Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում(5)
https://parstoday.ir/hy/radio/iran-i88500-Գիտական_հեղափոխությունը_և_գիտության_արտադրության_շարժումն_Իրանում(5)
Այս հաղորդման ընթացքում կխոսենք վաղ դարերում իսլամական քաղաքակրթության զարթոնքի ու ավելի ուշ դրա անկման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2018 15:08 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կխոսենք վաղ դարերում իսլամական քաղաքակրթության զարթոնքի ու ավելի ուշ դրա անկման մասին:

 

Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Այսօր ձեզ ենք ներկայացնում «Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում » հաղորդաշարի հերթական ծրագիրը:

Եթե հիշում եք, նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ իսլամական քաղաքակրթությունն իր զարգացման երկրորդ,երրորդ,  չորրորդ ու հինգերորդ դարերում մեծ առաջխաղացում արձանագրեց գիտության ոլորտում, գիտությունը տարածելով ողջ աշխարհում: Այդ ժամանակաշրջանը Եվրոպայի խավարի  ժամանակաշրջանն էր: 900-1200թթ համարվում է  իսլամական քաղաքակրթության ոսկե դարաշրջանը, քանի որ այդ ժամանակ մուսուլմանական երկրներում զարգացավ գիտությունը: Շատ ոլորտներում, ինչպես` բժշկություն, քիմիա, ֆիզիկա, բուսաբանություն,  արձանագրվեցին լուրջ առաջխաղացումներ: Այս ժամանակաշրջանում մուսուլմաններն ու չինացիները մրցում են գիտության ոլորտում: Իսկ քրիստոնյա Եվրոպան հետ էր մնացել: Սակայն այս փայլուն ժամանակաշրջանից հետո սկսվեց իսլամական քաղաքակրթության անկման ժամանակաշրջանը:

Իսլամ կրոնի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այս կրոնը կարևորում է գիտությունը և իր ձևավորման սկզբնական շրջանում, գիտությունը կազմում էր այս կրոնի հիմքը: Դրա պատճառը թերևս այն է, որ այդ ժամանակ գոյություն ուներ երկխոսելու ու կարծրամտությունից հեռու լինելու հոգեբանությունը: Իսլամական մշակույթն այն ժամանակ սկսեց իր գիտական առաջընթացը, երբ չափավորության ու երկխոսության հոգեբանությունն անկում էր ապրում: Այդ ժամանակ գոյություն ունեին երկու խոշոր ուժեր: Դրանցից մեկը Բյուզանդիան էր, որը քրիստոնեական կարծրամտության պատճառով, խորտակվում էր,  խզելով իր կապերը գիտության ու փիլիսոփայության հետ: Այդ ժամանակ Յուստինիանոս կայսրը փիլիսոփաներին թույլ չէր տալիս գործել :Արևելյան Հռոմի կայսրության հասարակությունը խզեց իր կապերը գիտության հետ: Իսկ Իրանը դեռևս շատ զարգացած պետություն չէր, չնայած այդ ժամանակ Խոսրո Նուշիրվանը շատ էր կարևորում իմաստնությունն ու գիտությունը: Այսպիսի աշխարհում, որը տառապում էր կարծրամտությունից, իսլամը նոր արյուն ներարկեց մարդկային քաղաքակրթության երակների մեջ: Մի խոսքով, սկսվեց իսլամական գիտության զարգացումը և դրա շնորհիվ էլ կրոնական ու ազգային կարծրամտություններն իրենց տեղը զիջեցին հաշտվողական երկխոսության հոգեբանությանն ու գիր ու գրականության նկատմամբ մարդկանց սիրուն: Մյուս կողմից բարձրացավ գիտության հեղինակությունը և գիտությունն ու զարգացումը դարձան իշխող:

Իսլամական քաղաքակրթության զարգացման մյուս պատճառն այն էր, որ մուսուլմանների շրջանում սկսեց զարգանալ ստեղծարար միտքը:  Հակառակ միջնադարի եվրոպացիների, ովքեր անընդունելի էին համարում այն ամենն ինչ չկար եկեղեցու գրավոր աղբյուրներում, սկսեցին արարչագործության վերաբերյալ  ուսումնասիրություններ կատարել: Իրանցիները գիտությունը համարում էին միջոց` աստվածային այաները զարգացնելու և աստվածային իմաստնությունը հասկանալու համար: Այս հոգեբանությունը և այն, որ մուսուլմանները չբավարարվեցին միայն մեծամեծների գրականությամբ ու սկսեցին հետաքրքրվել ու ուսումնասիրել նոր ոլորտներ, ինչը մեծ դեր ունեցավ գիտության զարգացման գործում: Այդ ժամանակ մարդիկ փնտրում էին այն գիտությունը, որը կարող էր բարեփոխել իրենց կյանքն ու օգտակար լինել: Իսկ նման գիտության ուսուցումը համարվում էր պաշտամունք և կրոնական պարտավորություն: Դրանից բացի, մուսուլմաններն ավելի առաջ գնացին և ավելի բազմակողմանի ուսումնասիրություններ սկսեցին:

Իսլամական քաղաքակրթության զարգացման ժամանակաշրջան

 

 

Մուսուլմանների հաջողությունների պատճառներից մեկն այն միասնությունն էր, որն իսլամը քարոզում էր այն ազգերի միջև, որ ունեին տարբեր մշակութային ու գիտական հիմքեր: Մուսուլմանները վերցնում էին այդ մշակույթների տարբեր ծեսերն ու յուրաքանչյուր ազգի դրական կողմն ու օգտագործում իսլամական նորակառույց հասարակության կերտման համար: Այս նոր հասարակությունն ուներ մի կարևոր զենք, որն ավելի էր ամրապնդում այդ միասնությունը: Դա արաբերենն էր, որով խոսում էին բոլոր մուսուլման ազգերը, չզգալով, որ դա օտար լեզու է: Արաբերենը համարվում էր այն լեզուն, որով խոսել էր Աստված և ոչ թե մի որևէ ազգի լեզու: Իսլամը չէր ընդունում նաև մարդկանց տարբերելը` ըստ իրենց գույնի, լեզվի կամ ազգային պատկանելիության: Իսլամական ժողովուրդներն այդ զանազանությունները ժխտելով, արաբերեն լեզուն սովորելու նկատմամբ հատուկ հարգանք  են տածում և բոլոր մուսուլմանները սովորում են այն: Իսկ դա հրաշալի հնարավորություն ստեղծեց, որպեսզի իսլամական քաղաքակրթությունն ավելի զարգանա ու հասնի իր գագաթնակետին:  

 

Տրամաբանության ու բանականության տարածումն առանց այլևայլի որևէ բան ընդունելու փոխարեն, նույնպես մեծ դեր կատարեց այս ժամանակահատվածում, քանի որ յուրաքանչյուր ուսումնասիրության հիմքում ընկած են բանականությունն ու տրամաբանությունը: Ուսումնասիրելով իսլամական մշակույթի պատմությունը, կարելի է հասկանալ, որ երբ բանականության կողմնակիցների թիվը բարձրացել է, գիտության ու զարգացման երկխոսությունն ավելի է զարգացել ու դարձել իշխող, իսկ որտեղ բանականությանն ու մտքին թույլ չի տրվել մասնակից լինել այդ հարցերին, իսլամական հասարակությունը կանգ է առել շարժումից ու զարգացումից: Բանականությունը պատճառ է դառնում, որ զարկ տրվի ոչ մուսուլմանների հետ խաղաղ համակեցության հոգեբանությանը, ինչը նպաստում էր նաև գիտական զարգացմանը:  Ջորջի Զեյդանը կարծում է, որ իսլամական քաղաքակրթության  զարգացման պատճառներից մեկը խալիֆաների բարի վերաբերմունքն էր ոչ մուսուլման գիտնականների հետ: Նա նշում է, որ Աբբասյանների ժամանակաշրջանում գիտությունը, գրականությունը և իսլամական քաղաքակրթությունը զարգացան այն պատճառով, որ խալիֆաները գիտական աղբյուրները թարգմանելու  հարցում ոչ մի ջանք չէին խնայում, և հարգում ու աջակցում էին բոլոր գիտնականներին ու թարգմանիչներին, անկախ նրանց կրոնից ու  ազգությունից: Այսպիսով, քրիստոնյա, զրադաշտ և այլ հավատքի գիտնականները հավաքվում էին խալիֆաների շուրջը: Իսլամական քաղաքակրթության զարգացումն աշխարհում ուներ նաև թշնամիներ: Իսլամի սահմաններից դուրս, ովքեր սպասում էին հարմար առիթի, որպեսզի ոչնչացնեին զարգացող քաղաքակրթությունը: Խաչակրաց արշավանքներն այդ հնարավորություններից մեկն էին: Այս պատերազմները, նախքան քրիստոնյա արևմուտքի  և իսլամական արևելքի կոնֆլիկտը, արևմտյան վայրենաբարության կռիվն էր իսլամական քաղաքակրթության դեմ: Բազմաթիվ պատմաբաններ անդրադարձել են այս խնդրին: Խաչակրաց արշավանքների ժամանակ` 1096-1291թթ., որի արդյունքում արևմուտքը պարտավորվեց հրաժարվել իսլամական տարածքներից, խաչակրաց արշավանքի զինվորները իրենց հագուստների վրա կրում էին խաչի նշան, ինչը խորհրդանշում էր հավատքին նրանց նվիրվածությունը: Այդ իսկ պատճառով այդ պատերազմները հռչակվեցին որպես խաչակրաց պատերազմներ: Այս պատերազմները հրահրեցին Եվրոպայի պալատականներն ու իշխանությունները, որոնք վախենում էին իսլամի օրեցօր զարգացող ուժից: Նրանք իրենց զինվորներին ուղարկեցին գրավելու Երուսաղեմը: Այս հարձակումների ընթացքում, իսլամական հասարակությունն ապրում էր շատ ծանր պայմաններում: Ոչնչացվում էին քաղաքներ, գյուղեր, սպանվում էին մարդիկ: 1099թ. Երուսաղեմը գրավվեց խաչակիրների  կողմից: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում սպանեցին մեծ թվով մուսուլմանների, այդ թվում` Ալ Աղսա մզկիթում սպանված 60 հազար մուսուլմանները: 1109թ., երբ խաչակիրները գրավեցին Տրապիզոնը, նրանք վառեցին 100 հազար անուն գիրք:

 

Խաչակրաց արշավանքների կրակը դեռ չէր մարել, երբ արևելքից սկսվեց մի նոր պատերազմ: Մոնղոլիայի քոչվոր ցեղերը, Չինգիզ Խանի գլխավորությամբ միացան և այն ժամանակ, երբ արևելյան իսլամում իշխում էին Խարազմները, մոնղոլները հարձակվեցին  իսլամական տարածքների վրա: Մի խումբ առևտրականների վրեժը լուծելու համար: Մոնղոլների հարձակումը տեղի ունեցավ խաչակրաց արշավանքներից հետո: Նրանք գրավեցին խարազմների մայրաքաղաք Գորգանջը և ոչնչացրեցին այն: Դրանից հետո նրանք գրավեցին Խորասանի քաղաքները և բազմաթիվ մարդկանց կոտորեցին: Չինգիզ խանից հետո հերթը հասավ նրա թոռ Հոլաքոյին, որն ավարտին հասցրեց իր պապի նպատակները: Նա պարտության մատնեց Իսմայիլիեին և Բաղդադում սպանեց Աբբասյան վերջին խալիֆային, վերջ տալով այդ դինաստիայի պատմությանը: Այնուհետև նա իսլամական տարածքները բաժանեց մոնղոլ խաների միջև: Թեև մոնղոլները մշակութային թուլության պատճառով և իսլամական մշակույթի հզորության բերումով համեմատաբար ավելի մեղմացան, սակայն այն ավերածությունները, որ նրանք իրականցրեցին իսլամ աշխարհում, անփոխարինելի հարված էին իսլամական ողջ քաղաքակրթությանը: Թեև խաչակրաց արշավանքներն ու մոնղոլների հարձակումները մեծ դեր կատարեցին իսլամական քաղաքակրթության անկման վրա, սակայն չպետք է մոռանալ նաև ներքին գործոնների մասին:

Հաջորդ հաղորդման  ընթացքում կանդրադառնանք այս թեմային: