Իրանի նոր հիպերձայնային բալիստիկ հրթիռը և զսպիչ ուժի հզորացումը
(last modified Tue, 15 Nov 2022 08:58:31 GMT )
Նոյեմբեր 15, 2022 12:28 Asia/Tehran

Գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն նոյեմբերի 10-ին նահատակ՝Թեհրանի Մողադամի նահատակության 11-րդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտնեց առաջադեմ հիպերձայնային բալիստիկ հրթիռի մշակման մասին, որը կարող է անցնել առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերի միջով: Հրթիռը մեծ արագություն ունի եւ ունակ է մանեւրել ինչպես Երկրի մթնոլորտում, այնպես էլ դրանից դուրս»։

Գեներալ Հաջիզադեն հստակեցրել է,-«Հրթիռը կարող է հաղթահարել ՀՕՊ-ի առաջավոր վահանները եւ խոցել կոնկրետ թիրախներ: Նոր հրթիռը կարող է անցնել հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերի միջով: Այն կարող է խոցել հակառակորդի հակահրթիռային համակարգերը, եւ դրա արտադրությունը հսկայական առաջընթաց է նոր սերնդի հրթիռների զարգացման գործում»,-ասել է նա։

Ի՞նչ է հիպերձայնային զենքը: Սա նորագույն համակարգ է,որն ունակ է շարժվել ձայնի արագությունից 5-25 անգամ արագությամբ: Այս տեսակի զենքի ահավոր արագությունը հասկանալու համար բավական է իմանալ, որ այդ արագություններով արկը մեկ վայրկյանում անցնում է 2-ից 8 կիլոմետր:Այս արագությունից ավելի պակաս գերձայնային արագությունն է,որում ընդգրկվում են հրթիռների, արկերի և օդանավերի լայն տեսականի: Հիպերձայնային արագությամբ մթնոլորտի մոլեկուլները վերածվում են նյութի չորս վիճակներից մեկի, որը կոչվում է պլազմա: Արկի կառավարումը և էլեկտրոնային հաղորդակցությունը պլազմային վիճակում հիպերձայնային զենքի արտադրության տեխնիկական մարտահրավերներից են: Միակ զենքը, որը գերազանցում է հիպերձայնային արագությունը, ուղղորդված էներգիայի զենքերն են, ինչպիսիք են լազերային զենքերը:

Ներկայումս միայն Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգներն հասանելիություն ունեն բալիստիկ հրթիռների, թեւավոր հրթիռների և երկաթուղային հրացանների դասի հիպերձայնային զենքերի արտադրության տեխնոլոգիային: Օրերս ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարը տեղեկացրել է առաջադեմ հիպերձայնային հրթիռների կառուցման մասին։ Իրանը նույնպես միացել է վերոնշյալ երկրների խմբին։ ․․․ 5 մախից ավելի արագություն ունեցող հիպերձայնային բալիստիկ հրթիռի մշակումը, կառուցումն ու գործարկումը համարվում է հսկայական ձեռքբերում Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի համար և կարևոր գործոն Իրանի զսպիչ ուժի հզորացման համար։ Հարկ է նշել, որ ներկայումս աշխարհի խոշոր ռազմական տերություններին, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, հաջողվել է օպերատիվ դարձնել այս տեսակի հրթիռները, և ԱՄՆ-ը դեռ գտնվում է այդ զենքի փորձարկման փուլում, իսկ եվրոպացիները դեռևս կանգնած են ճանապարհի սկզբին։ Այս կերպ, Իրանի կողմից հիպերձայնային բալիստիկ հրթիռների ստեղծման և շահագործման տեխնոլոգիայի ձեռքբերումը ոչ միայն մեծ ցնցում է իսլամական Իրանի թշնամիների համար, այլև ստիպում է նրանց այս նոր գործոնը հաշվի առնել Իրանի դեմ ցանկացած գործողություն իրականացնելու իրենց հաշվարկներում: Մասնավորապես, ներկայումս ոչ մի հակահրթիռային համակարգ ի վիճակի չէ որսալու հիպերձայնային հրթիռները, և այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը, որոնք ժամանակ առ ժամանակ նշում են, որ Իրանի դեմ բոլոր տարբերակները սեղանին են, այժմ ստիպված են ընդունել այն փաստը, որ իրենք շանս չունեն Իրանի հիպերձայնային բալիստիկ հրթիռների հարձակման ալիքին դիմակայել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի կողմից հիպերձայնային բալիստիկ հրթիռի կառուցումը նշանակում է, որ միանգամայն անիմաստ են դարձնում բոլոր այն լայնածավալ նախագծերը, որոնք տարիներ շարունակ տարածաշրջանում մեկնարկել են այսպես կոչված «ԱՄՆ-ի, արաբների և Իսրայելի պաշտպանական համակարգերի միավորմամբ»։Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը թվիթերյան  իր միկրոբլոգում գրել է.«Աննախադեպ մանևրունակությամբ հիպերձայնային բալիստիկ հրթիռի կառուցումը, արագության ռեկորդը գերազանցելը, աշխարհի բոլոր հակահրթիռային պաշտպանության համակարգերով անցնելու և դրանք թիրախավորելու կարողությունը երկրի պաշտպանական արդյունաբերության մեջ գիտության և հավատի համակցման հստակ նշան է։ Աստված օրհնի իմ եղբորը՝ գեներալ Հաջիզադեին և ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի բոլոր քաջարի մասնագետներին։

Ինչպես եւ սպասվում էր, Իրանի ռազմական նոր ձեռքբերումը արժանացել է Արեւմուտքի բացասական արձագանքին։ ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոնի) խոսնակը փորձել է կասկածի տակ դնել Իրանի հրթիռային հաջողությունը հիպերձայնային բալիստիկ հրթիռների ստեղծման ոլորտում և հայտարարել է,-«Այս ոլորտում կասկածներ կան, մենք ձեռնպահ ենք մնում նման զգայուն հարցերի վերաբերյալ զեկույցներ և գնահատականներ հրապարակելուց: Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Իրանի կողմից առաջադեմ հրթիռների և հարակից տեխնոլոգիաների զարգացմանն ու տարածմանը»։ Հետաքրքիրն ու հատկանշականն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դիրքորոշումն է այս ոլորտում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն «Ռաֆայել Գրոսին», արձագանքելով Իրանի հիպերձայնային բալիստիկ հրթիռների կառուցման և արտադրության մասին հայտարարությանը, նշել է, որ «Իրանի կողմից հիպերձայնային բալիստիկ հրթիռների կառուցումը մեծացնում է մտահոգությունը երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ»: Նա Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխում կայացած կլիմայի 27-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանս Պրեսին տված հարցազրույցում ասել է. «Մենք տեսնում ենք, որ այս բոլոր հայտարարությունները, մեծացնում են մտահոգությունները և մեծացնում ուշադրությունը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ»: Թե ինչի հիման վրա է Գրոսսին այս պնդումն արել, պարզ չէ։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ հետապնդում է խաղաղ միջուկային ծրագիր և չունի որևէ շեղում միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, ինչը բազմիցս հաստատվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից և ընդգծվել է գործակալության զեկույցներում։ Ի դեպ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի նման թշնամիների դեմ իր զսպող ուժը մեծացնելու նպատակով Թեհրանը նախագծել, կառուցել և գործարկել է տարբեր հեռահարությամբ տարբեր տեսակի բալիստիկ հրթիռներ: Հրթիռներ, որոնց ուղղորդման համակարգերի ճշգրտությունն օրեցօր ավելացել է և վախեցրել Վաշինգտոնին և Թել Ավիվին։ Այժմ, հիպերձայնային բալիստիկ հրթիռի կառուցմամբ, Իրանի հրթիռային հզորությունը պաշտպանական հարթությունում զգալիորեն և աննախադեպ մեծացել է։ ․․․ Միջազգային լրատվամիջոցները նույնպես անդրադարձել են ռազմական այս կարևոր իրադարձությանը։ France 24 լրատվական գործակալությունը գրել է,-«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար գեներել Ամիր Ալի Հաջիզադեն ասում է, որ Իրանը ձեռք է բերել առաջադեմ հիպերձայնային բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են ներթափանցել բոլոր պաշտպանական համակարգեր։ Հիպերձայնային հրթիռները կարող են թռչել ձայնի արագությունից ավելի քան հինգ անգամ ավելի արագ: Ի տարբերություն բալիստիկ հրթիռների, հիպերձայնային հրթիռները կարող են ավելի արագ հասնել թիրախներին: Այս հրթիռների մշակման մրցավազքում ներկայումս Ռուսաստանն առաջատար է, որին հաջորդում են Չինաստանը և ԱՄՆ-ը: Հիպերձայնային հրթիռը մանևրունակ է, ինչն ավելի է դժվարացնում դրանից պաշտպանվելը։ Թեև այնպիսի երկրներ, ինչպիսին ԱՄՆ-ն է, մշակել են այնպիսի համակարգեր,որոնք նախագծված են թեւավոր և բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար, դեռևս հարցականի տակ է դրանց՝հիպերձայնային հրթիռներին հետևելու և չեզոքացնելու հնարավորությունը։ Reuters լրատվական գործակալությունը նույնպես արտացոլել է գեներալ Հաջիզադեի հայտարարությունները և Իրանի ռազմական նոր ձեռքբերումը և գրել, որ այս երկիրը հիպերձայնային բալիստիկ հրթիռ է արտադրել։ Մեջբերելով գեներալ Հաջիզադեի խոսքերը, այս լրատվամիջոցը հրապարակել է նաև այս հրթիռի հնարավորությունների մանրամասները։

«Defense Force» կայքը նույնպես արձագանքել է գեներալ Հաջիզադեի հայտարարություններին և իր հոդվածն այսպես է վերնագրել՝ «Իրանն ասում է, որ մշակել է հիպերձայնային հրթիռ»: Որոշ լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Hindustan Times»-ը, ընտրել են «Հրթիռների մեծ սերնդի թռիչք» վերնագիրը և գրել, որ Իրանի հիպերձայնային բալիստիկ հրթիռը կարող է թիրախավորել հակահրթիռային պաշտպանության համակարգերը և վկայում է հրթիռների մեծ սերնդի թռիչքի մասին: Ամերիկյան «Examiner» թերթը արևմտյան մեկ այլ լրատվամիջոց է, որն «Իրանն ասում է, որ հիպերձայնային հրթիռ է կառուցել»խորագրով իր հոդվածում խոստովանել է, որ Իրանը ընդլայնել և զարգացրել է զենքի իր ներքին արդյունաբերությունը՝ չնայած միջազգային պատժամիջոցներին: CBC News-ը և սիոնիստական «Times of Israel» կայքը իրենց լրատվական էջերում նույնպես վերահրապարակել են Իրանի հիպերձայնային հրթիռների մշակման մասին հաղորդումը և գեներալ Հաջիզադեի հայտարարությունները ։

Իրանը ներկայումս համարվում է Արևմտյան Ասիայի ամենամեծ հրթիռային տերությունը և իր հսկայական հրթիռային զինանոցի շնորհիվ կարող է պատասխանել տարածաշրջանային սպառնալիքներին: Ինչի նկատմամբ ծայր աստիճան զգայուն է Վաշինգտոնը, և՛ Թրամփի վարչակազմը և՛ այժմ Բայդենի վարչակազմը միշտ ցանկացել ու ցանկանում են Իրանի հրթիռային կարողությունները ներգրավել Թեհրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ բանակցություններում: Անդրադառնալով Իրանի հրթիռային հզորությանը, ամերիկացի վերլուծաբան Ռոբին Ռայթն ասում է.- «Իրանը հասել է մի փուլի, որտեղ նրան կանգնեցնելը գործնականում անհնար է։ Թվում է, թե ԱՄՆ-ի նպատակն է Իրանին զրկել հրթիռ նախագծելու, կառուցելու և տեղակայելու հնարավորությունից, որն Իրանի տարածաշրջանային զսպման հիմնական գործիքներից մեկն է, և որը վախ է առաջացրել Սիոնիստական ռեժիմի և Վաշինգտոնի այլ տարածաշրջանային դաշնակիցների մոտ։ Բացի այդ, արբանյակակրի արձակման և տիեզերական ակումբ մուտք գործելու Իրանի քայլը կրկնապատկել է Վաշինգտոնի մտահոգությունը: Թեհրանը վերջին մի քանի տարիներին կարողացել է նաև զարմանալի առաջընթաց գրանցել իր բալիստիկ հրթիռների ճշգրտության բարձրացման ոլորտում և կառուցելով հիպերձայնային բալիստիկ հրթիռ մուտք գործել նման զենք ունեցող երկրների ակումբ։ Սիոնիստական ռեժիմի և Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի զգայունությունը Իրանի զինված ուժերի ուժեղացման հարցում, հատկապես հրթիռային հարթության վրա, ցույց է տալիս Իրանի հրթիռային զինանոցի կարևորությունն ու արդյունավետությունը զսպման ռազմավարության շրջանակներում: Իրանն ունի ստորգետնյա հրթիռային ավաններ և բացի այդ, ունի նաև բալիստիկ հրթիռների լայն տիրույթ, ինչն անշուշտ, որոշիչ գործոն է համարվում Իրանի դեմ ցանկացած հնարավոր գործողություն իրականացնելու Իսրայելի և ԱՄՆ-ի հաշվարկներում։