարգ, որը ներառում է ցամաքային, ծովային ու հրթիռային ուժեր: Իսկ այդ հնարավորությունները, տարածաշրջանային սպառնալիքների համաձայն, տրամադրվել են «Հեզբոլլահի»-ն, և Պաղեստինի իսլամական խմբերին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ին ու «Իսլամական ջիհադ»-ին: Եվ դա է պատճառը, որ ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին խիստ մտահոգում է «Հեզբոլլահի»-ի ռազմական ուժը, հատկապես՝ հրթիռային կարողությունը: