Գիտության պատմությունն Իրանում (13)
(last modified Tue, 11 Oct 2022 09:36:52 GMT )
Հոկտեմբեր 11, 2022 13:06 Asia/Tehran

Աստղագիտությունը հնագույն հիմնարար գիտություններից է և արտահայտում է մարդու խելքը, հետաքրքրասիրությունն ու տաղանդը և մեծ ազդեցություն է ունեցել մարդկային մշակույթի և քաղաքակրթության վրա: Ինչպես են ձևավորվում երկնային մարմինները, դրանց ազդեցությունը միմյանց վրա և ինչ կարող է պատահել նրանց հետ աստղագիտության ոլորտի գիտնականներին հետաքրքրող թեմաներից են։ Իրականում Երկիրը լաբորատորիա է, որտեղից մենք կարող ենք դիտարկել մնացած աշխարհը:

Աստղագիտությանը ուշադրություն դարձնելը սովորական է եղել բոլոր ազգերի մոտ և պատմության ընթացքում: Իրանի քաղաքակրթությունը մարդկության հնագույն քաղաքակրթություններից է, որտեղ աստղագիտությունը հատուկ տեղ է ունեցել։

Նաղշե Ռոստամը, որը գտնվում է Ֆարս նահանգում և Պերսեպոլիսի մոտ, հնագույն տարածք է Աքեմենյան դարաշրջանին պատկանող շենքերով և արձանագրություններով, որոնց թվում է արևային աստղադիտարանը։ Նաղշե Ռոստամը կառուցվել է Քրիստոսից հինգ հարյուր տարի առաջ և ունի քառակուսի հիմքով ուղղանկյուն խորանարդ աշտարակի տեսք, որն ունի ավելի քան 5 մետր բարձրություն և յուրաքանչյուր կողմի երկարությունը՝ 7 մետր։ Բացի սպիտակ և մոխրագույն կրաքարից, այս աշտարակի կառուցման մեջ այլ նյութեր չեն օգտագործվել։ Քարերը դրված են իրար վրա շատ հղկված և ճշգրիտ՝ առանց շաղախի։ Այս շենքի տանիքը կառուցված է չորս քարից, և դրանց փորագրության ձևը նրանց կարճ բուրգի տեսք է տվել։

Որոշ աղբյուրներ իսլամական գիտնականների աստղագիտական ​​գործունեության հիմքում համարում են նախաիսլամական շրջանի իրանցի աստղագետների աշխատանքները։ Դրանցից կարելի է նշել Շահրիարի զիջը Սասանյան դարաշրջանում, որին վկայակոչել են իսլամագետները։ Օրինակ, Աբու Ռեյհան Բիրունին իր զիջում (Մասուդիի օրենք) նշում է Շահրիարի զիջը և այն անվանում Խոսրո Անուշիրվանի ժամանակաշրջանի հետ կապված։ Այս աշխատությունը թարգմանվել է արաբերեն իսլամի պատմության հենց սկզբում և դարձել աստղագիտության հիմքերից մեկը հետագա դարերի գիտնականների շրջանում։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրանցի աստղագետները 2500 տարի առաջ հասկացել են արևի, լուսնի, մոլորակների և աստղերի շարժման կանոնները և կանխագուշակել երկնային երևույթներ, ինչպիսիք են արևի և լուսնի խավարումները: Դարեհ I-ի ժամանակների մի արձանագրության մեջ նշված է նույնիսկ այն վայրը, որտեղ նրանք տեսել են այդ երևույթները։ Այս արձանագրությունները ցույց են տալիս, որ մ.թ.ա. 529-ից 522 թվականներին աստղադիտարանի գործունեությունը սկսվել է և այդ ժամանակ կատարվել է Լուսնի, Յուպիտերի, Վեներայի, Սատուրնի և Մարսի դիտարկումը։

Աստղադիտարանը երկնային երևույթները դիտարկելու և չափելու վայր է և այն կառուցվել է Իրանում մինչև իսլամը: Իսլամից հետո առաջին աստղադիտարանը կառուցվել է  Բաղդադում մթ. 828 թվականին և դրանից հետո իսլամական աշխարհի տարբեր շրջաններում կառուցվել են այլ աստղադիտարաններ, որոնցից յուրաքանչյուրը կապված է նշանավոր աստղագետի անվան հետ։ Իհարկե, չորրորդ դարից հետո աստղադիտարանները կապվեցին իշխանների և թագավորների անունների հետ, և նրանց աջակցությունը նպաստեց աստղագիտության բարգավաճմանը:

Իրանում մ.թ. 8-ից մինչև 16-րդ դարերում աստղագետները իշխանավորների աջակցությամբ աստղադիտարաններ են կառուցել՝ գրքեր և օրացույցներ պատրաստելու, ինչպես նաև իրենց տեսությունները ավարտելու համար։ Աբու Ռեյհան Բիրունին, Աբդուլռահման Խազենին և Ղիասեդդին Քաշանին իրանցի աստղագետներից են, ովքեր նորարարական մեթոդներ են հորինել լուսնի շարժումը չափելու և այն դիտարկելու համար:

Նրանց թողած աշխատություններում մանրամասն նկարագրված են այդ դիտարկումների մեթոդները, և մասնագետները խոստովանել են այդ մեթոդների ճշտությունն ու ճշգրտությունը։ Անկասկած, այս աստղագետների գործունեությունն անմիջական ազդեցություն է ունեցել իրանցիների օրացույց մշակելու աշխատանքի վրա և նրանց դարձրել աշխարհի ամենամեծ և ճշգրիտ օրացույց կազմողներից մեկը: Այս աստղադիտարաններում կատարված մեկ այլ հետաքրքիր աշխատանք է Երկրի շրջակա միջավայրի չափումը, որն արվում էր մայրամուտին արևը դիտարկելով:

Հիջրեթի 7-րդ դարը (մ.թ. 13-րդ դարը) շատ կարևոր է իսլամական շրջանի դիտումների պատմության մեջ, քանի որ այս դարում կառուցվել է Մարաղեի աստղադիտարանը, որն Իրանի տարածքում ամենակարևոր աստղադիտարանն է։ Խաջե Նասիրեդդին Թուսին խրախուսել է Հոլաքու խան Իլխանին հիմնել այն, և շենքի կառուցումը սկսվել է մթ. 1278 թվականին:

Մարաղեի աստղադիտարանի հնարավոր հատակագիծը

Այս աստղադիտարանը կառուցվել է Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Մարաղե քաղաքում, և նրա կողքին կառուցել են հսկայական գրադարան, որտեղ մոտ չորս հարյուր հազար հատոր գիրք կար։ Մարաղեի աստղադիտարանը ոչ միայն աստղերը դիտելու համար էր, այլև այն մեծ գիտական ​​կազմակերպություն էր, որտեղ ուսուցանվում էին գիտելիքների մեծ մասը, և այնտեղ էին հավաքվում այդ դարաշրջանի ամենահայտնի գիտնականները, այդ թվում՝ Ղոթբեդդին Շիրազին, ով հայտնագործել է ծիածանի հայտնության պատճառը: Այդ ժամանակաշրջանում  քանի որ Չինաստանի և Իրանի միջև գիտական ​​հարաբերություններ էին հաստատված, այս կենտրոնում աշխատում էին չինացի գիտնականները, այդ թվում՝ Ֆաո Մունջին: Նաև քրիստոնյա փիլիսոփա և բառարանագիր՝ Իբն ալ-Էբրին Մարաղեի աստղադիտարանում դասավանդում էր  Էվկլիդեսի սկզբունքները և Պտղոմեոսի Ալմագեստը:

Պատմության մեջ նշվում է, որ այս աստղադիտարանի շենքի վերեւում եղել է հսկայական գմբեթ։ Այդ գմբեթի բացվածքից արևի լույսը ներթափանցում էր շենքի ներս և արևի պատկերը դրոշմվում: Օգտագործելով այս պատկերը՝ նրանք չափել են արևի շարժումը օրվա տարբեր ժամերին և տարվա տարբեր եղանակներին։ Ըստ պատմական մեջբերումների՝ Մարաղեի աստղադիտարանի կառուցման ամենակարեւոր նպատակն էր աստղագիտական ​​դիտարկումների միջոցով կանխատեսել ապագա աստղագիտական ​​իրադարձությունները: Մարաղեի աստղադիտարանի կառուցման մյուս օգուտը աստղագետների աշխատանքում ավելորդությունների կանխումն էր, և այդ կենտրոնի գիտական ​​գործունեությամբ գրեթե ոչնչացվեցին աստղագիտության անվան տակ տարածված սնահավատությունները։

Հիջրեթի 9-րդ դարում (մ.թ. 15-րդ դարում) և Իրանում Թեյմուրյան իշխանության օրոք, Սամարղանդ քաղաքը համարվում էր իսլամական աշխարհի մշակութային և գիտական ​​կենտրոնը, և այս քաղաքում կառուցվեցին տարբեր գիտական ​​դպրոցներ։ Մ.թ. 1445 թվականին Օլուղբեկը հրամայել է աստղադիտարան կառուցել, որպեսզի այդպիսով հնարավոր լինի հետևել Մարաղեի աստղադիտարանի աշխատանքին: Այդ քաղաք հրավիրվեցին այդ ժամանակաշրջանի մի խումբ հայտնի աստղագետներ, ինչպիսիք են Ղիյասեդդին Ջամշիդ Քաշանին, և սկսվեց աստղադիտարանի կառուցումը։

Այս մեծ աստղադիտարանում տեղադրվել են աստղագիտական ​​կարևոր գործիքներ, որոնցից գլխավորը միջօրեական քարե սեքստանտն էր։ Սեքստանտն աստղադիտարանների հիմնական գործիքներից մեկն էր մինչ աստղադիտակի գյուտը, որն օգտագործվում էր աստղերի կամ մոլորակների բարձրությունը չափելու համար։ Սեքստանտը սովորաբար պատրաստում էին շրջանագծի աղեղի տեսքով (շրջանի մեկ վեցերորդը) և որքան մեծ էր այս աղեղի շառավիղը, այնքան ավելի ճշգրիտ չափումներ էին հնարավոր: Սամարղանդի աստղադիտարանի սեքստանտի շառավիղը մոտ 40 մետր է, որը հայտնաբերվել է հնագիտական ​​հայտնագործություններում, իսկ այժմ այն ​​տեղադրված է այս քաղաքի մոտ գտնվող բլրի գագաթին, իսկ մոտակայքում կառուցվել է հուշահամալիր:

Վերոհիշյալ աստղադիտարաններում իրանցի աստղագետները հարմարեցնում էին զիջը և հայտնաբերում աստղերի շարժումը։ Այն ժամանակվա ամենաընդարձակ զիջերն էին՝ քառահատոր «Զիջ ալ-Հաքամ»-ը,  և երկար տարիներ դրան էին վկայակոչում մուսուլմանները։  Ֆազարիի, Խարազմիի, Աբու Հանիֆա Դինվարիի, Աբու Մաշար Բալխիի, Խաջե Նասիր Թուսիի զիջերը, իրանական ամենահայտնի զիջերից են, և սովորաբար հույների սխալների մեծ մասը ուղղել են իրանցի հեղինակները։

Բազում դարերի ընթացքում իրանցիները գտել են աստղերի դիտարկման նոր ուղիներ և հորինել բազմաթիվ գործիքներ, որոնցից կարելի է նշել «Զաթ ալ-Սամաթ և էրթեֆա» և «Զաթ ալ-Ավթար»:

13-րդ և 14-րդ դարի սկզբնական շրջանի իրանցի աստղագետ շեյխ Շարաֆեդդին Թուսին փոփոխություններ է կատարել աստրոլաբի մեջ և այն ավելի գործնական դարձրել: Այդպես նա մեկ տողում գծեց գունդն ու աստրոլաբը, անվանեց գավազան և այս թեմայով նոր տրակտատ գրեց։ Նա առաջին մարդն է, ով առաջարկեց և զարգացրեց այս հարցը:

Իրանցի մեկ այլ գիտնական Աբու Ռեյհան  Բիրունին առաջին մարդն է, ով մտահանգում է կատարել ոլորտի հարթեցման մասին և բացատրել այն իր «Ասար ալ-Բաղիյա» գրքում և կարողացել է հունական գիտությունը փոխանցել հնդկականին, իսկ հնդկական իմաստությունը արաբերենին, և ազդեցիկ դերակատարություն է ունեցել աստղագիտության ոլորտում:

Բազմաթիվ գիտնականներ խոսել են Աբու Ռեյհան Բիրունիի մասին, որոնցից է ֆրանսիացի պատմաբան և հետազոտող Կարրա դե Վոն։  «Իսլամի մտավորականները» գրքում նա գրել է. «Այժմ մենք հասնում ենք մի մտավոր անհատականության, ով բոլորովին առաջին շարքում է  և հատուկ դիրք ունի միջնադարի գիտական ​​աշխատություններում, և նա Բիրունին է: Կարծես նրա առանձնահատուկ անհատականությունը տարանջատված է իր ժամանակներից և մոտեցել է մեր ժամանակներին: Նրա մտքի բնույթն ու հասունությունը նման է ժամանակակից մտածողներին:

Իհարկե, կարելի է շտկել նրա միտքը, և ասել, որ ներկայիս մտավորականների մտավոր հասունությունը նման է Աբու Ռեյհան Բիրունիին: