Գիտության արտադրության շարժումը և գիտական հեղափոխությունն Իրանում (6)
https://parstoday.ir/hy/radio/iran-i89406-Գիտության_արտադրության_շարժումը_և_գիտական_հեղափոխությունն_Իրանում_(6)
Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Գիտության արտադրության շարժումը և գիտական հեղափոխությունն Իրանում» հաղորդաշարի հերթական թողարկումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2018 16:28 Asia/Tehran

Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Գիտության արտադրության շարժումը և գիտական հեղափոխությունն Իրանում» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Եթե հիշում եք, նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք իսլամական քաղաքակրթության զարգացման պատճառներից  մեկը վաղ դարերում և անկումը ավելի ուշ դարերում:  Նշեցինք, որ այդ հարցում դերակատար է եղել 4 գործոն: Դրանցից էին իշխանությունը,    մուսուլմանական երկրների ու դրանց ղեկավարների միջև   հանդուրժողականությունը ու կարծրամտության բացակայությունը և մի կրոնի հավատալու արդյունքում միասնությունը: Խոսեցինք նաև այն ժողովուրդների մասին, որոնք ունեին մշակութային ու գիտական անցյալ: Այդ ժամանակ շատ էր կարևորովում նաև բանականությունը և ամեն ինչ միանշանակ էր ընդունվում: Դա պատճառ դարձավ, որ իսլամական քաղաքակթությունը զարգանա: Իսկ իսլամական քաղաքակրթության անկման հարցում մեծ դերակատարություն ունեցան խաչակրաց և մոնղոլական արշավանքները: Ու քանի որ իսլամական քաղաքակրթությունն ի հայտ եկավ արևմտյան քաղաքակրթությունից շատ ավելի առաջ, իր ստվերը նետեց մարդու քաղաքական ու տնտեսական կյանքի վրա, շարունակելով զարգանալ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք վերոնշյալ երկու քաղաքակրթությունների մասին:

Ինչպես արդեն նշեցինք, գիտությունը կազմում է քաղաքակրթությունների հիմքը և երբ մուսուլմանները կարողացան զինվել գիտությամբ, փայլուն ձեռքբերումներ գրանցեցին: Արևմտյան քաղաքակրթությունը նույնպես, գիտական ձեռքբերումներով կարողացավ իր իշխանությունը տարածել մարդկային կյանքի տարբեր ոլորտների վրա:  Սակայն եթե փորձենք այս երկու  քաղաքակրթությունները զատել միմյանցից, նախ պետք է փորձենք հասկանալ, թե դրանք ինչպես են ընկալել գիտությունը: Պետք է նշել, որ իսլամը չի սահմանափակում գիտությունը և դա չի համարում փորձարարական գիտության մոնոպոլիան: Սակայն արևմտյան գաղափարախոսության մեջ  գիտական տարբերակներն այն տարբերակներն են, որոնք կարողացել են փորձից հաջող գլուխ բարձրացնել: Այս գաղափարախոսության մեջ, աշխարհի երևույթները հասկանալու աստվածաբանների ու փիլիսոփաների տրամաբանությունը սխալ է համարվում և նշվում է, որ պետք է բոլոր երևույթները ճանաչել բնական մեթոդներով: Այս գաղափարախոսության մեջ բնությունն ու ֆիզիկան համարվում են հիմք, իսկ մետաֆիզիկան մի կողմ է դրվում, չտեղավորվելով գիտական տարբերակների մեջ:

Փորձառությունը` գիտության չափանիշ Արևմուտքում

 

Սակայն իսլամական գաղափարախոսության մեջ Աստված համարվում է  ողջ տիեզերքի, էության ու գոյության  բացարձակ տերը և գիտությունը բխում է նրանից: Այս ուսմունքը մարդուն  չի համարում գիտության արարիչ, այսինքն` գիտության գյուտարար:  Արարչագործությունը բացարձակ ճմշարտության գիտական դրսևորումն է  և մարդը գիտության շնորհիվ փորձում է  հայտնի դարձնել անհայտն ու ավելի խորանալ գիտության մեջ: Դա այն դեպքում, երբ արևմտյան քաղաքակրթությունը հիմնված է հումանիզմի գաղափարախոսության վրա: Այսինքն, Արևմուտքը Աստծո փոխարեն, մարդու դերն է  որպես հիմք ընդունում և մարդկային հասկացությունները համարում ամենակարևոր նպատակը: Այլ խոսքով, մարդը հրաժարվում է  իր արարչից և իր էությունն ու ինքնությունը դարձնում կենտրոն: Հումանիմի հայտնի տեսաբաններից Հեռլի Սթամենթը “Հումանիզմի փիլիսոփայությունը” գրքում ասում է. «Հումանիզմի համաձայն, աշխարհի հիմքը նյութն է ու էներգիան ու դրանից վեր որևէ երևույթ գոյություն չունի»: Դա նշանակում է, որ առաջին հերթին, մարդիկ չունեն ոչ նյութական ու հավերժական հոգի և երկրորդ հերթին,  ողջ էությունը չունի անվերջանալի ու ոչ նյութական տեր: Հումանիզմի արմատները բխում են հունական մշակույթից: Հունական մշակույթում կար գաղափար, որի համաձայն, մարդն Աստվածների մրցակիցն է: Այստեղ ոմանք որպես հիմք  էին ընդունում Աստվածներին, մյուսները` մարդուն: Այս գաղափարն  դարձավ 16-րդ դարի արևմտյան քաղաքակրթության հիմքը: Այլ խոսքով, այս ժամանակ վերածնվեց Հունաստանի մշակույթի մեջ եղած հումանիստների գաղափարախոսությունը:  

Արևմտյան քաղաքակրթության նյութական հիմքը

 

Իսլամական քաղաքակրթությունը, հիմնվելով Ղուրանի այաների վրա, սկզբում ունեցել է վերազգային ու գլոբալ գաղափարախոսություն  և երբեք չի սահմանափակվել մի ազգի սահմաններում: Ուստի հենց իսլամ աշխարհի աշխարհագրության մեջ իրար միացան արաբները, իրանցիները, թուրքերը, հնդիկները, մոնղոլները, աֆրիկացիները և նույնիսկ այն քրիստոնյաներն ու հրեաները, որոնք ապրում էին իսլամական տարածքներում: Եվ դա պատճառ դարձավ, որ մուսուլմանները, անկախ իրենց ազգությունից, իրենց համարեին իսլամի ջատագով: Այն ինչ կարևոր էր իսլամի ու մուսուլմանների համար, մարդու փրկությունն էր: Այլ խոսքով, իսլամական քաղաքակրթությունը հիմնվեց այն գաղափարախոսության վրա, որ կարողանա աշխարհիկ կյանքի բարօրությունը շաղկապել հանդերձյալ կյանքի փրկության հետ ու հենց այս գաղափարախոսությունը յուրաքանչյուր մուսուլմանի համար դարձավ ապրելաձևի հիմք: Այս գաղափարախոսության հիման վրա, մուսուլմանի համար կարևորը միայն աշխարհիկ կյանքում հանգիստ կյանք ունենալը չէր: Մուսուլմանները կարծում են, որ աշխարհիկ կյանքը մի դաշտ է հանդերձյալ կյանքում և այն բոլոր աշխատանքը, որ տարվում է այնտեղ, հանդերձյալ կյանքում հավերժ երջանիկ ապրելու և փրկության նպատակով է: Սակայն արևմտյան քաղաքակրթության մեջ Աստված վերացավ գիտության ու կյանքի ցիկլից, ինչի արդյունքում տարածվեցին Նիհիլիզմը և կյանքի փիլիսոփայությունը: Նիհիլզմը դարձավ արևմտյան քաղաքակրթության ձեռքբերումներից: Եվ այս առումով, կոմունիզմի ու լիբերալիզմի միջև մեծ տարբերություն գոյություն չունի: Երբ Աստծո գոյությունը ժխտվում է, մարդու կյանքը դառնում է  անիմաստ ու խճճված երևույթ:  Այսօր արևմտյան երկրներում երիտասարդների շրջանում առկա ինքնության  ճգնաժամը,  Նիհիլիզմի արդյունքն է:

Նիհիլզմը` որպես արևմտյան քաղաքակրթության ձեռքբերում

 

Երբ ի հայտ եկավ իսլամական քաղաքակրթությունը, այն ոչ միայն կանգնեց արևմտյան քաղաքականության դեմ, կամ պասիվացավ, այլ նրանց դրական ձեռքբերումները վերցրեց, ընդունելով դրականը կողմերն ու մերժելով բացասական կողմերը: Իսլամական քաղաքակրթության զարգացման ամենակարևոր պատճառներից մեկը շեշտն էր հասարակական արդարության վրա: Անկասկած, եթե իսլամն արադարության ջատագով չլիներ ու դառնար միայն քաղաքակրթության հիմնադիր, կոչնչանար ներսից: Օրինակ, երբ Սասանյան դինաստիայի բռնատիրությունից արդեն հոգնել էին, իրանցիները դրական պատասխան տվեցին իսլամի արդարատենչ կոչերին: Հենց այս պատճառով էլ իրանցիներն արաբների դեմ կռվում ընդունեցին իսլամ: Որպես օրինակ, իսլամական Բանի օմայե և Բանի Աբաս դինաստնիաներն այն ժամանակ ոչնչացան, երբ անտեսեցին իսլամական սկզբունքները և հատկապես դրա արդարամիտ կողմը: Այլ խոսքով, իսլամական քաղաքակրթությունը սերտ կապեր ունի արդարություն հասկացության հետ, առանց որի դժվար կլինի ճիշտ կերպով վերլուծել իսլամական քաղաքակրթությունը: Սակայն արևմտյան քաղաքակրթության մեջ, հատկապես կապիտալիստական ու լիբերալ հասկացություններում, հասարակական արդարությունը զոհվում է ազատության համար: Այլ խոսքով, այն, ինչ կարևոր է արևմտյան իշխանության համար, ազատությունն է կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական ոլորտում: Պետությունը իրավունք չունի հասարակական իրավունքն ապահովելու համար սահմանափակել մարդկանց, հատկապես` կապիտալիստների ազատությունները: Այս գաղափարախոսության արդյունքը տեսնում ենք այսօր: Դա անկառավարելի կապիտալիզմն է:  

Իսլամական քաղաքակրթության

 

Իսլամական-իրանական քաղաքակրթության առանձնահատկություններից է նաև հավատքի, բարոյականության, բանականության և գիտության սերտ կապակցվածությունը: Մուսուլմանների գաղափարախոսության հիման վրա, որևէ քաղաքակրթություն ստեղվծելու համար, մյուս հասարակությունները չպետք  է ճնշվեն և չպետք է ի հայտ գան այնպիսի երևույթներ, ինչպես` գաղութատիրությունը: Ուսումնասիրելով իսլամական քաղաքակրթության պատմությունը, հասկանում ենք, որ այն չի զարգացել այլ երկրների ժողովուրդներին շահագործելու հետևանքով: Իհարկե սա չի նշանակում, որ մուսուլմանները իրենց զրկում էին այլ հասարակությունների հնարավորություններից: Ընդհակառակը, նրանք օգտվում են  այլ հասարակությունների ձեռքբերումներից, սակայն ոչ թե արևմտյան հասարակությունների նման` ներխուժելով, այլ օգտագործելով դրանց մտավոր կարողությունները և ընդունելով երկխոսության խողովակով և կրոնական, ցեղական, ու հատվածային կարծրամտությունից զերծ: Այլ խոսքով, մուսուլմանների շրջանում գիտությունն ու արվեստները զարգացան, քանի որ նրանց մոտ տիրում էր հանդուրժողականություն: Նրանք որտեղ տեսնում էին գիտություն, օգտվում էին դրանից: Սակայն արևմտյան քաղաքակրթությունը հիմնված է գաղութատիրության ու շահագործման վրա: Եթե արդար լինենք, պետք է ասենք, որ եթե արևմտյան քաղաքակրթության պատմությունից ջնջենք գաղութատիրությունը, այս պատմության համար շատ բան չի մնա: Արևմուտքն իր ոտքը դնելով արևելքի ժողովուրդների ուսերի վրա, հասել է այսօրվա վիճակին և բնականաբար պատրաստ չէ հեշտորեն հրաժարվել այդ վիճակից, քանի որ արևմտյան քաղաքակրթության էությունը հենց դա է:

Վերջում պետք է ասել, որ գաղութատիրական հոգեբանությունը բխում է այն գաղափարախոսությունից, որ առկա է Արևմուտքում: Դրա համաձայն, գիտությունը առանձնանում է հավատքից ու բարոյականությունից: