Իրանի ժամանակակից կինոն(1)
Իրանական 1279 թվանկանի թիր ամսի 17-ի ն,որը համընկնում է 1900 թվականին , Փարիզի «Գրանդ»կոչվող սրճարանում, Լումիեր եղբայրների կողմից նկարահանված առաջին ֆիլմից հինգ տարի անց ,Ղաջարների դինաստիայի 5-րդ թագավոր Մոզաֆարէդդին թագավորը առաջին անգամ ճամփորդեց Եվրոպա ,և Ֆրանսիայում ծանոթացավ կինեմատոգրաֆ երևույթին:
Մոզաֆարէդդին թագավորը ,դրա նախապատրաստական աշխատանքը անմիջապես հանձնեց Միրզա Էբրահիմ խան Աքքասբաշիին (լուսանկարիչին) և իր ուղեգրության մեջ գրեց.«Կինեմատոգրաֆը մի սարք է ,որը պատի վրա ներկայացնում է շարժվող մարդկանց պատկերը»:
Միրզա Էբրահիմխան Աքքասբաշին ,որպես Իրանում առաջին ֆիլմեր նկարահանեց ՝Դուշան թափեի պալատի կենդանաբանական այգու առյուծներին և Մոհարամ ամսի սգո արարողությունները: Մինչև Մոզաֆարէդդին թագավորի գահակալության վերջին տարիները, վավերագրական և խաղարկային ֆիլմեր էին նկարահանվում փողոցից,շուկայից և թագավորի ու պալատականների ներկայությամբ պալատների անցուդարձից,նաև արքունիքի նիստերից և մեծահարուստների բնակարաններից:
Իրանի կինոյի ոլորտում ,1921-ից 1947 թվականները նոր ժամանակաշրջանի հիմք է դրվում:Այս ժամանակաշրջանում ժողովուրդը աստիճանաբար ծանոթանում է կինոյին և օրավուր աճում դրա սիրվածությունը: 1924 թվականին Իրանում բացումն է կատարվում ,ներկայիս հասկացությամբ առաջին կինոդահլիճի:Հենց այդ թվականին ցուցադրվում է առաջին փաստագրական «Ալաֆ»(խոտ)ֆիլմը ,որը պատկերում էր Իրանում Բախտիարի քոչվոր խմբի տեղաշարժը: Ֆիլմը նկարահանել էին երկու ոչ իրանցի կինոգործիչներ։
1930 թ-ին Իրանում հիմնադրվեց առաջին ձայնային կինոթատրոնը։
Իրանահայ Հովհաննես Օհանյանը կամ ինչպես հայտնի էր Օգանյանը, 1930 թվականին Թեհրանում հիմնադրեց առաջին կինոդպրոցը։ Դպրոցում ուսուցանվում էր լուսանկարչություն, նկարահանում ,դերասանական վարպետություն և այլն: Օհանյանն Իրանում նկարահանել է իր առաջին ֆիլմը ,որը իրանական առաջին երկարամետրաժ ֆիլմն էր, «Աբի և Ռաբի» անունով՝,որի կինեմատոգրաֆիստն էր իրանցի առաջին մասնագետ կինեմատոգրաֆիստ Խան Բաբա Մոըթազադին:Առկա տվյալների համաձայն,ֆիլմը բաղկացած է եղել երկու բաժններից ՝փաստագրական եւ խաղարկային –կատակերգական :
Իրանի կինոյում ,Օհանյանին հաջորդեց ԱբդոլՀոսեյն Սեփանթան: Նա 20 տարեկանում Բուշեհրից մեկնեց Հնդկաստան և այնտեղ ծանոթացավ Հնդկաստանի առաջին խոսուն ֆիլմի ռեժիսոր Արդեշիր Իրանիի հետ: Իրան վերադառնալուց հետո, Սեփանթան 1933 թվականին նկարահանեց իրանական առաջին խոսուն ֆիլմ «Լոռ աղջիկ»-ը:Այս ստեղծագործության մեջ նա թե՝ սցենարիստ էր և թե՝առաջին դերի իրականացնողը ,իսկ ֆիլմում ,որպես իրանցի առաջին կին դերասանուհի հանդես եկավ Ռուհանգիզ Սամինեժադը:«Լոռ աղջիկ»ֆիլմից հետո, Սեփանթան,1934թվականին նկարահանեց «Ֆիրդուսի»ֆիլմը ,նվիրված Ֆիրդուսիի ծննդյան հազար ամյակին:
1953 թվականին,վավերագրական ֆիլմ նկարահանող մի խումբ ամերիկացիներ, Իրանի Մշակույթի և արվեստի նախարարության հետ համաձայնությամբ Իրանում սկսեցին դասավանդել կինոարվեստ: Վավերագրական ֆիլմի նկարահանման դասընթացների շրջանավարտներից են՝ Հուշանգ Շաֆթին, Հաժիր Դարյուշը,Քամրան Շիրդելը,Նասեր Թաղվային և Փարվիզ Քիմիավին: Հենց նույն տարում ,Իրանի նավթի ընկերությունը ,սկսեց պատրաստել լուրեր և լուսանկարներ ,որի արդյունքում հիմնադրվեց «Գոլեստան» ստուդիայի ,որը արտադրեց Իրանի մի շարք լավագույն փաստագրական ֆիլմերը: Այսպիսով իրանական 1957-1958 թվականներին Իրանում զարգացում ապրեց փաստավավերագրական ֆիլմերի արտադրությունը: Հաջորդ տասնամյակներին ,իրանական այս վավերագրական ֆիլմերը սկսեցնին փայլել համաշխարհային փառատոներում:
Իրանի կինոյում, 1954թվականին,Սամուել Խաչիկյանը հիմք դրեց դետեկտիվ–քրեական ժանրի:Խաչիկյանին շատ էր հետաքրքրում աշխարհի սարսափ ֆիլմերը և ոմանք նրան անվանում էին Իրանի Հիչքոք:
1956 թվականին, Շահլա Ռիահին փայլեց Իրանի կինոյի երկնակամարում,որպես առաջին կին ռեժիսոր։ Դիտողների համար հետաքրքիր էր ,որպես ռեժիսոր տեսնել մի կնոջ անունը և նրա ֆիլմը «Մարջան»անունով հանրության կողմից ընդառաջվեց:
Այդ տարիները Իրանում կոչվում էին ,որպես «պարսկական ֆիլմ»-ի արտադրման ժամանակաշրջան: «Պարսկական ֆիլմ» դարձվածքը,առաջին անգամ օգտագործվել է Ամիր Հուշանգ Քավուսիի կողմից ,Իրանի այն ժամանակվա կինոյի մասին: Նա ռեժիսոր, գրող և կինոքննադատ էր և Իրանում հայտնի էր, որպես վերլուծական կինոքննադատության հիմնադիր։
Այդ ժամանակաշրջանում ,կինոարտադրող ընկերությունները ,հաճոյական նպատակներով ֆիլմեր էին արտադրում ու հեռարձակում ,որոնք Իրանի մուսուլման հասարակության մեջ արևմտյան մշակույթը տարածելու պատճառով ,խիստ քննադատությունների էին ենթարկվում: Այս քննադատությունների հետևանքով Իրանի կինոյի մեջ ձևավորվեց «Նոր ալիք»:«Նոր ալիք»-ի կինեմատոգրաֆները ,ավելի խորը ճանաչողություն ունեին կինոարվեստի վերաբերյալ և խիստ ազդված էին Իրանի ժամանակակից գրականությունից և արտադրում էին սոցիալական ու առևտրական թեմաներով ֆիլմեր: Մի խոսքով ՝պարսկական ֆիլմի և Նոր ալիքի հակադրությունը , մի հակադրություն էր դրամի ու դրամարկղի և մտածողության ու մշակույթի դիմաց: Իվերջո հանրությունը,և հատկապես կրթված խավը աստիճանաբար սկսեց չընդառաջել պարսկական ֆիլմը ,որը գռեհիկ բովանդակություն ուներ,և պատճառ դարձավ,որ 1971-ից 1978 թվականներին Իրանի կինոյի մեջ կառուցողական շարժում ձևավորվի:
Ֆարոխ Ղաֆարին, հիմքը դրեց ֆիլմի կենտրոնի ,որը հետագայում վերածվեց Իրանի ազգային կինոկենտրոնի: Նա, 1959 թվականին նկարահանելով «Շաբե Ղուզի»ֆիլմը ,Իրանի կինոյի մեջ«Նոր ալիքի» հիմնադիրը հանդիսացավ: Իրանի կինոքննադատները ,գնահատեցին այդ ֆիլմը ,որը տարբերվում էր այն ժամանակվա ֆիլմերից: «Շաբե Ղուզի»ֆիլմից հետո ,մեկը մյուսին հաջորդեց երիտասարդ ռեժիսուրների երկարամետրաժ ֆիլմերը ,որոնք մինչ այդ փորձառություն էին ձեռք բերել փաստավավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի բնագավառում: Էբրահիմ Գոլեստանի «Կավը և հայելին»նկարահանված 1965 թվականին , իրանական կինոյի պատմության լավագույն ֆիլմերից մեկն էր, որը պարզ ու ազդեցիկ լեզվով և դառը հումորով խոսում էր անօթևանների անճարակության մասին։«Կավն ու հայելին» խոր ազդեցություն են ունեցել իրանցի ռեալիստ ֆիլմարտադրողների վրա:
1966 թվականին Աբոլղասեմ Ռեզային և Ջալալ Մողադամը նկարահանել են Իրանի կինոյի առաջին կրոնական թեմայով ֆիլմը «Աստծո տուն» անունով : Վավերագրական այս ֆիլմը, որը պատկերացնում էր Հաջջի արարողության տարբեր ծեսերն ու փուլերը , կարողացավ գրավել կրոնական հանդիսատեսի անտեսված շուկան և լավ վաճառք ունեցավ նաև այլ երկրներում: Ֆիլմերից մեկը ,որը միջազգային փառատոներում ուշադրության արժանացավ՝ Ֆերեյդուն Ռահնամայի նկարահանած «Սիավաշը Պերսեպոլիսում» ֆիլմն էր , որը համարվում է այդ տարիների ամենագեղարվեստական ֆիլմը։Ֆիլմի սցենարը վերցված էր Ֆերդուսիի Շահնամեից և հաջողեց շահել , Լոկառնոյի կինոփառատոնի Ժան Էփստեյնի մրցանակը։
1969 թվականին «Գավ»(կով) և «Ղեյսար» երկու ֆիլմերը Իրանի շուկայական կինոյում նոր շարժում ձևավորեցին: «Ղեյսար»-ը Մասուդ Քիմիայիի երկրորդ ֆիլմն էր ,որը իր կրիմինալ ժանրով ,վերածվեց Իրանի կինոպատմության ամենա աղմկահարույց ֆիլմերից մեկի:
«Գավ»ֆիմը ևս նկարահանել է Դարյուշ Մեհրջույին ,որը շրջադարձային դեր խաղաց Իրանի կինոյի պատմության մեջ: Այդ ֆիլմը ,որը խիստ ընդառաջվեց հանդիսատեսի կողմից,խախտեց շուկայական կինոյի գումար ապահովող բոլոր գործոնները: «Գավ»ֆիլմը արժանացավ Վենետիկի կինոփառատոնի Քննադատների մրցանակին, իսկ 1971 թվականին Չիկագոյի կինոփառատոնում արժանացավ լավագույն դերասանի մրցանակին։«Գավ»և «Ղեյսար»ֆիլմերի հանրահռչակվելուց հետո ,իհայտ եկան երիտասարդ ռեժիսորներ և լավ ֆիլմեր : Հիշյալ ռեժիսորներից են՝Ալի Հաթամին, Ամիր Նադերին, Բահրամ Բեյզային, Նասեր Թաղվային և Սոհրաբ Շահիդ Սալեսը:
1976 թվականի կեսերին շշուկներ տարածվեցին Իրանի կինոյի սնանկացման մասին: Այդ տարի կրկնվում էին անարժեք առևտրայնացած ֆիլմերը և մեկ տարի անց խիստ նվազեց մեկամյա կտրվածքում ցուցադրված ֆիլմերի քանակը: Այդ սնանկացման պատճառներից էին ՝ արտասահմանյան անարժեք ֆիլմերի ներխուժումը ,ներքին ֆիլմերի հարկերի ավելացումը, առևտրայնացած ֆիլմերում կրկնվող շահամոլական չափանիշերի առկայությունը, կինոթատրոններում ժողովրդի մշակույթին հակասող բովանդակությամբ ֆիլմերի թվային աճը և հեռուստատեսության տարածումը: Երիտասարդ ռեժիսորների քննադատական- ռեալիստական ֆիլմերը նույնպես գրաքննության էին ենթարկվում կամ ընդհանրապես արգելափակվում։Նման խնդիրների պատճառով,թե՝ մտավորական ու կիրթ հանդիսատեսը,և թե՝ ավանդապաշտ ու կրոնական հանդիսատեսը հեռանում էր կինոյից,ու նաև խոչընդոտվում էր որակյալ ստեղծագործությունների արտադրությունը:
1978 թվականին ցուցադրված հազվադեպ ֆիլմերից էր «Գոզարեշ» (Զեկույց) ֆիլմը, որը Աբբաս Քիառոստամիի առաջին երկարամետրաժ ֆիլմն էր: Սակայն ,Իսլամական Հեղափոխության հաղթանակով ,իր ավարտին հասավ «պարսկական ֆիլմ»-ի ժամանակաշրջանը և նոր ժանրեր մուտք գործեցին Իրանի կինոյի ասպարեզ: Հատկանշական է ,որ հեղափոխության հենց առաջին տարիներին ,որոշ ռեժիսորներ սկսեցին նկարահանել հեղափոխական ֆիլմեր: Ինչպես օրինակ կարելի է անդրադառնալ ռեժիսոր և սցենարիստ Մեհդի Մադանյանի«Ֆարյադե Մոջահեդ» ֆիլմին, և ռեժիսոր Իրաջ Ղադերիի նկարահանած «Բարզախիհա»ֆիլմին: Նաև 1980 թվականի սկզբին ձևավորվեց մի կառույց «գեղարվեստի կենտրոն»անունով ,որտեղ մի խումբ հեղափոխական երիտասարդներ հիմք դրեցին մշակութային աշխատանքների:1983 թվականին հիմնադրվեց «Ֆարաբի կինոհիմնադրամը»,նպատակ ունենալով՝ ապահովել անհրաժեշտ միջոցները և առաջնորդել ու հովանավորել կինոն: Նաև ,իրանական 1361 թվականի բահման ամսին,այսինքն՝1982 թվականին ,Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի չորրորդ տարեդարձի առիթով ,իր աշխատանքը սկսեց առաջին պաշտոնական, ծրագրված և պրոֆեսիոնալ փառատոնը, որը կոչվում է «Ֆաջր կինոփառատոն», և այս փառատոնը մինչ այսօր կազմակերպվում է ամենամյա կտրվածքով:Ահավասիկ Իրանի կինոյի կառույցը ,հեղափոխությունից հետո իր բազմազան ժանրերի շնորհիվ և անցյալի համեմատությամբ տարբեր ձևով ,Իրանի կինոյի մեջ նոր շրջան ստեղծեց,որի արդյունքում պանծալի կինորատադրությունների ականատեսը դարձանք ,որոնցից որոշները միջազգային ամենահեղինակավոր մրցանակներն են շահել:
Թանկագին բարեկամներ ավարտվեց այս հաղորդմանը հատկացված ժամանակը:Հաջորդ հաղորդման ընթացքում կներկայացնենք հետհեղափոխության տարիներին արտադրված Իրանի արժեքավոր ֆիլմերը։