Իրանցի և համաշխարհային քանդակագործների հանդիպումը Թեհրանում
(last modified Wed, 01 Nov 2017 15:35:09 GMT )
Նոյեմբեր 01, 2017 19:05 Asia/Tehran

Արվեստի ամենակարևոր հատկություններից մեկն այն է, որ այն կարող է իրերին նոր կյանք պարգևել ու երկաթն ու քարը վերածել արվեստի գլուխգործոցի: Հենց այս պատճառով էլ ասում են, որ քարի կամ երկաթի վրա արված նախշը դեռևս քանդակագործություն չէ: Այն պետք է ունենա նաև ստեղծագործական տեսք:

Թեհրանի Ժամանակակից արվեստների թանգարանում կայացավ Արձանագոծության 7-րդ Բիենալեն: Բիենալեին մասնակցել էին իրանցի հայտնի քանդակագործներ: Այս Բիենալեն Իրանի քանդակագործության ոլորտի ամենակարևոր միջոցառումն է: Այս տարի Բիենալեն անցավ "Իրավիճակ" թեմայով: Մրցութային բաժնում ներկայացված էին 78 իրանցի և 16 արտասահմանցի քանդակագործների ստեղծագործություններ:

Թեհրանի արձանագոծության 7-րդ Բիենալեն

 

Սակայն սրանից բացի, արձանագործության ոլորտում , այս տարի աշնանը տեղի ունեցան շատ հետաքրքիր իրադարձություններ: Թեհրանի ամենակարևոր կենտրոնները հյուրընկալեցին  իրանցի և համաշխարհային հայտնի արվեստագետներին: Այս միջոցառումների շրջանակներում, Թեհրանի «Նիավարան»-ի թանգարանում ներկայացվեց ծավալային աշխատանքների ցուցահանդես:

ԻԻՀ և Հարավայի Կորեայի  միջև դիվանագիտական հարաբերությունների 55 ամյակին նվիրված ցուցահանդեսին, Նիավարան թանգարունում  ներկայացվել էին մետղայա արձաններ: 60 իրանցի արվեստագետներ ներկայացրել էին իրենց ստեղծագործությունները, այդ թվում` զարդեր, ուլունքագործության նմուշներ, երկաթի վրա փորագրության և այլն:

 ԻԻՀ մետաղյա արվեստի ցուցահանդեսը` Նիավարանի թանգարանում, Հվ. Կորեայի դեսպանի մասնակցությաբ

 

Ցուցահանդեսը նախատեսվում է մեկ ամիս անց կազմակերպել նաև Սեուլ քաղաքում:

Իրանում Հարավային Կորեայի դեսպան Սուն Գու Քիմն այս ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարեց. "Մեզ անհրաժեշտ են արևելյան արվեստները, որպեսզի նոր մարդկային պատկերի ականատեսը լինենք": Նա հույս հայտնեց, որ նոր Արևելքն արվեստի ու բարության համատեղությամբ, կարող է ավելի լավ աշխարհ ստեղծել: "Իրանի ռեսուրսները դեռևս Կորեայի տնտեսության համար կենսական նշանակություն ունեն". ասաց նա: Դեսպանը Իրանին շնորհակալություն հայտնեց Կորեական թերակղզում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար:

Թոնի Գրեյգի "Արմատներ և քարեր" խորագրով ցուցահանդեսի բացումը

 

Հոկտեմբերի 22-ին, Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանում տեղի ունեցավ Թոնի Գրեյգի "Արմատներ և քարեր" խորագրով ցուցահանդեսի բացումը, որը կտևի մի քանի օր: Գրեյգը գերմանացի-անգլիացի քանդակագործ է: Նրա 80 ստեղծագործությունները, որոնք շատ մեծ չափեր ունեն, Իրան են տեղախոխվել բեռնատարներով: Հավելենք, որ Թեհրանից հետո արվեստագետի ստեղծագործությունները ցուցադրվելու են նաև Սպահանում ու Քերմանում: Ցուցահանդեսոի բացման խոքում՝ արվեստագետն ասաց. "Երբ ինձ առաջարկեցին Իրանում նման ցուցահանդես կազմակերպել, շատ անսպասելի էր: Մենք լավ ծանոթ չենք Իրանի հետ: Եվ երբ ես եկա Իրան, մեծապես ազդվեցի այս երկրի ժողովրդի հետ ծանոթությունից ու մշակույթից": Թոնի Գրեյգը ուսանել է Բեռլինի Արվեստի համալսարանում և եղել է Դոլս Դորեֆի արվեստի ակադեմիայի նախագահ: Նա շատ կարևոր դերակատարություն է ունեցել արվեստագետների լայն զանգվածի դաստիարակման գործում: Պետք է ասել, որ այս ցուցահանդեսը կարևոր նշանակություն ունի Իրան-Գեմանիա մշակութային կապերի հարցում: "Արմատներ և քարեր" ցուցահանդեսում ներկայացվել են են Գրեյգի 60 քանդակները և 140 նախագիծ` թղթի վրա, որոնք ծնվել են 1970-2017թթ ընթացքում: Ցուցահանդեսում ներկայացված քանդակները պատրաստվել են պլաստիկից, բրոնզից, փայտից, քարից ու մետաղից: Արվեստագետը աշխատում է  պարզ մետրիալով: Այս ստեղծագործություններում բնությունը չի վերականգնվում: Կարևորն այն է, թե նյութերն ինչ գաղափարներ են պարունակում: Յուրաքանչյուր նյութի մեջ կարելի է տեսնել որևէ գաղափար: Իսկ քանի որ քանդակագործությունն արդյունաբերությոն չէ, կարող է ձևի ճոխությունը վերադարձնել նյութին: Առօրյա կյանքում մենք առնչվում ենք տարբեր նյութերի հետ, սակայն դրանք կրկնվող շփումներ են: Իսկ քանդակագործությունը ցանկանում է  կանգնել կրկնության դեմ և ներկայացնել նոր գաղափարներ: Արվեստագետը նշում է. "Իմ ստեղծագործություններում մշտապես եղել են հատուկ թեմաներ, սակայն բազմազան ձևերով: Այդ թեմաները բարդ են և ներկայացնում են մարդու կապը բնության հետ": Գրեյգը խոստացավ որ իր նոր աշխատանքներից մեկը նվիրելու է Թեհրանի արվեստի թանգարանին: "Նախագծել եմ 3մ 20 սմ երկարությամբ նոր քանդակ, որն Իրանում է  պատարստվելու և տեղադրվելու է թանգարանի քանդակների այգում":

Արվեստագետը նշում է. "Ցուցահանդեսը դիտելիս, այցելուն կարող է տեսնել, որ տարիների ընթացքում բազմաթիվ ձևեր եմ ունեցել, սակայն թեմաները եղել են անփոփոխ և ներկայացվել են տարբեր ձևերում: Մարդու կապը բնության հետ իմ գործի ամենակարևոր թեմաներից է: Իմ գործերի մի մասը երկրաչափական են: Սակայն իմ կարծիքով, այդ երկրաչափությունն ավելի շուտ ազդված է մարդու բնությունից: Բարդ ֆորմաները միայն մակերեսային չեն: Դրանք նախագծվել են ներքին կառույցից և հասել  կոկրետ մակարդակի: Իմ մյուս թեման գիտության ու փիլիսոփայության մեջ կապն է: Այս թեման փորձում է գտնել այն բաների չափը, որոնց մասին մենք գիտնք: Սակայն գիտությունից դուրս կան բաներ, որոնց մասին մենք չգիտենք: Քանդակագործությունը նման է այն բանի կառուցելուն, որի մասին չգիտենք և որը  չենք տեսնում":

Ճապոնացի արվեստագետ Նույոկո Հարակուչին մի քանի օր առաջ Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի հյուրն էր: Նա եկել էր տեսնելու իր ստեղծագորոծությունը, որը կոչվում է  " Նյութ և միտք": Այն ցուցադրվել է 1977թ Գերմանիայի Քասել քաղաքում: Նույն տարում այն գնվել  է Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի համար և մինչ օրս ներկայացված է ու վերածվել է թանգարանի խորհրադանիշերից մեկին: Քանի որ ցուցահանդեսի որոշ ստեղծագործություններ վերականգնման կարիք ունեն, թանգարանը կապվեց արվեստագետի հետ, որպեսզի վերջինս գա Թեհրան և հսկի ստաեղծագործության վերանորոգման ընթացքը: Ճապոնացի արվեստագետը Թեհրանի արդի արվեստների թագարանի տնօրեն Մոհամմադ Զարեի հետ հանդպիման ժամանակ ասաց. "Անցել է 40 տարի, թանգարանի շենքը մնացել է նույնը, սական քաղաքն ու դրա փողոցները փոխվել են": Նա հավելեց. "Աշխարհի տարբեր երկրներում թողել եմ 10 ստեղագործություններ: Այս ստեղծագործությունը մնացել է անփոփոխ 40 տարի և հուսով եմ, որ այդպե էլ կշարունակվի": Նույոկո Հարակուչիի ասելով. "Մի քանի ժամանակ առաջ, մի տիկին Ճապոնիայում ցուցահանդես էր կազմակերպել: Տիկինն այցելեց ինձ  և ասաց, որ իմ "Նյութ ու միտք" -ը շարունակում է  մնալ Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանում: Նա նշեց, որ երբ փոքր էր, իր մոր հետ թանգարան կատարած այցի ժամանակ տեսել էր իմ ստեղծագործությունը և տպավորվել դրանից: Հենց դա էլ պատճառ դարձավ, որ ես որոշեմ այցելել Թեհրան": Խոսելով ստաղծագործության մասին, Հարակուչին ասաց. "Նյութ և միտք"ը սյուրռեալիստական ստեղծագործություն է, որտեղ ժամանակը շատ կարևոր է: Այցելուները 40 տարի առաջ գուցե այլ կերպ էին նայում այս ստեղծագործությանը և այսօր այլ կերպ են ընկալում: Ստեղծագործությունն իրենից ներկայացնոմ է  ավազանի մեջ լցված վառված յուղ, որը այդ ժամանակ ոչ ոք չէր գտագործում:

Նույոկո Հարակուչին  40 տարի անց` Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանում

 

Հարագուչին իր ստեղծագործություններում օգտագործում է  արդյունաբերական նյութեր, այդ թվում` պողպատ և բետոն: Թերևս պատճառն այն է, որ նա ծնվել է Յուկոսակա արդյունաբերական քաղաքում: Իսկ այս ստեղծագործությունը, որը ներկայացված է Թեհրանում, քառակուսի պողպատե աման է, քիչ խորությամբ, որտեղ լցված է սև յուղ: Ստեղծագործությունը վերևից նայելիս նման է մեծ հայելու: Հարագուչին ծնվել է 1946թ.-ին: Նա հետևում է մինիմանլիզմի սկզբունքին: 1960-1970-ական թթ. Մոնոների շարժման անդամ էր և այսօր շարժման ղեկավարներից է: Նա սկսեց ստեղծագործել ուսանող ժամանակ, երբ աշխարհում տեղի էին ունենում բազմաթիվ ցույցեր ու բողոքներ` Վիտնամի պատերազմի դեմ, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Ճապոնիայի միջև ստորագրված անտվանգության պայմանագրի դեմ: Հարագուչիի ստեղծագործություններում օգտագործվել են նաև անվադողեր, երկաթե սյուներ, մեքենաների մասեր և այլն: Այս ստեղծագործության վերականգման ժամանակ, ինչը տեղի ոնեցավ Հարագուչիի ներկայությամբ, մոտավորապես մեկ դույլ մետաղադրամ և մանր իրեր դուրս բերվեցին յուղից, որը մոտ 5000 լիտր է: Վերջում յուղի մակարդակն իջավ մոտ 3 սանտիմետրով: Եվ ևս 800 լիտր յուղ ավելացնելուց հետո, ստեղծագործությունը վերադարձավ իր նախկին տեսքին: Այս արվեստագետը համոզված է, որ մարդկանց միջև բարոյական ու մշակութային կապը հաստատուն է լինում արվեստի ստեղծագործության միջոցով: Հարցազրույցներից մեկում նա ասաց, որ ուրախ է, որ եկել է Իրան և տեսնում է, որ 40 տարի անց իր ստեղծագորխությունն  անթերի  կանգնած է: Նա ասաց. "Ուրախ եմ, որ թանգարանը չի փոխվել և պարզապես ես եմ ծերացել":