Հունվար 03, 2023 16:03 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք ԻԼԻՊ-ի դեմ պայքարում և դիմադրության առանցքի պահպանման գործում Հաջ Ղասեմ Սուլեյմանիի դերակատարությանը:

Ողջոյն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Հաջ Ղասեմի ուսմունքը» հաղորդաշարի երկրորդ թողարկումը: Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք նահատակ գեներալի կյանքի մի այլ ժամանակաշրջանի հետ: Վայրիվերումներով լի մի ժամանակաշրջան, որի ընթացքում գեներալի անունը հատեց Իրանի սահամանները: Նրա լուսանկարը, որպես Արևմտյան Ասիայում գործող մի ազդեցիկ անհատականություն, տպագրվեց Թայմզ, Նյուզվիք պարբերականների առաջին էջի վրա և ավելի կարևորն այն է, որ որպես ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար նա ներթափանցել էր տասնյակ միլիոն մարդկանց սրտերի մեջ, որոնք սիրում էին նրան ոչ միայն Իրանում, այլև ողջ տարածաշրջանում: 

Նյուզվիք պարբերականի կազմը գեներալ Սոլեյմանիի լուսանկարով. Նա ԻԼԻՊ-ին ճզմելիս

«Ղոդս» զինուժը ԻՀՊԿ-ի ստորաբաժանումներից մեկն է, որ 1369թ. Այաթոլլահ Խամենեիի հրամանով համալրեց ԻՀՊԿ-ի շարքերը: Իսլամական հեղափոխությանը հաղթանակին հաջորդած տարիներին այս ստորաբաժանումը գործնականում կանխարգելման ու պաշտպանական դերակատարություն է ունեցել ԻԻՀ-ի համար: Ղոդս ստորաբաժանումը ձևավորվեց հանգուցյալ Իմամ Խոմեյնիի այս ուսմունքի հիման վրա, որ ասել է.«Այսօր արևելքն ու արևմուտքը քաջ գիտակցում է, որ այն ուժը, որ կարող է ասպարեզից հեռացնել իրենց, Իսլամն է: Պատասխանատուները պիտի իմանան, որ մեր հեղափոխությունը միայն Իրանով չի սահմանափակվում: Իրանի ժողովրդի հեղափոխությունը իսլամական աշխարհի մեծ հեղափոխության մեկնակետն է,որի դրոշակակիրը լինելով Հազրաթ Հոջաթը,  պատիվ անի աշխարհի բոլոր մուսուլմաններին և ներկա դարաշրջանում հայտնվի», ինչի իրագործումը Իմամ Խոմեյնիի խոսքով,  պայմանավորված է իսլամական աշխարհի մարտիկների մեծ մոբիլիզացիայով աշխարհում:

Սրբավայրերի պաշտպաններին պիտի համարել այս մտածողության պարզաբանողներից մեկը: Նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանին համաշխարհային հեռանկարով պատրաստեց սրբավայրի պաշտպաններին՝ հակազդելու ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հանցավոր գործողություններին: Նահատակ գեներալի նախագծման և պլանավորման մեթոդը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում հիմնված էր իր և ընկերների փորձի վրա Սրբազան պաշտպանության տարիներին մարտերի ճակատներում: Նա Սադամի բաասական վարչակարգի ռազմական հարձակման դեմ ութամյա սրբազան պաշտպանության փորձը համարեց կեղեքիչներից ճնշված ազգերի պաշտպանության համար հարմար մոդել և ասաց.«Եթե ​​մի ազգ տառապում է անարդարությունից, և նրա վրա անհավասար հարձակում է իրականացվել, եթե նա ցանկանում է պաշտպանել իր արժանապատվությունն ու պատիվը և հաղթականորեն պաշտպանել իրեն, ապա հաղթանակի այն մեթոդը, որը վերապրեց, դա սրբազան պաշտպանության մեթոդն է»։ Այս պնդումով նա նկատի ուներ իսլամի վրա հիմնված տարածաշրջանի երկրների ժողովրդի պաշտպանությունը, և օրինակ բերելով Իրանի ժողովրդի սրբազան պաշտպանությունը՝ նրանք այսօր տեսնում են դրա ազդեցությունն իրենց հասարակության մեջ:

Նահատակ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի կառավարման և մարտավարության արդյունքը դիմադրության առանցքի ձևավորումն էր։ Այս ճակատը ձևավորվել է տարբեր զինյալ խմբավորումներից, ինչպիսիք են Հեզբոլլահը, Հաշդ ալ-Շաաբին, Ֆաթեմիունը, Զեյնաբիյունը, Հեյդարյունը, Անսարալլահը և այլն: Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Աֆղանստանի և Պակիստանի տարբեր երկրների ուժերը բոլորը մոբիլիզացվել են՝ պաշտպանելու Հազրաթ Զեյնաբի սրբավայրը և հանուն իսլամի, և ԻԼԻՊ-ի ահաբեկչությունը, որը ձևավորվել էր որոշ արևմտյան երկրների աջակցությամբ՝ Ամերիկայի գլխավորությամբ, Իսլամը արատավորելու և մահմեդականների արյունը թափելու համար, նրանք հալածում էին ԻԼԻՊ-ին, այնպես որ այսօր այս ահաբեկչական խմբավորման ավելի քիչ հետքեր ենք տեսնում Սիրիայում և Իրաքում, որոնք պետք է լինեին ԻԼԻՊ-ի իշխանության վայրը:

*********** 

Սոլեյմանիի ուսմունքում իշխանությունը պատկանում է միայն Աստծուն: Նա հավատում էր, որ Աստծո խոստումները անպայման կիրականանան: Նա սպառնալիքները համարում էր հնարավորություն և կարծում էր, որ այն հնարավորությունները, որոնք գտնվում են սպառնալիքների հիմքում, հենց հնարավորությունների մեջ չկան: Հետևաբար, Սիրիայի հիմնախնդրի ժամանակ, երբ քաղաքական շրջանակները և միջազգային լրատվամիջոցները, ինչպիսին «Ալ Ջազիրան» էր, խոսում էին Դամասկոսի մոտալուտ անկման մասին, նահատակ Սոլեյմանին կարծում էր, որ ի տարբերություն արտաքին տեսքի, հնարավոր է կոտրել Ամերիկայի, Սիոնիստական ​​ռեժիմի և տարածաշրջանի արաբական կառավարությունների համատեղ հսկայական դավադրության ապստամբության օղակը։ Նահատակ Սոլեյմանին այս նպատակով մտավ ասպարեզ ու շրջեց էջը։ 4 տարի անց նույն քաղաքական շրջանակներն ու լրատվամիջոցները խոսեցին Սիրիայի կայունացման մասին և խոստովանեցին, որ դիմադրության ճակատի հակառակորդները պարտվել են։

Գեներալի քաջությունը հայտնի էր բարեկամին ու թշնամուն։ Քաջերն աշխարհում քիչ չեն, բայց գեներալ Սոլեյմանիի խիզախությունը հիշողություններում մնաց, քանի որ նա այն իգործ դրեց Աստծո և իր կրոնական համոզմունքների համար: Շատ անգամ սրտերի գեներալը գնաց մինչև նահատակության սահման, բայց ամեն անգամ խիզախությամբ ու իմաստուն հրամանով կարողանում էր ցույց տալ թշնամու թուլությունն ու անկարողությունը։ Նույն տարիներին գեներալ Սոլեյմանիին վերագրվող կայքում գրված էր. «Պարոն Աբու Բաքր Բաղդադի, այն օրը, երբ դուք ասացիք ձեր ուրբաթօրյա աղոթքի քարոզներում, մենք նույնպես կձերբակալենք Ղասեմ Սոլեյմանիին և նրան կդնենք հորդանանցի օդաչուի նման վանդակի մեջ և կհրկիզենք նրան, Ես նստած էի ամբոխի երրորդ շարքում ճիշտ ձեր դիմաց»:

Սիրիայում ձեւավորված թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների ձնագնդին երկար ժամանակ չպահանջվեց, որ գրավեց երկրի տարածքի 70 տոկոսը և հասավ նաև Իրաք, և հասավ մինչև Բաղդադ ու վերածվեց ձնահյուսի։ Գեներալ Սոլեյմանին դիմադրության ուժերի օգնությամբ ընդլայնեց պաշտպանության շրջանակը։ Այժմ նա պետք է շտապեր օգնության Իրաքում ԻԼԻՊ-ից ճնշված ու բռնահարված ժողովրդին։ Ինքը Իրաքում իր ներկայության պատճառի մաին հետևյալն է պատմում.«Երբ մենք մտանք Իրաք, այդ երկրի ժողովրդին պաշտպանելու, երբեք չենք տարբերել Իրանի և Իրաքի շահերը։ Մենք Իրաքի ժողովրդի շահերը սահմանել ենք որպես մեր շահը, ասել ենք, որ նրանք պետք է հաղթեն, ազատ լինեն, անկախություն ձեռք բերեն, ուստի մեր հիմնական շահերը հենց այս խնդիրներն են։ Ահա թե ինչպիսին է մեր օգնությունը Իրաքին և Սիրիային, և մենք ոչ մի կերպ չէինք փնտրում բաժնեմաս կամ շահույթ»։

Կարծես նա ծնվել էր, որ իր վտանգավոր ու սթրեսային աշխատանքները կատարի։ Իրաքում գեներալ նահատակ Սոլեյմանին ակտիվ և դաշտային ներկայություն է ունեցել այնպիսի կարևոր գործողություններում, ինչպիսիք են Ամերլի, Ջարֆ ալ-Սախր, Սամերա, Ֆալուջա և Անբար շրջանները: Բադրի կորպուսի հրամանատար Հադի Ալ-Ամերիի խոսքով՝ ԻԼԻՊ-ը վախենում էր գեներալի անունից։ Նա գեներալ Սոլեյմանիի կենդանության օրոք տված հարցազրույցում ասել է. «Եթե նայեք ԻԼԻՊ-ի լրատվամիջոցներին, կհասկանաք, թե որքան են թաքֆիրականները վախենում այս հերոս մոջահեդից»:

ԻԼԻՊ-ի վախը գեներալից օրինակելի է: Իրաքի Քուրդիստանի նախկին նախագահ Մասուդ Բարզանին իր հուշերում նշում է այն ժամանակը, երբ ԻԼԻՊ-ը հասել է Էրբիլի դարպասների մոտ և քաղաքի անկման վախից դիմել է Ամերիկայի, Թուրքիայի, Անգլիայի, Ֆրանսիայի և նույնիսկ Սաուդյան Արաբիայի դեսպանատների օգնությանը, սակայն նրանցից ոչ մեկը պատրաստ չեն եղել օգնել, Նա ասում է, որ միակ մարդը, ով մեզ օգնության է հասել, Հաջ Ղասեմ Սոլեյմանին է, ով եկավ իր 50 հատուկ ջոկատայինով։ Նա արագ գնացել է կոնֆլիկտի վայր, կազմակերպել է Փեշմերգա ուժերը և մի քանի ժամվա ընթացքում պատկերը լիովին փոխվել է։ Ավելի ուշ գերեվարեցինք ԻԼԻՊ-ի մի հրամանատարի ու հարցրինք՝ Էրբիլն էիք գրավում, ինչո՞ւ նահանջեցիք։ Նա ասաց, որ մեր լրտեսները հայտնեցին, որ Ղասեմ Սոլեյմանին գտնվում է Էրբիլում։ Անձնակազմի տրամադրությունը խաթարվեց, և մենք նահանջեցինք։

Նահատակ Սոլեյմանին Էրբիլում

Հաջ Ղասեմը երբեք չմոռացավ Պաղեստինի ճնշված ժողովրդին: Պաղեստինյան մարտիկներին ցուցաբերած աջակցությամբ նա Սիոնիստական ​​ռեժիմի դեմ ժողովրդի դիմադրությունը մտցրեց պայքարի նոր փուլ: Նա կարողացավ ամրապնդել Գազայի դիմադրության օբյեկտները և հզորացնել այն: Հաջ Ղասեմը տարբերություն չդրեց Գազայի դիմադրության խմբերի միջև։ Բոլորին օգնում էր, որպեսզի նրանք կարողանան դիմակայել սիոնիստական​​ ընդհանուր թշնամուն։ գեներալի կյանքում Ղոդս անունը կենտրոնական դեր է խաղացել և հատուկ նշականություն է ունեցել։ Թարիղ Ալ-Ղոդս, այսպես էր կոչվում առաջին գործողությունը, որի ընթացքում նահատակ գեներալ Հաջ Ղասեմը Սրբազան պաշտպանության ժամանակ ղեկավարում էր երկու գումարտակ։ Պատերազմից հետո նրան վստահվեց Ղոդս ստորաբաժանման հրամանատարության պարտականությունը՝ արևելյան սահմաններում չարագործներին դիմակայելու համար։ Գուցե դա է պատճառը, որ շատերը համոզված են, որ նրա արյան գինն էլ Սրբազան Ղոդսի ազատագրումն է: Արդյոք արշալույսը մոտ չէ՞: (Հուդ սուրահի 81-րդ այա)

Պիտակ