Գազան` լրագրողների սպանդանոց
Լրագրողները, որպես քաղաքացիական անձինք մարդասիրական միջազգային օրենքների համաձայն,ունեն իրավունքներ: Նպատակաուղղված հարձակումները և լրագրողներին կոտորածի ենթարկելը համարվում են պատերազմական հանցագործություն,և սիոնիստական ռեժիմը իրականացրել է այս ոճրագործությունը:
ՄԱԿ-ի կայքէջի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 7-ից մինչև մարտի 6-ը,Գազայի դեմ սիոնիստական ռեժիմի պատերազմը մեկնարկելուց իվեր, Գազայում սպանվել են 130 լրագրողներ և ԶԼՄ-ների պաշտոնատարներ և կան նաև մեծ թվով վիրավորներ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների անկախ փորձագետները զգուշացրել են ,որ Գազայի դեմ սիոնիստական ռեժիմի շարունակական ռազմական գործողությունները ,այս պատերազմը լրագրողների համար վերածել են ամենամահաբեր ու վտանգավոր պատերազմի:Այս փորձագետները խորը մտահոգություն հայտնելով ,շեշտել են Պաղեստինի օկուպացված տարածքներում,իմասնավորի Գազայում զոհված լրագրողների ու ԶԼՄ-ների աշխատակիցների ցնցող թվերի մասին:
Նրանք ասել են .«Մենք մտահոգված ենք մեծ թվով լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների սպանության, վիրավորվելու և կալանավորման հարցով ,որը , վերջին ամիսներին Իսրայելի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտմամբ իրականացել է օկուպացված Պաղեստինի տարածքներում, հատկապես Գազայում»:
Նրանք անդրադառնալով ԶԼՄ-ների պաշտոնյաների դեմ սիոնիստական ռեժիմի հարձակումների մտահոգիչ զեկույցներին ,ասել են ,որ այս հարձակումները իրականանում են այն պայմաններում ,երբ լրագրողներին կարելի է ճանաչել իրենց սաղավարտով, հատուկ բաճկոնով և այլ միջոցներով ,որոնց վրա նշված է՝ press, այսինքն լրագրող բառը և նրանց դեմ շարունակական հարձակումները բացահայտում են իսրայելցի զինվորականների միտումնավոր ռազմավարությունը ,նրանց ձայնը լռեցնելու և նրանց սպանելու առումով:
Հիշյալ փորձագետները հարգելով Գազայում, ԶԼՄ-ների ներկայացուցիչների խիզախությունն ու դիմադրությունը, հիշատակել են.«Գազայի լրագրողները իրենց աշխատանքը իրականացնելու համար մեծ գին են վճարել ,որը աննախընթաց է :Նրանք իրենց առաքելությունը իրականացնելու համար ամեն օր իրենց կյանքը վտանգի են ենթարկում ,և սա այն դեպքում ,երբ նրանք դիմանում են վերջին ժամանակաշրջանի ամենադաժան հարձակումներից մեկին՝ իրենց ընտանեկան պարագաների ու ընկերների կորստի հետ մեկտեղ»:
Անցյալ 133 օրերի ընթացքում զոհված լրագրողների թիվը ՝ավելի քան 130 է:
Գազայում Պաղեստինի կառավարության ԶԼՄ-ների գրասենյակի հաղորդագրության համաձայն.«Գազայի կենտրոնական հատվածներում,տարագրյալների «Նասիրաթ» գաղթակայանում «ռադիո Ղուրան»ձայնի տնօրեն՝Զեյդ Աբուզայեդը ,ում բնակարանը ռմբակոծվել էր սիոնիստական բանակի կողմից և «Քանան»լրատվամիջոցի լրագրող Յասեր Մամդուհը ,ով աշխատում էր Գազայի հարավում Խանյունոս քաղաքում գտնվող Նասեր հիվանդանոցում ,սիոնիստ դիպուկահարների գնդակների թիրախ դառնալով զոհվել են:
Այդ հաղորդագրության մեջ նշված է ,որ Իսրայելը Պաղեստինի ձայնը լռեցնելու ,իրականությունները քողարկելու և տարածաշրջանի ու միջազգային հասարակական կարծիքին լուրերի ու տեղեկությունների հասանելիությունը խափանելու նպատակով Գազայում միտումնավոր ձևով սպանում է լրագրողներին:
Սիոնիստական ռեժիմի բանակը ,լրագրողներին թիրախավորելու հին անցյալ ունի ,որը մնացել է առանց հետազոտության ,կամ այն դեպքերը, որոնք հետազոտվել են ,երբևէ չեն բացահայտվել : Այս հարձակումից առաջ ,լրագրողներին հովանավորող հանձնախումբը,բացահայտեց առնվազն 20 գործեր, որոնք առնչվում էին սիոնիստական բանակի կողմից սպանված լրագրողներին ,որոնց դեպքում ոչ ոք պատասխանատու չճանաչվեց:
Այս դեպքերից էր «Ալ Ջազիրա »-ի լրագրող Շիրին Աբու Աղելեի նահատակությունը ,ով նահատակվեց 2022 թվականին սիոնիստական ռեժիմի ուժերի հարձակման ժամանակ:Նա թիրախ դառնալով զոհվեց այն պահին, երբ հաղորդում էր Արևմտյան ափի վրա սիոնիստների ռազմական հարձակումը: Նրա մահը խիստ հարահրոց առաջացրեց ,որի արդյունքում Պաղեստինի պատմության ամենամեծ ու բազմամարդ հուղարկավորությունը կատարվեց:
Իհարկե Գազայի պատերազմում զոհված լրագրողների թիվը իհամեմատություն այլ մեծ պատերազմների,ինչպես երկրորդ աշխարհամարտը ուշադրության արժանի թիվ է:
Վաշինգտոնում տեղակայված «Ազատության միություն»(Freedom Forum)հիմնադրամի զեկույցի համաձայն,երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ,որը համարվում էր ամենաարյունալի ժամանակակից պատերազմը և խլեց տասնյակ միլիոնավորների կյանքը ,զոհվեցին 69 լրագրողներ:
Այդ միության զեկույցի համաձայն, ԱՄՆ-ի կողմից Վիետնամի օկուպացման ընթացքում ,որը տևեց մոտավորապես 20 տարի ,զոհվեցին 63 լրագրողներ, իսկ Կորեական թերակղզու եռամյա պատերազմի տարիներին 17 լրագրողներ:
Սիրիայի մարդու իրավանց խմբերի խոսքով՝ 2011 թվականին այդ երկրում ներքին պատերազմի առաջին ամսում ,չի սպանվել որևէ լրագրող,սակայն ժամանակի ընթացքում խիստ աճ է արձանագրել ԶԼՄ-ների պաշտոնյաների զոհերի թիվը: Զոհերի թիվը շատ բարձր է և 110-ից 156 է զեկուցվում:
Իրաքի դեմ ԱՄՆ-ի պատերազմը սկսվելով ևս ,այն համարվեց մահացու պատերազմ ,հատկապես լրագրողների համար: Լրագրողներին պաշտպանող հանձնախմբի զեկույցի հավաստմամբ ,2022 թվականի փետրվարից մինչ օրս 17 լրագրողներ են զոհվել Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի ընթացքում:
Լրագրողների և քաղաքացիական անձանց դիտավորյալ թիրախավորումը, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն համարվում է պատերազմական հանցագործություն և լրագրողները պետք է իրավունք ունենան ,որ ազատորեն և առանց հակամարտող կողմերի միջամտության ու խոչընդոտների ,շարունակեն իրեն առաքելությունը և տեղեկատվությունը:
Սիոնիստական ռեժիմի բանակը ,պատերազմի առաջին շաբաթներին ,միջազգաային լրատվամիջոցներին ուղղած իր հաղորդագրության մեջ ,հայտարարել էր ,որ չի կարող երաշխավորել այն լրագրողների անվտանգությունը ,որոնք աշխատում են Գազայի հատվածում: Այս բանակը, Գազայի հատվածի անդադար ու աննախընթաց գնդակոծման ու ռմբակոծման պատճառով ,որը խլել է շուրջ 30 հազար պաղեստինցիների կյանքը ,որոնցք մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել ,մեղադրվել է պատերազմական օրենքները խախտելու մեջ և լրագրողների սպանությունը այս գազանային բնազդի ևս մեկ այլ օրինակն է :
Սակայն Գազայում ,սիոնիստական ռեժիմի իրականացրած այս բոլոր ցավալի ու անմարդկային իրադարձություններին առընթեր, Պաղեստինի ժողովրդի ապագայի հարցով երիտասարդ սերնդի մոտ հույսի ծիլեր են նկատվում:Հույսերից մեկը՝ պարմանուհի լրագրող Լեմա Աբու ջամուսն է ,ով Գազայի կենտրոնից, պատերազմական պայմաններում ապրելու մասին փաստագրական զեկույցներ է տեղադրում իր անձնական էջում։
Նա միայն 10 տարեկան է ,ով իր մանկական ժպիտներով ու բարեհամբույր հայացքով ,իր անձնական էջում փաստագրական պատկերներ է ներկայացնում Գազայի ավերակների մասին: Հատուկ կենտրոնացում ունի իր արտահայություններում : Շատ սահուն ու հաճելի է արտահայտվում և այդ յուրահատկությունները ,նրան իր դիտողների համար վերածել է մի հզոր,խիզախ ու քաջ պարմանուհու: Լեման ,վայելում է «Գազայի ամենաերիտասարդ լրագրող»-ի կոչումը, սակայն նրա համար մեծ են լրագրողական կապույտ գույնի սաղավարտը և բաճկոնը:
Այս պարմանուհու անունը ակնհայտ է դարձել այն հարյուրավոր լրագրողների ու ակտիվիստների մեջ ,որոնք արտացոլում են Գազայի հատվածի դաշտային իրադարձությունները և շատ օգտատերերի ուշադրության է արժանացել: Լեմա Աբուջամուսը իր վեց հոգանոց ընտանիքի ամենաերիտասարդ անդամն է : Նրանք որոշ ժամանակ ժամանակ առաջ ստիպված լքել են Գազայի Ալ- Ռիմալ քաղաքամասում գտնվող իրենց բնակարանը և տեղափոխվել Գազայի հարավում գտնվող Խան Յունիս,իսկ հետո սիոնիստների հարձակումները սաստկանալով ստիպված տեղափոխվել են Ռաֆահ քաղաքը:
Լեման իր ամեանավերջին տեսահոլովակներից մեկում ասում է.«Ես Ձեզ համար մի պատգամ ունեմ ,ցանկանում եմ ասել ,որ նրանք(սիոնիստները) մեզ ասել են, որ Ռաֆահ քաղաքում այս տարածքները ապահով են,սակայն իմ թիկունքում գտնվող բնակարանը ռմբակոծելով ,այն դարձրել են ավերակ: Այս ռմբակոծության հետևանքով տասնյակ քաղաքացիներ նահատակվել են ,որոնցից շատերը երեխաներ են,այնուամենայնիվ մենք շնորհակալություն ենք հայտնում աշխարհի ազատատենչներին ,որոնք բողոքի ցույցեր կազմակերպելով հովանավորել են մեզ և հիշում են Գազայի նահատակ երեխաներին:Մենք հուսանք պատերազմը կավարտվի և կկարողանանք վերադառնալ մեր բնակարանները:
Այս խանդավառ պարմանուհին իր խորհրդանիշն է համարում Գազայի հանրահռչակ լրագրող Վաել Ալ Դահդուհին :Լեման, հոկտեմբերի 7-ից և պատերազմի սկսվելուց իվեր կենտրոնացել է Դահդուհի վրա և երբ խոսում է նրա մասին ,նրան կոչում է հորեղբայր Աբուհամզե: Աբուհամզեն, Դահդուհի ավագ որդու կեղծանունն է ,ով իր հոր նման լրագրող էր և, երբ փնտրում էր իր մորը և իր ընտանիքի այլ անդամներին ,նահատակվեց Գազայի հատվածի հարավում իր գործընկերոջ հետ միասին:
Ալ-Դահդուհը ,այն անհատն է ,ով վերջին ամիսներին ,թեև մեկը մյուսից հետո կորցրել է իր ընտանիքի անդամներին ,ամենավատ հոգեվիճակում շարունակել է իր լրատվական առաքելությունը և այդ յուրահատկությունները պատճառ դարձան ,որ աշխարհում շատ օգտատերեր ,նաև Գազայում շատ լրագրողներ ,խոնարհվեն նրա համբերատարության ու դիմակայության առաջ։
Գազայի ամենափոքրիկ լրագրողը սոցցանցերում կապի մեջ է այլ լրագրողների ու ինֆլուենսերների հետ և քայլ առ քայլ նրանց հետ քննարկում է Գազայի պատերազմի իրադարձությունները։ Այս տասնամյա պարմանուհու Գազայի իրադարձությունների լուսաբանմանը լայնածավալ մասնակցություն բերելու և խոշոր օրաթերթերում ու հեռուստաալիքներում նրա գործունեությունն արտացոլվելու բերումով , այս պարմանուհին հանրահայտ դեմք է դարձել ոչ միայն Պաղեստինի փողոցներում, այլև միջազգային ասպարեզում։
Այս պարմանուհին , պատերազմից տուժած տարածքներում ,որպես ամենաերիտասարդ լրագրողը ,գրանցել է օկուպանտ բանակի ոճրագործությունները և ցանկանում է աշխարհին ապացուցել ,որ Գազայի բնակիչները ի՞նչպիսի հարձակումների են ենթարկվում և մահը ի՞նչպես է հետապնդում նրանց տներում, հիվանդանոցներում, դպրոցներում ու փողոցներում: