Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իրանցիները, այդ թվում՝ Հայաստանում, նշել են Յալդայի գիշերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i240698-Աշխարհի_տարբեր_ծայրերում_գտնվող_իրանցիները_այդ_թվում_Հայաստանում_նշել_են_Յալդայի_գիշերը
Իրանցիները՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում, այդ թվում՝ Հայաստանում, երեկ երեկոյան նշել են Յալդայի հնագույն տոնը։
(last modified 2025-12-22T12:47:25+00:00 )
Դեկտեմբեր 22, 2025 16:17 Asia/Tehran

Իրանցիները՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում, այդ թվում՝ Հայաստանում, երեկ երեկոյան նշել են Յալդայի հնագույն տոնը։

Յալդայի գիշերը, որը իրանական մշակույթում հայտնի է որպես «Չելլեյի գիշեր», տարվա ամենաերկար գիշերն է և խավարի նկատմամբ լույսի հաղթանակի խորհրդանիշը։ Այս տոնն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրանական ընտանիքների շրջանում: Այս ծեսը նշում են ոչ միայն Իրանում, այլև աշխարհի տարբեր երկրներում ապորղ իարնցիները։ Նրանց թվում են նաև երևանաբնակ իրանցիները։ 


Յալդայի տոնական սեղանին դրվում է ձմերուկ, նուռ, ընկույզ և եփած ճակնդեղ։ Այսօր էլ Յալդան շարունակում է մնալ աշխարհի իրանցիների միջև ամուր կապ:
Հայաստանում Իրանի դեսպանատանը երեկ նշել են Յալդայի տոնը։ Միջոցառմանը մասնակցել են իրանագետներ, պարսկերեն լեզվի ուսուցիչներ, իրանագիտություն ուսումնասիրող ուսանողներ և երևանաբնակ իրանցիներ։