Իրանն անցած տարվա ընթացքում (Մաս առաջին)
(last modified Wed, 03 Apr 2024 09:32:35 GMT )
Ապրիլ 03, 2024 13:02 Asia/Tehran

Իրանական 1402 թվականի տարեվերջի առիթով պատրաստված այս հաղորդման ընթացքում վերանայելու ենք անցնող տարում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին և ներքին կարևորագույն իրադարձությունները և անդրադառնալու ենք տնտեսական ու քաղաքական ոլորտներում Իրանի վարած քաղաքականությունների ու  քայլերի արդյունքներին:

 
 

Անցած մեկ տարվա ընթացքում Իրանի քաղաքա-տնտեսական իրադարձություններից էին՝ կառավարության քայլերը՝ «Գնաճի զսպում և արտադրության աճ» տարվա կարգախոսն իրականացնելու ուղղությամբ, առևտրային հարաբերությունների ընդլայնումը, ոչ նավթային ապրանքների արտահանման ծավալների մեծացումը, զ տարածաշրջանում լարվածությունները կանխելը, հարևան երկրների հետ հարաբերությունների բարևլավումը, տարածաշրջանային դաշինքներին անդամակցելը և Իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի և Առաջնորդության Բանիմացների խորհրդի 6-րդ շրջանի ընտրությունների անցկացումը:

Անցած մեկ տարվա ընթացքում գիտական, տեխնոլոգիական, միջուկային գիտության, բժշկության, տիեզերքի, պաշտպանության ու ռազմական ոլորտներում Իարնի առաջընթացը նոր թափ և գրանցվել են նոր ձեռքբերումներ:  

 

Գնաճի զսպումը և արտադրության աճը

 

1402 թվականին, այսինքն՝ ընթացիկ տարում, որի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից անվանակոչվեց՝ «Գանճի զսպման և արտադրության աճի տարի»,  շարունակվել են նակինում որդեգրված քաղաքականություններն ու իրականացվել նախապես ընդունված որոշումները։ Բացի այդ, մշակվել են  նոր ռազմավարություններ և քաղաքականություններ,  տարվա կարգախոսն իրականացնելու ուղղությամբ: 1402 թվականի գնաճի մակարդակի սահմանումից հետո,   մշակվել և իրականացվել են ծրագրեր և համապատասխան քայլեր՝ գնաճի զսպման քաղաքականության  և գնաճի մակարդակի սահմանման ուղղությամբ։

 

Երկրի ողջ տարածքում գնաճը նվազեցնելու և զսպելուն ուղղված կառավարության  ծրագրերից են՝  գնաճի վերահսկման համապարփակ ծրագրի մշակումը՝ գնաճի զսպման և տնտեսական խորհրդի կողմից հաստատված արտադրության աճի փաթեթի շրջանակում, Հանրապետության նախագահի առաջարկած   29 ռազմավարությունների մշակումը և դրանց ներկայացումը համապատասխան կառույցներին։

Տնտեսական աճի մասին Իրանի վիճակագրության կենտրոնի հրապարակած  վերջին զեկույցի համաձայն՝ ընթացիկ տարվա աշնանը, նախորդ եռամսյակների դրական աճի միտումը շարունակվել է, նավթի հետ միասին կազմելով 5.1 տոկոս,ի սկ առանց նավթի՝ 2.5։

1402 թվականի 9 ամիսների ընթացքում, նավթով մեկտեղված տնտեսական աճը կազմել է 6.7տոկոս, իսկ առանց նավթի՝ 4 տոկոս։ Նախորդ տարիների համեմատ այս ցուցանիշն աճել է։  

Զեկույցի համաձայն՝ իրանական 1400 թվականի շահրիվար ամսից մինչ օրս՝ գնաճի վերջին և ընթացիկ իրավիճակի ուսումանսիրությունն ապացուցում է, որ կետ առ կետ գնաճը, որը 1400 թվականի շահրիվար ամսին կազմել է 43.9 տոկոս, նույն տարվա էսֆանդ ամսին նվազել է, ահսնելով  34.3 տոկոսի: (Կետ առ կետ գնաճը հաշվարկվում է մեկ ամսվա ընթացքում ապրանքների և ծառայությունների գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատելով):

Կետ առ կետ գնաճը, որը 1401 թվականի էսֆանդ ամսին հասել էր 54 տոկոսի, 1402 թվականի դեյ ամսին հասել է 38.5 տոկոսի:

Ուստի վիճակագրական տվյալները վկայում են, որ տնտեսական ներկա դժվարություններով ու խնդիրներով հանդերձ, գնաճը զսպելու կառավարության քաղաքականությունն արդյունավետ է եղել և 1402 թվականին գնաճի ընթացքը, հատկապես անցյալ տարվա համեմատությամբ, եղել  կայուն։

 

Իրանի արտաքին առևտրի աճը

 

Երկրի արտաքին առևտրի՝ արտահանումների ու ներմուծումների ծավալը 1402 թվականի 11 ամիսների ընթացքում, հում նավթի և տեխնիկական ու ճարտարագիտական արտահանումների հետ միասին, կազմել է 138 միլիարդ 840 միլիոն դոլար, որը   1401 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2.7 տոկոս աճ է գրանցել:

Իրանի արտահանումների ու ներմուծումների պատկերը ցույց  էտալիս է, որ նախորդ տարիների նման, չեն  ներմուծվել սպառողական ապրանքներ, իսկ արտահանվող հումքը առաջին տեղում չի եղել:

1402 թվականի 11 ամիսներին  հարևան 15  երկրների հետ իրականացվել է ավելի քան 55 միլիարդ դոլարի  ոչ նավտային առևտուր, որը 1401 թվականի 11 ամիսների համեմատ 2.5 տոկոս  աճ է արձանագրել :

ՇՀԿ անդամ և դիտորդ երկրների հետ Իրանի ոչ նավթային առևտրի տվյալների համաձայն՝ 1402 թվականի տարեսկզբից մինչև դեյ ամսի ավարտը, Իրանի և  կազմակերպության 11 անդամ ու դիտորդ երկրների միջև փոխանակվել է 64 միլիոն 311 հազար տոննա ոչ նավթային  արտադրանք՝ 37 միլիարդ 138 միլիոն 473 հազար դոլար  արժողությամբ, ինչը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է կշռի առումով՝ 40.7, արժեքային առումով՝ 5.5 տոկոսով։

Իսլամական կոնֆերանսի կազմակերպության նոր զեկոյցը ևս  վկայում է, որ իսլամական երկրներ Իրանի արտահանման ծավալը  2022 թվականին  նախորդ տարվա համեմատությամբ 18 տոկոս աճ արձանագրելով, 6 միլիարդ 468 միլիոն դոլարից  հասել է  7 միլիարդ 611 միլիոն դոլարի: Իրանի ընդհանուր արտահանումների մեկ հինգերորդը, այսինքն  21 տոկոսը, կատարվել է իսլամական երկրներ:

 

 Տարածաշրջանային ակտիվություն և հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավում

 

Իրանն աշխարհի ընդարձակ  երկրներից է  և ունի 15 հարևան։ Հարևանների թվի առումով Իրանն աշխարհում երրորդ երկիրն է՝ Ռուսաստանից ու Չինաստաից հետո, ուստի հարևանների և տարածաշրջանի այլ երկրների հետ  հարաբերությունների ընդլայնումը, կառուցողական գործակցությունը, մասնավորապես՝ առևտրա-տնտեսական  համագործակցությունը, Իրանի քաղաքականության անբաժան մաս է կազմում։ Իսկ հարևան ու տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունների ընդլայնումը  ԻԻՀ   արտաքին հարաբերություններում  ամենաառանցքային մակրո քաղաքականությունն է:

Ընթացիկ տարում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ   Խամենեիի ներկայացրած հայեցակարգով, և աշխարհի երկրների, ամսնավորապես՝ ի հարևան երկրների հետ հարաբերությունները ընդլայնելու կառավարության քաղաքականության կիրառմամբ, Իրանի արտաքին հարաբերություններում ուշագրավ ակտիվություն է նկատվել: 13-րդ կառավարությունն իր աշխատանքը սկսելու առաջին իսկ օրից արտաքին քաղաքականությունը ձևավորեց հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնմամբ: Իրանցի պաաշտոնյաների այցերը  հարևան երկրներ, լավ սկիզբ էր վերջիններիս հետ հարաբերությունները բարելավելու համար։ իսկ  Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերականգնումն ապացուցեց, որ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի  կառավարությունը վճռական էր՝ այդ նպատակն իրականացնելու հարցում։  

Տարածաշրջանային ու արտատարածաշրջանային բազմազան մեխանիզմների կիրառումը ևս կարևոր առաջնահերթություն է  Իրանի կառավարության օրակարգում:

 ԲՐԻԿՍ խմբին անդամակցությունը, Եվրասիայի համագործակցության կազմակերպության հետ հարաբերությունների զարգացումը և որոշ երկրների, այդ թվում՝ Չինաստանի ու Ռուսաստանի  հետ երկարաժամկետ համագործակցությունների համապարփակ փաստաթղթերի ստորագրումը, և նմանօրինակ փաստաթղթերի մշակումը, ապացուցում է կառավարության ակտիվությունը՝ քաղաքական ու առևտրական հարաբերությունները զարգացնելու հարցում։

Հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Իրանում կայացած ընտրություններին և գիտական  ու պաշտպանական ոլորտների ձեռքբերումներին։