Իրանի ժամանակակից կինոն (3)
(last modified Mon, 11 Mar 2024 08:38:40 GMT )
Մարտ 11, 2024 12:08 Asia/Tehran

«Քրիզանթեմներ»(Գոլհայե Դավուդի) ֆիլմը նկարահանվել է Ղազի Ռաբիհավիի ստեղծագործության հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորն է Ռասուլ Սադր Ամելին։ IMDB հեղինակավոր կայքը 5,5 գնահատական է տվել ֆիլմին։ 

Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի կինոն շարժվեց մի ճանապարհով, որը տարբերվում էր 1960-1970 թթ․ ճանապարհից։ Այս շրջանում նկարահանված ֆիլմերը դադարեցին կատարել բացառապես զվարճացնելու գործառույթ և հիմնված լինել սեռային անհեթեթ ու հետամնաց կարծրատիպերի վրա։ Դրանցում սկսեցին ներկայացվել իրանական հասարակությանը հուզող հարցերն ու թեմաները։ Իրանական կինոյում  ստեղծվեցին տարբեր ժանրեր՝ քրեական, պատերազմական, սոցիալական և նույնիսկ մելոդրամա։


Մելոդրամաները  տարբերվում էին նախահեղափոխական շրջանում նկարահանված նմանատիպ ֆիլմերից։ Դրանց թվում կարելի է նշել Սադր Ամելիի «Քրիզանթեմներ»(Գոլհայե Դավուդի) ֆիլմը, որը լայն ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից և ապահովեց վաճառքից ստացված մեծ եկամուտ։ Ֆիլմը նկարահանվել է 1985 թ.  և ցուցադրվել Իրանի «Ֆաջր» միջազգային երրորդ կինոփառատոնում, որտեղ նվաճել է բազմաթիվ մրցանակներ։ Փխենյանի կինոփառատոնում ֆիլմն արաժանացել է գլխավոր մրցանակին։ 


Այս հաղորդման շրջանակում կխոսենք Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո նկարահանված այս գեղեցիկ ֆիլմի մասին։ Մնացեք մեզ հետ։
 «Քրիզանթեմներ» ֆիլմը նկարահանվել է Ղազի Ռաբիհավիի ստեղծագործության հիման վրա։   Ֆիլմի ռեժիսորն է Ռասուլ Սադր Ամելին, սցենարի հեղինակը՝ Ֆերեյդուն Ջեյրանին։ Ռասուլ Սադր Ամելին կրթությունը ստացել է Ֆրանսիայում, իսկ 17 տարեկանում սկսել է աշխատել որպես լրագրող։ Կինոյի ոլորտում իր կարիերան Ամելին սկսել է 1981 թ., որպես պրոդյուսեր, Իրանում հեղափոխությունից հետո նկարահանված առաջին ֆիլմում։ «Խունբարեշ» ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն էր Ամիր Ղավիդելը։
1983թ․ Սադր Ամելին հանդես եկավ որպես «Փրկություն»  ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ։ Այնուհետև նա նկարահանեց նաև այլ ֆիլմեր։ 
Հեղափոխության հաղթանակից հետո, 1980 թվականին, Սադր Ամելին հիմնեց գեղարվեստական ֆիլմեր նկարահանող առաջին ստուդիան՝ Milad Film Green Cultural and Artistic Institute անունով։ Այս ստոդիայում նկարահանվող ֆիլմերի սցենարիստն ու ռեժիսորը հիմնականում հենց ինքը Ամելին է։ 
2006թ նա հիմնեց ֆիլմերի ցուցադրության  Filmiran ընկերությունը, որը վաճառում է  երկրում արտադրվող ֆիլմերի մեծ մասը։ 
«Քրիզանթեմներ»  ֆիլմը Սադր Ամելիի ռեժիսորական կարիերայում թվով երրորդն է, որի մասին նա նշում է, որ այն իր նկարահանած լավագույն գեղարվեստական ֆիլմն է։ Այն հայտնի է նաև որպես հեղափոխության հասղթանակից հետո նկարահանված առաջին մելոդրամա։ 
Ֆիլմի պատմությունը սկսվում է այնտեղից, որ ընկերոջ հետ վիճաբանության ժամանակ, Աբբաս Սաֆարին դառնում է վերջինիս մահվան պատճառ, ինչի համար դատապարտվում է 25 տարվա ազատազրկման։ 20 տարի բանտում անցկացնելուց հետո, համաներման շնորհիվ, Աբբասն ազատ է արձակվում։ Սակայն վերջին օրը, երբ ընտանիքն անհամբեր սպասում է Աբբասի ազատ արձակվելուն, բանտի ծառայողը, Աբբասի  կնոջը՝ Էսմաթին, հայտնում է դժբախտ պատահարի հետևանքով ամուսնու մահվան մասին։ Էսմաթը այդ լուրը չի հայտնում իր կույր որդուն, որը պատրաստվում է իր հարսանիքին։ Նա բանտի ծառայողին խնդրում է որդուն ներկայանալ որպես նրա հայրը։ Այդ պահին, որդին՝  Ջավադը, լսում է մոր և բանտի ծառայողի խոսակցությունը և հեռանում տնից ու հրաժարվում մասնակցել հարսանեկան արարողությանը։ Սակայն նրա կինը՝ Մարիամը օգնում է  Ջավադին հաշտվել հոր մահվան հետ։ 
Հաշվի առնելով, որ 1979-1983 թվականներին գերիշխում էին հիմանկանում հեղափոխական թեմայով ֆիլմերը, իսկ մելոդրամայի մասով լճացում էր առաջացել, Սադր Ամելին համարձակ քայլ արեց՝ նկարահանելով «Քրիզանթեմներ» ֆիլմը։ Այն պետք է հավասարակշռեր մելոդրամայի նկարահանման ոլորտում սահմանված սկզբունքներն ու նոր իրականությունը։ Այս ֆիլմերում որոնց թվում է նաև «Քրիզանթեմները», ռեժիսորն  ամբողջությամբ գրավում է  հեռուստադիտողին։ Այս ֆիլմերում պատկերները, կերպարներն ու երկխոսությունները ներկայացված են շատ պարզ ու առանց որևէ երկիմաստության։ Հեռուստադիտողն այս ֆիլմերում մարդկանց ու աշխարհը տեսնում է կոնկրետ և սահմանափակ իրավիճակներում։ Մարդիկ կա՛մ համատեղելի են, կա՛մ անհամատեղելի իրենց իրավիճակի ու հարաբերությունների հետ, և այլ վիճակ չկա։ Մելոդրամայում փոխվում է մարդկանց դիրքը, ոչ թե միջավայրը, քանի որ ամեն ինչ հաստատուն է։ Մարդիկ պետք է փոխեն իրենց դիրքորոշումը, սևից անցնեն սպիտակի կամ չարից դեպի լավը կամ հակառակը ։ Այլ կերպ ասած՝ փոխվում է միտքը կամ խիղճը, քանի որ ամեն ինչ հիմնված է կանոնների ու կարգի վրա, կամ գոնե այնպես է, որ ոչ ոք դա փոխելու անհրաժեշտություն չտեսնի։ Հեռուստադիտողին թվում է, թե նա կարդում է պատմվածք, որում հենց սկզբից պետք է հավատա պատմողին և որում ամեն ինչ կարող է պատահել ու նա չունի այլ ելք, քան հետևել ընթացքին։  
Ռասուլ Սադր Ամելին համարվում է Իրանում հետհեղափոխական շրջանում մելոդրամա նկարահանած առաջին ռեժիսորը, որն օգտվելով հայտնի դերասաններից, պատմում է մի պատմություն, որը ներառում է մելոդրամատիկ ստեղծագործության բոլոր տարրերը։
Ֆիլմը պատմում է Աբբաս Սաֆարիի մասին, ում մարմնավորել է հանգուցյալ  Դավուդ Ռաշիդին։ Բանտում 20 տարի անցկացնելուց հետո, Սաֆարին պատրաստվում է իր ազատմանը։ Սակայն բանտում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով նա մահանում է։ Դեպքը  տեղի է ունենում նրա որդու հարսանիքի օրը։ Որդուն՝ Ջավադին, մարմնավորում է Բիժան Էմքանյանը։ Հոր հետ հանդիպմանը սպասող կույր որդու ներկայությունն ավելի հուզիչ է դարձնում պատմությունը։ Սաֆարիի կինը՝ Էսմաթը, ում մարմնավորել է հանգուցյալ Փարվանե Մասումեն, փորձում է  որդուն սթրեսից զերծ պահելու համար բանտի աշխատողին համոզել հանդես գալ որպես Ջավադի հայր։ Բանտի ծառայողին մարմնավորել է Ջամշիդ Մաշայեխին։ Ջավադը լսում է մոր և բանտի աշխատողի խոսակցությունն ու հեռանում տնից։ Սակայն նրա կինը՝ Մարիամը, ում մարմնավորել է Հիլդա Փիրզադը, համոզում է նրան հաշտվել հոր մահվան հետ։ «Քրիզանթեմներ» ֆիլմում առկա են մելոդրամայի բոլոր տարրերը։ Կույր որդին, որը անհամբեր սպասում է  արդեն 20 տարի բանտում գտնվող հոր հետ հանդիպմանը։  Մայրը, ով այս տարիների ընթացքում մեծացրել է իր կույր որդուն։ Հայրը, որը սպանվում է բանտից ազատվելու օրը։ Եվ անծանոթն  ում խնդրում են ներկայանալ  սպանված հոր փոխարեն։ 

 

Որոշ կինոքննադատների կարծիքով՝ «Քրիզանթեմներ» ֆիլմն ազդված է հնդկական կինոյից։ Սակայն պետք է նշել, որ ընտանիքում հոր ֆիզիկական բացակայության թեման հետագայում հայտնվեց նաև իրանական այլ ֆիլմերում, այդ թվում՝ պատերազմի մասին պատմող ֆիլմերում։
Իրանի Ֆաջր փառատոնում «Քրիսզանթեմներ»  ֆիլմն արժանացավ 5 մրցանակի։ Փառատոնի  «Բյուրեղյա Սիմորղ»  մրցանակները «Լավագույն տղամարդ գլխավոր դերակատար» և «Լավագույն կին գլխավոր դերակատար» անվանակարգերում շնորհվեցին Ջամշիդ Մաշայեխիին և հանգուցյալ Փարվանե Մասումեին։  Քամբիզ Ռոշան Ռավանը «Բյուրեղյա Սիմորղի» արժանացավ   լավագույն սաունդթրեքի համար: «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում «Բյուրեղյա Սիմորղը»  ստացան Աբբաս Գյանջավին և Ֆիրոզ Մալեքզադեն:
Չնայած կանխատեսվում էր, որ «Քրիզանթեմներ» ֆիլմը նախանշելու է իրանական կինոյի ապագա ուղիներից մեկը՝ մելոդրամայի գերակայությունն այլ ժանրերի նկատմամբ, սակայն նոր ֆիլմերի ու ռեսիժորների ի հայտ գալով, այդ կանխատեսումն իրականություն չդարձավ։ Ֆիլմի նկարահանումից մի քանի տարի անց, «Համուն» ֆիլմի նկարահանմամբ, իրանական կինոն ընտրեց այլ ճանապարհ, հեռանալով «Քրիզանթեմների» պահպանողական ուղուց։ 
Աբբաս Քիառոսթամին, իր նկարահանած  ֆիլմերով, հասավ համաշխարհային ճանաչման ու իրանական կինոյին ստիպեց գնալ նոր ուղիներով, որոնք հանգեցրին այն ստեղծագործությունների արտադրությանը, որոնք ավելի շատ լուծում էին կինոգործիչների մտահոգությունները, քան բավարարում հանդիսատեսի ակնկալիքները։ 
Ռասուլ Սադր Աելին նկարահանել է նաև «Սպորտային կոշիկներով աղջիկը», «Ես տասնհինգ տարվա երգ ունեմ» և «Աիդա, երեկ տեսա քո հորը» ֆիլմերը։ Նա գնաց այնպիսի ֆիլմերի նկարահանման ուղղությամբ, որոնք երկար տարիներ իրանական կինոյում տաբու  էին համարվում։ 
Ավելի ուշ, նա ևս մեկ անգամ փոխեց իր ողղությունը և նկարահանեց «Գիշեր», «Մենության ամեն գիշերը» և «Հրաշքի սպասում» ֆիլմերը։ Ամելին գնաց կրոնական կինոյի ուղղությամբ։