Գիտության արտադրության շարժումը և գիտական հեղափոխությունն Իրանում (7)
Այս հաղորդման ընթացքում կխոսենք իրանցի մեծ գիտնական Աբունասր Ֆարաբիի և այլ գիտնականների մասին, թե ինչպես նրանք ձևավորեցին իրանա-իսլամական քաղաքակրթությունը:
Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ, շարունակում ենք մեր հաղորդումը: Եթե հիշում եք, նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք արևմտյան և իսլամական քաղաքակրթությունները, դրանց միջև եղած տարբերությունները և նշեցինք, որ այս երկու քաղաքակրթություններն ինչքան էլ որ ազդվել են իրարից, սակայն իսլամական քաղաքակրթությունը բազմաթիվ տեսանկյուններից տարբերվում է արևմտյան քաղաքակրթությունից: Այս և հետագա մի քանի հաղորդումների ընթացքում կխոսենք իրանա-իսլամական քաղաքակրթության զարգացման վրա գիտնականների ունեցած ազդեցության մասին: Իսլամի ի հայտ գալուց 4 դար հետո, սկիզբ դրվեց իսլամական քաղաքակրթության զարգացմանը: Սա համընկնում է 11-րդ դարի հետ, երբ Եվրոպայում տիրում էին տգիտությունն ու խավարը: Այս ժամանակաշրջանում իսլամական երկրներում ի հայտ եկան բազմաթիվ գիտնականներ, ովքեր մեծ դերակատարություն ունեցան իսլամական քաղաքակրթության հիմնադրման հարցում: Նրանց մեծ մասն իրանցիներ էին: Ֆարաբին այն գիտնականներից էր, ով սկսեց ստեղծագործել շատ կարևոր ժամանակաշրջանում ու նրա գաղափարները մեծ դերակատարություն ունեցան իսլամական քաղաքակրթության զարգացման վրա: Աբունասր Ֆարաբին ծնվել է Ֆարաբ քաղաքում`հիջրեթի 257թ. Թորքեստան շրջանում, որն այդ ժամանակ Իրանի տարածքներից էր: Նա կրթություն ստացավ հայրենի քաղաքում և մինչև փիլիսոփայական աշխարհ մուտք գործելը, Ֆարաբում զբաղվեց դատական գործով: Այնուհետև նա մեկնեց Բաղդադ, որտեղ մեծ գիտնականների հսկողության ներքո գիտելիք ձեռք բերեց: Ֆարաբին, ինչպես շատ փիլիսոփաներ, իրենց կյանքի մեծ մասը հատկացրել է գիտելիք ձեռք բերելուն: Ֆարաբին ապրեց մի ժամանակաշրջանում, երբ իսլամ ու քրիստոնյա աշխարհներում սկսվել էին գիտամշակութային փոխանակումները: Այս ժամանակաշրջանում, մուսուլման փիլիսոփաները սկսեցին արաբերեն թարգմանել հունական, հատկապես գիտական գրականությունը: Սա համարվում էր երկխոսություն քրիստոնյա ու մուսուլման գիտնականների միջև և պատճառ էր դառնում, որ մուսուլման գիտնականները խրախուսվեն գիտելիքներ ձեռք բերել այլ քաղաքակրթություններից: Եվ այս պայմաններում հայտնվեց մի տաղանդավոր գիտնական: Նա ոչ միայն այդ ամբողջ գիտական հարստությունը քրիստոնյա աշխարհից իսլամ աշխարհ տեղափոխեց, այլ նաև այս մտքերի ու իսլամական բանական գիտությունների միջև խորը կապ հաստատեց: Ֆարաբիի հիմնական խնդիրն այն էր, որ շաղկապեր կրոնն ու փիլիսոփայությունը: Նա համոզված էր, որ մահմեդական կրոնի ու հունական իմաստնության միջև հակասություններ չկային: Իսկ եթե կային տարբերություններ, դրանք արտաքուստ էին և դրանք կարելի էր վերացնել փիլիսոփայական մեկնություններով: Հենց այդ պատճառով էլ Ֆարաբին հռչակված է մի քանի անուններով, ինչպես` Իսլամական փիլիսոփայութան հիմնադիր, հունական մտքի փոխանցող իսլամ աշխարհ և այլն: Հավելենք, որ շատ գիտնականներ Ֆարաբիին համարում են ամենամեծ մուսուլման փիլիսոփան: Շատ պատմաբաններ ու գիտնականներ, հատկապես արևմուտքում, համոզված են, որ մուսուլմանները մարդկային գիտությունն ու ժառանգությունը զարգացնելու և հունական ժամանակաշրջանից վերածննդի ժամանակաշրջան տեղափոխելու հարցում կարևոր դերակատարություն են ունեցել: Այս շրջանում, Ֆարաբին, մասերի բաժանելով գիտությունները, կարևոր դեր կատարեց այս հարցում: Նա առաջին մուսուլման գիտնականն էր, ով կարևորեց գիտությունը տարբեր ճյուղերի բաժանելը: Նրա գրքերից հատկապես Ահսա-օլ Օլումը, մշտապես գտնվել է և’ արևմտյան և’ արևեյլյան գիտնականների ուշադրության կենտրոնում: Նա հմուտ էր տարբեր գիտական ոլորտներում, ինչպես` բանականություն, փիլիսոփայություն, մաթեմատիկա, բարոյականություն ու քաղաքագիտություն: Նա ավելի քան 70 ստեղծագործության հեղինակ է: Ֆարաբիի ստեղծագրծությունները կարելի է բաժանել երկու մասի` մեկնություններ և հեղինակային գրքեր: Նրա ստեղծագործությունների մեծ մասը վերաբերում են բանականությանն ու փիլիսոփայությանը: Կարևոր են նաև Արիստոտելի ու Պլատոնի ստեղծագործությունների նրա մեկնությունները: Ֆարաբին իր գրքերում խոսում է Աստծո և մարդու երջանկության մասին: Սակայն նա կարևորում է հասարակությունը: Ֆարաբիի տեսակետից, հասարակությունը կենդանի օրգանիզմ է, որի բոլոր անդամները շաղկապված են և նրանց գոյությունը ապահովում է հենց այդ կապը: Անշուշտ, իսլամական փիլիսոփաների մեջ Ֆարաբին այն փիլիսոփաներից էր, ում փիլիսոփայությունն ուներ քաղաքական երանգ: ”Երկրորդ ուսուցիչ”-ն այն տիտղոսն է, որ տրվել է Ֆարաբիին: Հատկանշական է, որ Արիստոտելը հռչակված է որպես առաջին ուսուցիչ, իսկ Ֆարաբին` երկրորդ: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է նշել, որ Արիստոտելին այդպես անվանել են մուսուլման փիլիսոփաները: Իսկ մեկ այլ խումբ կարծում է, որ նա այս տիտղոսը ստացել է, քանի որ տիրապետում էր բանականությանը: Որոշ գիտնականներ կարծում են, որ Ֆարաբին այս տիտղոսը ստացել է այն պատճառով, որ դարձել է փիլիսոփայության մեջ նոր ուսմունքի հիմնադիր և նրան համարում են իսլամ աշխարհի առաջին փիլիսոփան: Մյուսները համոզված են, որ քանի որ Ֆարաբին մեկնաբանում էր Արիստոտելի ստեղծագործությունները, տեղ-տեղ դրանք վերանայելով, նրան անվանեցին երկրորդ ուսուցիչ:
Ամեն դեպքում, պետք է ասել, որ Ֆարաբիի ստեղծագործությունները իսլամական քաղաքակրթության մեջ ծառայում են որպես գիտական հիմք: Կարևոր է նաև նրա ստեղծագրծությունների մեթոդաբանական հիմքը, որը հիմնված է ճանաչողության վրա: Իսկ այդ ճանաչողությունն ու մյուս գիտությունները, կարևոր էին հատկապես իսլամական իմաստնությունն իրար կապելու մեջ: Նկատի առնելով իսլամական քաղաքակրթությունում իշխող հոգեբանությունը, որի հիմքում ընկած է աստվածաբանությունը, փորձ է արվում այդ սկզբունքը տարածել մարդու կյանքի մեջ: Անշուշտ, այն, ինչ արեցին Ֆարաբին իսլամական քաղաքակրթության մեջ, իսկ Արիստոտելը` Հունաստանում, այնքան կարևոր էր, որ դրա շնորհիվ նրանց ընծայվեց հատուկ տիտղոս: Ֆարաբին ամենախոշոր մուսուլման փիլիսոփաներից էր, ով շատ կարևոր դեր է ունեցել հատկապես Արիստոտելի ու Արքիմեդի փիլիսոփայությունները հաստատելու և դրանց մերձեցման գործում: Ֆարաբին համոզված էր, որ փիլիսոփայությունը հաընդհանուր հասկացություն է ու նրա նպատակն էր գտնել ճշմարտությունը: Հենց այդ պատճառով էլ կրոնական ու փիլիսոփայական ճշմարտությունները ներդաշնակ են: Եվ Ֆարաբին իրեն համարում էր այնպիսի փիլիսոփաների հետևորդ, ինչպես` Քինդին ու Ռազին: Քինդին առաջինն էր, ով հաշտություն կնքեց կրոնի ու փիլիսոփայության միջև ու ճանապարհ բացեց Ֆարաբիի, Ավիցեննայի ու Իբն Ռոշտի համար: Իսկ Մոհամմադ Իբն Զաքարիա Ռազին կարևորում էր նաև բանականությունը, այն համարելով հիմք: Նա ասում էր, որ բանականությունը կարևոր նշանակություն ունի: Դրանից առաջ իսլամ աշխարհում փիլիսոփայությունը բաժանվում էր երկու մասի: Առաջինը վերաբերում էր Արիստոտելին և փիլիսոփայական բանավեճերն իրականացնում էին քայլելիս, իսկ հիմքում ընկած էին տրամաբանությունն ու միտքը: Երկրորդն արևելյան փիլիսոփայությունն էր, որը շատ տարածված էր իրանցի փիլիսոփաների շրջանում: Նրանցից էր Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդին, ով վերակենդանացրեց այդ փիլիսոփայությունը: Դրա հիմքում ընկած էր ճշմարտությունը փնտրելը, գտնելն ու ներքուստ ընկալելը: Ֆարաբին, ներշնչվելով հունական փիլիսոփայությունից, շատ կարևոր դեր կատարեց տրամաբանության իշխանության գործում և փիլիսոփայության ու իսլամական քաղաքարկթության շրջանակներում: