Իսլամական հեղափոխությունը և տնտեսական զարգացումները (Հաղորդում՝ նվիրված Ֆաջրի տասնօրյակին)
(last modified Wed, 14 Feb 2024 05:59:12 GMT )
Փետրվար 14, 2024 09:29 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության կարևոր նպատակը երկրի տնտեսական վիճակի բարելավումն էր և ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովելը։



Իրանի Իսլամական հեղափոխության կարևոր պատճառներից էին երկրի տնտեսական ծանր վիճակը և հասարակության մեջ տիրող անարդարությունը։ Հեղափոխությունից առաջ, նավթային խոշոր եկամտի մեծ մասը հատկացվում էր շահի ընտանիքի, նրանց հարազատների ու մտերիմների կարիքների բավարարմանն, ինչպես նաև ռազմական խոշոր գնումներին, իսկ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն անկում էին ապրում: Մյուս կողմից առկա էր գնաճի ու աղքատության բարձր մակարդակ։

Իսլամական հեղափոխության կարևոր նպատակը երկրի տնտեսական վիճակի բարելավումն էր և ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովելը։ Իհարկե, դա շատ բարդ էր, քանի որ տնտեսական ենթակառուցվածքները քիչ էին, և կառավարության եկամուտները կախված էին նավթից, իսկ աղքատությունը մեծ մասշտաբների էր հասնում: Մյուս կողմից, ներքին անկայուն վիճակը և արտաքին ճնշումները դանդաղեցրել էին տնտեսական աճը և աղքատության վերացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը։

Հեղափոխության հաղթանակից մոտ 1,5 տարի անց, Իրաքի բռնակալ Սադամ Հուսեյնն Իրանի դեմ ծավալուն պատերազմ սկսեց, որը տևեց 8 տարի և մարդկային ու տնտեսական մեծ վնաս պատճառեց երկրին: ԱՄՆ-ը, որի շահերին հակասում էր Իրանի ժողովրդի հակաբռնապետական  շարժումը, հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ։ Ժամանակի ընթացքում պատժամիջոցներն ավելի խստացան և այսօր ամենամեծ թվով ու ամենախիստ պատժամիջոցները կիրառվում են ԻԻՀ դեմ։ 

Այնուամենայնիվ, Իրանի Իսլամական համակարգը և հեղափոխական  ժողովուրդը չհանձնվեցին այս ճնշումներին և ջանք գործադրեցին երկիրը շենացնելու ուղղությամբ։   Արժույթի միջազգային հիմնադրամի 2022 թվականի զեկույցի համաձայն՝ Իրանը, հազար 596 միլիարդ դոլար համախառն ներքին արդյունքով, աշխարհի 22-րդ խոշոր տնտեսական գերտերությունն է համարվում։ Համաշխարհային բանկը հայտարարել է, որ 2023 թվականին Իրանի տնտեսական աճը կազմել է 4.1 տոկոս: Ընդհանուր առմամբ, Իրանի տնտեսական ցուցանիշների մեծ մասը բարելավվում է։ Կառավարությունը, բացի գնաճը զսպելու փորձից, վարում է ես երկու հիմնական քաղաքականություն։ Դրանցից մեկը ներքին արտադրությանը լրջորեն աջակցելն է, մյուսը՝ առևտրային հարաբերությունների ավելացումը, հատկապես հարևանների հետ։ Միևնույն ժամանակ, երկրում գրանցվել է գիտահեն ընկերությունների արտադրանքի աճ, իսկ ոլորտում աշխատող ընկերությունների թիվն անցած տարվա դրությամբ գրեթե կրկնապատկվել է։ Նախահեղափոխական շրջանի համեմատ, միք անի անգամ աճել է նաև Իրանի առևտրային փոխանակումների ծավալը։ Արտահանման մեջ նվազել է նավթի բաժնեչափը, իսկ նավթամթերքի և ոչ նավթային ապրանքների արտահանման ծավալն աճել է։ Ոչ նավթային արտադրանքի արտահանման և  ներմուծման մասնաբաժինն 2022 թվականին, նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 11% -ով և հասել 112 միլիարդ դոլարի:

Իրանի Իսլամական Հանրապետությունը, նախահեղափոխական շրջանի համեմատ, զգալի առաջընթաց է գրանցել նաև արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտում: Այսօր երկրում աշխատում են հազարավոր մեծ ու փոքր արդյունաբերական գործարաններ, որոնց արտադրանքի որակն ու քանակն անհամեմատելի են անցյալի հետ։ Իրանի խոշորագույն արդյունաբերական ստորաբաժանումները գործում են նավթի և հանքային արտադրանքների ոլորտում։ Խոշոր նավթաքիմիական համալիրների հզորությունը կազմում է մոտ 95 միլիոն տոննա, իսկ նոր բլոկների գործարկմամբ, այդ ծավալը կրկնապատկվելու է։ Նախորդ տարի նավթաքիմիական արտադրանքի արտահանման արժեքը կազմել է 16 մլրդ դոլար։ Պատասխանատուները փորձում են նվազեցնել երկրի կախվածությունը հում նավթից՝ արագորեն ավելացնելով նավթամթերքի արտահանման ծավալը։ Այս քաղաքականությունը կարող է նաև նվազեցնել Իրանի նավթի արտահանման ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների ազդեցությունը։

Հանքային արդյունաբերության ոլորտում, նույնպես, Իրանը զգալի աճ է գրանցել։ Ամբողջ աշխարհի մոտ 770 միլիարդ դոլար արժողությամբ  հանքերի յոթ տոկոսն այսօր շահագործվում է Իրանում։ 2022թ․ այդ հանքավայրերից արտահանվել է ավելի քան 12 միլիարդ դոլար։ Այս պահին մշակվում են ծրագրեր՝ հանքավայրերն ավելի արդյունավետ շահագործելու ուղղությամբ։ Պղնձի արդյունահանման ոլորտում Իրանը զբաղեցնում է 5-րդ, երկաթի հանքաքարի արդյունահանման ոլորտում՝ 10-րդ տեղը։ Ցեմենտի 62 միլիոն  տոննա արտադրությամբ, Իրանն աշխարհում   ութերորդն է, իսկ կերամիկական արտադրության ծավալով՝ հինգերորդը։

Իրանը մեծ առաջընթաց է գրանցել նաև ամբարտակաշինության ոլորտում։ Մինչդեռ Փահլավիի ռեժիմի օրոք երկրում կառուցվել է ընդամենը 19 ամբարտակ և օտարերկրյա մասնագետների օգնությամբ։ Իսկ հեղափոխությունից հետո, իրանցի մասնագետները, նոր տեխնոլոգիաների շնորհիվ,  տասն անգամ ավելի շատ  ամբարտակներ են կառուցել: Ոլորտի ամսնագետների  գիտելիքների մակարդակն այնքան բարձր է, որ նրանք աշխարհի 16 երկրներում նույնպես զբաղվում են  ամբարտակների նագածմամբ, կառուցմամբ և վերահսկմամբ։