Ապրիլ 21, 2024 11:34 Asia/Tehran

Հաստատ լսել եք Իրանի անունը՝ մի երկիր արևմտյան Ասիայում։ Հազարամյա քաղաքակրթության պատմություն ունեցող երկիր,որը լի է հրաշքներով և բազմազան ու տպավորիչ տեսարժան վայրերով:

Իրանի զարմանահրաշ և գրավիչ առանձնահատկությունները, էթնիկ և մշակութային բազմազանությունը, նաև եզակի և տպավորիչ տեսարժան վայրերն ու հազարավոր տարիների ավանդույթները գրավում ու հորդորում են շատերին  ճանապարհորդել այս երկիր: Այս հաղորդաշարի յուրաքանչյուր համարում ներկայացնելու ենք Իրանի 10 լավագույնները տարբեր ոլորտներում: Հաղորդաշարի առաջին թողարկման ընթացքում ձեզ կպատմենք Իրանի մի քանի կարևոր և հիմնական առանձնահատկությունների մասին։ 

 

Մի պահ փակեք ձեր աչքերը և այդ ընթացքում պատկերացնելով չորս եղանակներով Իրանի գեղեցկությունները, միացեք մեզ։

 

Մայրաքաղաք Թեհրանը Իրանի ամենամարդաշատ քաղաքն է: Թեև Իրանի մայրաքաղաքը հայտնի է իր խցանումներով, սակայն իրողությունն այն է, որ Թեհրանն իր  գեղեցիկ տեսարժան վայրերով ավելի հայտնի է, քան իր խցանումներով: 2022 թվականի մարդահամարի տվյալներով՝   այս քաղաքի բնակչության թիվը կազմել է  9 միլիոն մարդ, և ըստ ՄԱԿ-ի 2018 թվականի գնահատականի՝ այն աշխարհի 34-րդ ամենաբնակեցված քաղաքն է։ Սովորաբար, երբ խոսք է լինում Թեհրանի մասին, պատկերացնում եք մի աշխույժ ու եռուզեռով լի քաղաք, որտեղ բոլորը աշխատում ու վազում են իրենց ապրուստը հոգալու համար, և նույնիսկ մոռանում եք որ քայլում եք Իրանի զբոսաշրջային ուղղությունների հնգյակում գտնվող քաղաքում: Քաղաք, որն ունի բազմաթիվ տեսարժան վայրեր: Թեհրանը զբոսաշրջության համար չորս սեզոնային քաղաք է, և ունի կլիմայական բազմազանություն: Երբեմն ձմռանը, այն դեպքում, երբ Թեհրանի հյուսիսում ձյուն է տեղում, և հնարավոր է դահուկավարել, հարավային շրջաններում մեղմ եղանակ է տիրում: Այո, այս մայրաքաղաքը լի է ժամանակակից և պատմական տեսարժան վայրերով, որոնք միասին կողքկողքի այն դարձնում են ավելի գրավիչ:

 

Իրանի վիճակագրական կենտրոնի տվյալներով՝ երկրի բնակչությունը 2021 թվականին  կազմել է շուրջ 84 միլիոն 55 հազար հոգի։ Վարչական բաժանումների առումով, Իրանն ունի 31 նահանգ։  Բազմաթիվ պատմական հուշարձանների ու հարյուրավոր այլ գեղատեսիլ վայրերի շնորհիվ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարության համաձայն, Իրանը գտնվում է աշխարհի ամենահարուստ պատմամշակութային կոթողներ ունեցող երկրների առաջին տասնյակում։ Իրանի որոշ պատմական հուշարձաններ միջազգային զբոսաշրջային վայրերից են ու համաշխարհային արժեք ունեն, և դրանք գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, քանի որ ներկայացնում են մարդկային քաղաքակրթությունը: Ֆարս նահանգում գտնվող Թախտ-է-Ջամշիդ-ը (Պասարգադ) / Սպահան նահանգում Իմամ Խոմեյնիի անվան հրապարակը կամ Նաղշ-է-Ջահան-ը / Ատրպատական նահանգում գտնվող Թախտ-է-Սուլեյմանը / Խուզեստան   նահանգում՝ գտնվող Չողազանբիլի զիգուրատը / Զանջան նահանգում գտնվող Սոլթանիե գմբեթը և Քերման նահանգում գտնվող Բամի միջնաբերդը այն հնագույն և պատմական արժեք ունեցող կոթողներից են, որոնք հիացնում են յուրաքանչյուր այցելողի։

 

Իրանի հսկայական տարածքի լավագույն հատկանիշներից մեկը նրա բացառիկ դիրքն ու կլիմայական բազմազանությունն է, ինչը նրան հայտնի է դարձրել որպես չորս եղանակների երկիր: Իրանի տարբեր մասերի մեծ տարածքը և բարձրության տարբերությունը կլիմայական մեծ բազմազանության պատճառ են դարձել, այնպես որ ձմռանը օդի ջերմաստիճանի տարբերությունը ամենաշոգ և ամենացուրտ կետերի միջև երբեմն հասնում է ավելի քան 50 աստիճանի։ Այս բազմազան կլիմայի առկայության բերումով Իրանում կարելի է միաժամանակ վայելել չորս եղանակները: Այն դեպքում,երբ Իրանի արևմտյան և հյուսիս-արևմտյան շրջաններում եղանակային պայմանները հարմար են ձմեռային զվարճանքների , այդ թվում դահուկավազքի համար, միևնույն ժամանակ, Իրանի հարավային շրջաններում եղանակային պայմանները հարմար են ամառային զվարճանքների համար, ինչպիսիք են լողը և թիավարությունը: Մի մոռացեք, որ Իրանը տեղումների առումով գտնվում է  չոր և կիսաչոր տարածաշրջանում։ Չնայած դրան, այս երկրում բազմազանությունն այնպիսին է, որ կարող եք տեսնել միմյանցից համեմատաբար փոքր հեռավորությամբ շատ չոր անապատներ և խիտ ու խոնավ անտառներ։ Նույնիսկ անապատային տարածքների սրտում կարելի է հասնել կանաչապատ ու ջրառատ գյուղերի։

ایران چهار فصل

 

Իրանն աշխարհում հայտնի է որպես մի երկիր, որը հանդիսանում է իսլամի ավետաբերը և իսլամական մշակույթի քարոզիչը: Իրանը տարբեր պատմական ժամանակաշրջաններում ունեցել է տարբեր կրոններ, և գաղափարների ու հավատամքների միջև եղել է համակեցություն: Այլ կերպ ասած, Իրանը պատմության ընթացքում ունեցել է բազմաթիվ բնակչություններ, ազգեր ու իշխանություններ, որոնցից մի քանիսը եղել են ներգաղթյալներ կամ հարձակվողներ այլ երկրներից: Իրանի բնակչության մեծամասնությունը մինչ իսլամը զրադաշտականներ էին, և նրանցից ոմանք հավատում էին Մանիքեությանը, և նրանք մահմեդական դարձան տարածաշրջանում իսլամի տարածմամբ: Ներկայումս Իրանի պաշտոնական կրոնը իսլամն է և շիա դավանանքը: Այնուամենայնիվ, այլ իսլամական դավանանքները, ինչպիսիք են Հանաֆին, Շաֆիին, Մալիքին, Հանբալին և Զեյդին, լիովին հարգված են, և այդ դավանանքների հետևորդներն ազատ են կրոնական արարողություններ կատարել իրենց կրոնական իրավագիտության համաձայն: Հետևաբար, ցանկացած տարածաշրջանում, որտեղ այս կրոններից յուրաքանչյուրի հետևորդները մեծամասնություն լինեն, տեղական կանոնակարգերը կլինեն ըստ այդ կրոնի խորհուրդների լիազորությունների սահմաններում: Ահա թե ինչպես կարելի է տեսնել Իրանում կողք կողքի իրար հարևանությամբ գտնվող եկեղեցիներ ու մզկիթներ։ Մի պատկեր աստվածային տարբեր կրոնների հետևորդների միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքից:

 

Անդրոքսիանայի և Միջագետքի քաղաքակրթական տարածքներում երկարամյա պատմություն ունեցող Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնվում է Ասիայի մայրցամաքի արևմուտքում։ Այս երկիրը գտնվում է արևելքն արևմուտքին կապող գոտու մեջտեղում և համարվում է ամենակարճ, ամենաանվտանգ և ամենամատչելի ճանապարհը երկիր մոլորակի արևելքի ու արևմուտքի միջև առևտրի և ապրանքների փոխադրման համար: , Իրանի կարևորությունն որպես համաշխարհային առևտրի մայրուղի, ունի հազարավոր տարիների համբավ, և Մետաքսի ճանապարհը վկայում է այդ փաստի մասին: Ճանապարհ, որը պետությունները փորձում են վերակենդանացնել «Գոտի-ճանապարհ» կոչվող նախագծի տեսքով։ Իրանն աշխարհի 16-րդ ամենամեծ երկիրն է՝ 1 միլիոն 648 հազար 195 քառակուսի կիլոմետր տարածքով։

 

Այս հսկայական երկրի ռազմավարական, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դիրքը եղել և մնում է աշխարհի խոշորագույն երկրների ուշադրության կենտրոնում։ Իրանի երկաթուղային և ճանապարհային հարմար դիրքը, և նրա հասանելիությունը Պարսից ծոցի, Օմանի, Մաքրանի և Կասպից ծովերի երկար ափերին, վերջին տարիներին գրավել են աշխարհի խոշոր տնտեսական արտադրողների ուշադրությունը: Հյուսիս-Հարավ միջանցքը, որն անցնում է Իրանի միջով, այս ռազմավարական ուղիներից մեկն է աշխարհի արևելյան կիսագնդում։ Այս միջանցքը հաղորդակցության կարևորագույն անցումներից է, որն ստեղծվել է երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի նախաձեռնությամբ, այնուհետև 11 այլ երկրների, այդ թվում Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Բուլղարիայի՝ ներգրավմամբ, հաստատվել է որպես այլընտրանքային և վստահելի ճանապարհ:

 

Լեզուն, անկասկած, մարդկանց միջև հաղորդակցության ամենահին, ամենատարածված և կարևորագույն միջոցներից մեկն է։ Պատմության ընթացքում գոյություն ունեցող բազմաթիվ լեզուների շարքում կան լեզուներ,որոնք այլևս չեն գործածվում և  անհետացել են։

Պարսկերենը աշխարհի հնագույն կենդանի լեզուներից մեկն է, որը կարևոր դեր է ունեցել համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում։ «Պարսկերենը» Իրանի պաշտոնական լեզուն է, և բառերի տիրույթի և բազմազանության առումով այն աշխարհի ամենահարուստ և ամենամեծ լեզուներից մեկն է։ Պարսկերենը հայտնի է որպես աշխարհում երկրորդ դասական լեզուն հունարենից հետո և ունի դասական լեզվի բոլոր հատկանիշները։

Տարբեր էթնիկ խմբերի ու տարբեր տոհմերի մի աշխարհագրական տարածքում ապրելը, այդ երկրամասի ինքնության նշանն է։ Իրանը՝ իր չորս եղանակների բոլոր գեղեցկություններով հանդերձ, իրանական բոլոր էթնիկ խմբերի ու ազգերի հարազատ երկիրն է։ Իրանի էթնիկ խմբերը, ձեռք ձեռքի տված և Իրանի Իսլամական Հանրապետության երկնքի բարձր տանիքի տակ, ձեռք են բերել իրանցու գեղեցիկ կոչումը։ Իրանի էթնիկ  խմբերն են՝ ֆարսերը, թուրքերը, քրդերը, արաբները, գիլակները, թուրքմենները, լոռերը և բելուչները։ Բայց իհարկե դուք չպետք է ենթադրեք,որ այսքանով  ավարտվում են Իրանի էթնիկ խմբերը, քանի որ դուք կարող եք խոսել նաև իրանական էթնիկ խմբերի գունեղ ծիածանի մեջ գտնվող ղաշղայիների, շահսավանների, մազանիների, թալիշների և այլնի մասին։

 

Ամեն դեպքում Իրանը հնագույն պատմություն ունեցող երկիր է, որտեղ ձևավորվել են բազմաթիվ մշակույթներ, և այժմ կարելի է կողք կողքի  տեսնել այդ տարբեր մշակույթներն ու կրոնները։ Վաղ անցյալից առ այսօր կողք-կողքի են գտնվում մզկիթներ ու եկեղեցիներ, սինագոգներ ու  ատրուշաններ: Այս բոլոր գործոնները ստեղծել են գրավիչ և  տեսրաժան երկիր,որն ունի կենսուրախ և սիրով լի ժողովուրդ: Ընդորում Իրան այցելող զբոսաշրջիկները աշխարհի տարբեր երկրներում փնտրած գրավչությունները գտնում մեկ երկրում և միևնույն ժամանակ վայելում են այս բազմազանությունն ու գեղեցկությունը։

 

Հարգելի բարեկամներ ավարտվեց «Լավագույն Տասնյակը» հաղորդաշարի առաջին թողարկումը։  Յուրաքանչյուր թողարկման ընթացքում փորձելու ենք ձեզ ներկայացնել այս գրավիչ և  հնագույն երկրի լավագույնները:

 

Պիտակ