Արաղչի․Իրանի ժողովրդի կուռ միասնականությունն ու համախմբվածությունը բարձրագույն մակարդակում է
https://parstoday.ir/hy/radio/iran-i233892-Արաղչի_Իրանի_ժողովրդի_կուռ_միասնականությունն_ու_համախմբվածությունը_բարձրագույն_մակարդակում_է
Pars Today-Իրանի ԱԳ նախարարը նշելով,որ Իրանի ժողովրդի կուռ միասնականությունն ու համախմբվածությունը բարձրագույն մակարդակում է,ասել է․-«Այն ինչ մենք այսօր անում ենք, Սիոնիստական ռեժիմի կողմից առանց որևէ պատճառի իրականացվող ոտնձգողական հարձակումներից ինքնապաշտպանվելու մեր օրինական իրավունքից օգտվելն է»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 21, 2025 14:56 Asia/Tehran
  • Արաղչի․Իրանի ժողովրդի կուռ միասնականությունն ու համախմբվածությունը բարձրագույն մակարդակում է

Pars Today-Իրանի ԱԳ նախարարը նշելով,որ Իրանի ժողովրդի կուռ միասնականությունն ու համախմբվածությունը բարձրագույն մակարդակում է,ասել է․-«Այն ինչ մենք այսօր անում ենք, Սիոնիստական ռեժիմի կողմից առանց որևէ պատճառի իրականացվող ոտնձգողական հարձակումներից ինքնապաշտպանվելու մեր օրինական իրավունքից օգտվելն է»։

Pars Today-ը հղում անելով ԻՌՆԱ լրատվական գործակալությանը, հաղորդել է,- Իրանի ԱԳ նախարար՝ Սեյեդ Աբբաս Արաղչին ,որ շաբաթ օրը այցելել է Թուրքիայի Ստամբուլ քաղաք Իսլամական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով, մի հարցազրույցում ընդգծելով,որ մենք գիտենք,որ ներկայումս իրավիճակը ծանր է, հավելել է․-«Այնուամենայնիվ ես կարծում են Իրանում իրավիճակը լավ է։

Ժողովրդի կուռ միասնականությունն ու համախմբվածությունը բարձրագույն մակարդակում է։ Մեր զինված ուժերը ևս շատ լավ աշխատանք են իրականացնում ինքնապաշտպանության գործում»։

 Նա ընդգծել է․-««Այն ինչ մենք այսօր անում ենք, Սիոնիստական ռեժիմի կողմից առանց որևէ պատճառի իրականացվող ոտնձգողական հարձակումներից ինքնապաշտպանվելու մեր օրինական իրավունքից օգտվելն է»։ Իրանի ԱԳ նախարարը շաբաթ առավոտյան ժամանել է Ստամբուլ, մասնակցելու՝ Իսլամական համագործակցության կազմակերպության նիստին։