Գիտության պատմությունն Իրանում (4)
(last modified Wed, 29 Jun 2022 08:25:48 GMT )
Հունիս 29, 2022 12:55 Asia/Tehran

Մաթեմատիկան իրանական քաղաքակրթության հսկայական ոլորտում հիմնական և կիրառական գիտություններից մեկն է, ուստի բազմաթիվ հայտնագործություններ և տեսություններ մաթեմատիկական տարբեր հաշվարկների և դրա ածանցյալների բնագավառում, ինչպիսիք են եռանկյունաչափությունը, հանրահաշիվը, երկրաչափությունը և այլն, արվել են իրանցի գիտնականների կողմից և այս տարածքում: Եվ դա եղել է այնպիսի ժամանակաշրջանում, երբ տգիտության խավարը, նախապաշարմունքները և գիտության ու գիտնականի դեմ թշնամությունը տիրում էին աշխարհի շատ մասերում:

Եվրոպայի պատմության մի շրջան կոչվում է խավարի և սև դարերի շրջան, մինչդեռ իսլամական և իրանական քաղաքակրթության ոլորտում դա գիտության և արվեստի ծաղկման և աճի շրջանն էր: Այսինքն՝ այն ժամանակ, երբ Եվրոպան տգիտության ու վայրագության մեջ էր, և գիտական ​​հարցերով զբաղվողները նետվում էին կրակի մեջ կամ կախաղան էին բարձրանում, իսլամական երկրներում գիտական ​​միտքն իր ծաղկունքի գագաթնակետին էր։

Թուրք պատմաբան և գրող, պրոֆեսոր Խալիլ Ինալջիքն այսպես է բնութագրում այդ ժամանակաշրջանում աշխարհի երկու կողմերի առանձնահատկությունները. «Իսլամական քաղաքակրթությունը ձևավորվեց հիջրեթի չորրորդ դարում իսլամական մտքի, աստվածաբանության և փիլիսոփայության վրա հիմնված իսլամա-իրանական մշակույթի միջոցով գիտության արտադրությամբ, (Իսլամական քաղաքակրթության ոսկե դարում): Այն ժամանակ Եվրոպան տգիտության մեջ էր։ Իսլամական քաղաքակրթության վաղ շրջանում առաջացել է իրանական և իսլամական մշակույթների սինթեզ։

Այս առնչությամբ իրանցի պատմաբան և հետազոտող դոկտոր Մուսա Նաջաֆին ևս ասում է.«Հիջրեթի չորրորդ և հինգերորդ դարերը իսլամական քաղաքակրթության գագաթնակետի շրջանն է: Հետագա ժամանակաշրջաններում ևս իսլամական քաղաքակրթությունը գտնվում էր իր գագաթնակետին, օրինակ իններորդ դարում Իրանում Սեֆյանների իշխանության ժամանակ: Բայց իսլամական քաղաքակրթությունն այն ժամանակաշրջանում երբ գտնվում էր իր գագաթնակետին հանձնել է այնպիսի մեծ մարդկանց, ինչպիսիք են Ավիցեննան, Աբու Ռեյհան ալ-Բիրունին, Ֆարաբին, Ղազալին, Խաջե Նեզամեդդին Թուսին և այլ մտավորականներ: Իսլամական քաղաքակրթության աճի առաջին շրջանում ներկա են եղել բազմաթիվ պատմիչներ և լուրեր հաղորդողներ, և մտավորականներն իսլամական քաղաքակրթության գագաթնակետը դրսևորել են իրենց ժամանակի փիլիսոփայության և հանրամատչելի գիտություններով: Հետագա ժամանակաշրջաններում ցուցանիշները փոխվում են և շարժվում դեպի միստիցիզմ, ​​արվեստ և ճարտարապետություն։

Իսլամական քաղաքակրթության ոսկե դարը

Մաթեմատիկան իրանական քաղաքակրթության հսկայական ոլորտում հիմնական և կիրառական գիտություններից մեկն է, ուստի բազմաթիվ հայտնագործություններ և տեսություններ մաթեմատիկական տարբեր հաշվարկների և դրա ածանցյալների բնագավառում, ինչպիսիք են եռանկյունաչափությունը, հանրահաշիվը, երկրաչափությունը և այլն, արվել են իրանցի գիտնականների կողմից և այս տարածքում: Մաթեմատիկա սովորելու պատճառներից մեկն այն էր, որ դա բնագիտական ​​որոշ դասընթացների, այդ թվում՝ փիլիսոփայության, նախապայմաններից մեկն էր։ Դա նշանակում է, որ բազմաթիվ իրանցի փիլիսոփաներ, եղել են նաև ականավոր մաթեմատիկոսներ։

Իսլամական գիտությունների հետազոտող դոկտոր Ֆուատ Սեզգինն այս կապակցությամբ անդրադառնում է իսլամական քաղաքակրթության դարաշրջանի գիտական ​​գործիքներին, որոնք պատրաստվել և օգտագործվել են մաթեմատիկական գիտելիքների հիման վրա, բայց երբեք չեն գրանցվել մաթեմատիկական գիտության պատմության մեջ: Նա ասում է.«Ուզում եմ ձեզ ցույց տալ մի սարք, որի անունը չի գրանցվել մաթեմատիկայի պատմության մեջ։ Այս գործիքը մեզ է ներկայացրել Աբու Ռեյհան ալ-Բիրունին: Այս սարքը օգտագործվում է երկրի մոդելի վրա շրջան գծելու համար։ Եթե ​​դուք չունենաք նման գործիք, չեք կարողանա երկրի վրա ճշգրիտ շրջան գծել: Սա Աբու Ռեյհան ալ-Բիրունիի գրքում տեղ գտած գործիքներից մեկն է։ Սարքի անունը կարող եք թարգմանել երկու կողմերից իրար կցված քանոն: Այս սարքը օգտագործվում է Երկրի մոդելի կամ սկավառակի երկու կողմերում ձև գծելու համար:

Երկու քանոնների միջև տեղադրում եք շրջանակ կամ սկավառակ և գծում եք ձեր ուզած գիծը կամ ձևը երկու կողմում: Մաթեմատիկայի պատմության մեջ այս սարքն անհայտ մնաց մինչև տասնիններորդ դարը։

Ո՞վ է Աբու Ռեյհան ալ-Բիրունին:

Աբու Ռեյհան Մուհամմադ իբն Ահմադ Բիրունի Խարազմին հիջրեթի չորրորդ դարի երկրորդ կեսի և հինգերորդ դարի սկզբի (973-ից մինչև 1049 թվականները) նշանավոր իրանցի գիտնական է: Հանրահայտ գրող, ով  բազմաթիվ աշխատություններ ունի մաթեմատիկայի, աստղագիտության, դեղագիտության և աշխարհագրության ոլորտներում:

Աբու Ռեյհան ալ-Բիրունին այն անհատականություններից է, ում գիտական ​​անհատականության չափերը աշխարհին հայտնի դարձան գիտության առաջընթացով։ Աբու Ռեյհանը տիրապետում էր իր ժամանակի բնական գիտությունների մեծ մասին և առաջիններից էր, ով գտավ բազմաթիվ առարկաների տեսակարար կշիռը: Նա այնքան ճշգրիտ է հաշվարկել առարկաների տեսակարար կշիռը, որ դրանք շատ քիչ են տարբերվում տեսակարար կշիռներից, որոնք վերջին դարերի գիտնականները ներկայացրել են իրենց բոլոր նոր սարքերով:

Նա ճամբորդում էր տարբեր քաղաքներով՝ չափելով դրանց լայնությունն ու երկայնությունը, որոշելով յուրաքանչյուր քաղաքի գտնվելու վայրը մոլորակի վրա։ Տարիների ընթացքում նա կարողացավ այդ կետերը քարտեզագրել հարթ քարտեզի վրա, և դա դարձավ քարտեզագրության (աշխարհագրության ճյուղ) սկիզբը։ Աբու Ռեյհան ալ-Բիրունին իր ժամանակի համեմատ հաշվարկել է Երկրի շրջագծի երկարության ամենաճշգրիտ ցուցանիշը և ներկայացրել է Երկրի իր շուրջը շարժվելու հավանականությունը։

Իր կյանքի մեծ մասը Բիրունին, թեև ընդհատումներով, անցկացրեց Հնդկաստանում: Երկար ժամանակ նա ուսումնասիրել է հնդիկ ժողովրդի պատմությունը, հավատալիքները, սովորույթներն ու փիլիսոփայությունը։ Հետաքրքիր է, որ հնդիկ գիտնականները Աբու Ռեյհանի հետ ծանոթության սկզբում կասկածանքով էին նայում նրան և խուսափում նրա հետ շփվելուց։ Բայց շատ չանցավ, որ Բիրունին կարողացավ շահել հնդիկ գիտնականների վստահությունը և հրավիրելով նրանց ու կազմակերպելով բազմաթիվ հանդիպումներ՝ ցույց տվեց իրանական քաղաքակրթության և մշակույթի մի մասը, և խորը ուսումնասիրություններ կատարեց նրանց սովորույթների և անցյալի վերաբերյալ։ Գիտելիքների և տեղեկատվության այս փոխանակման արդյունքում, Բիրունին գրել է «Թահղիղ Մալելհենդ» գիրքը, որը պարունակում է հավաստի և փաստագրված տեղեկություններ, և այսօր, դրա գրելուց հազար տարի անց, դեռևս հնդիկ գիտնականների առաջին ընտրությունն է որպես ուսումնասիրության վստահելի աղբյուր:

Աբու Ռեյհան Բիրունիի «Թահղիղ Մալելհենդ» գիրքը

 

Բիրունին հատուկ ուշադրություն է դարձրել մաթեմատիկայի պատմական հարցերին։ Օրինակ, մի հոդվածում նա ուսումնասիրում է իրանցի գիտնականների կողմից երկու կարևոր եռանկյունաչափական հարաբերությունների (սինուսների և տանգենսների թեորեմ) հայտնաբերման պատմությունը և նրանցից յուրաքանչյուրի ներդրումն այդ ճանապարհին, իսկ մեկ այլ հոդվածում անդրադառնում է այնպիսի հարցերի, որոնք հնարավոր չէ լուծել միայն կարկինի և քանոնի օգնությամբ:

Իր աշխատություններում և հատկապես «Էսթեխրաջ Ալ-Ավտար» գրքում Բիրունին անընդհատ շեշտը դնում է մաթեմատիկական թեորեմների և խնդիրների տարբեր ձևերով ապացուցման և տարբեր մեթոդների նմանությունների ու տարբերությունների վրա։ Օրինակ, «Էսթեխրաջ Ալ-Ավտար» գրքում նշված առաջին թեորեմը լուծելու համար նա ներկայացնում է քսաներկու փաստարկ և հիշեցնում նման և տարբեր փաստարկները։ Այդ իսկ պատճառով, «Էսթեխրաջ Ալ-Ավտար» գրքի ուսումնասիրությունը շատ օգտակար է ուսանողների համար, ովքեր ցանկանում են հմտանալ երկրաչափության մեջ: «Ալ-Թաֆհիմ» գրքի երկրաչափության բաժնում, երբ սահմանում է այնպիսի տերմիններ, ինչպիսիք են մարմինը, մակերեսը, գիծը և կետը Աբու Ռեյհանը շեղվում է Էվկլիդեսի կողմից գրված «Երկրաչափության սկզբունքներ» գրքում նկատված կարգից, երկրաչափության սկսնակների համար կոնկրետ սահմանումներ տալու համար:

Իր փորձարարական և գիտական ​​հետազոտություններում, որոնք հիմնված են մաթեմատիկական սկզբունքների վրա, Աբու Ռեյհանը բարձրացնում է նոր  խնդիրներ, իսկ որոշ հատվածներում նա սահմանում է կանոններ, որոնք նախկինում չեն եղել կամ եղել են որպես անորոշ վարկածներ: Աբու Ռեյհանը բացատրել է շատրվաններից ու աղբյուրներից ջրի բարձրացման կանոնը և գիտական ​​լեզվով բացատրել աղբյուրների եռալու պատճառը։ Այնուհետև նա բացատրում է, թե ինչպես կարելի է ջրհորների և աղբյուրների խորքից ջուրը հոսեցնել դեպի բարձր վայրեր, ինչպիսիք են ամրոցները:

Աբու Ռեյհանի ստեղծագործությունների ցանկին նայելով տեսնում ենք, որ նա եղել է իսլամական շրջանի ամենաբեղուն գրողներից մեկը, և եթե ուզում ենք դատել նրան իր գործերի հիմամբ, ապա պետք է ասենք, որ նրա գրեթե բոլոր գործերը խորը ուսումնասիրության արդյունք էին և ակնհայտ է, որ հեղինակը շատ ժամանակ է ծախսել դրանք գրելու համար։ Թերեւս դա է պատճառը, որ Բիրունին նրանց համարում էր իր զավակներն ու իր ստեղծագործությունների նկատմամբ սերը նմանեցնում էր «երեխաների հանդեպ մարդկանց սիրուն»։

Բիրունին մի տրակտատում ներկայացրել է իր ստեղծագործությունների թեմատիկ ցանկը, որի հիման վրա ավարտվել է 103 աշխատանք, 10 գործ ընթացքում է եղել,  և նշել է 25 այլ ստեղծագործությունների անունը, որոնց գրառման հարցում համագործացել է մի քանի հեղինակների հետ:

Աբու Ռեյհան Բիրունիի արձանը Թեհրանի Լալեհ այգում

Բիրունիի գիտական, ճշմարտությունը որոնող և փորձապաշտ ​​անհատականությունն այնպիսին է եղել, որ նա իրեն բազմիցս համարել է «գիտության ծառա» և շնորհակալ է եղել իր բարի բախտին, որ կարողացել է մանկուց ծառայել գիտությանը։

Աբուլ Հասան Ալի Իբն Իսա Ալ-Վալավալեջի անունով մի իրավաբան ասում է. «Մահվան մահճում Բիրունիին այցի  գնացի։ Այդ ժամանակ նա ինձ հարցրեց. պատմիր ինձ թվաբանության գիտություններից մեկի մասին, որի մասին ավելի վաղ պատմել ես ինձ: Ասացի՝ հիմա այս հարցի տեղը չէ։ Նա ասաց. Ո՛վ մարդ, այս երկուսից ո՞րն է ավելի լավը: Սա իմանալ և մեռնել, թե չիմանալ և անգետ մեռնել: Այդ հարցը պատմեցի ու նա սովորեց: Ապա վերադարձա։ Ես դեռ երկար ճանապարհ չէի անցել, երբ լաց ու կոծ բարձրացավ Աբու Ռեյհանի տնից»:

Այս հուշը, որը կարդում ենք պատմական գրքերում Աբու Ռեյհան ալ-Բիրունիի կյանքի վերջին րոպեների մասին, տեղի է ունեցել հիջրեթի 440 թվականին (1049 թ.) Ղազնեյ քաղաքում, այն վայրում և ժամանակում, երբ կյանքից հեռացավ այս մեծ գիտնականը: