Գիտության արտադրության շարժումն ու գիտական հեղափոխությունն Իրանում (8)
https://parstoday.ir/hy/radio/iran-i90842-Գիտության_արտադրության_շարժումն_ու_գիտական_հեղափոխությունն_Իրանում_(8)
Այս հաղորդման ժամանակ կանդրադառնանք իրանական-իսլամական քաղաքակրթության ձևավորման գործում Ավիցեննայի ջանքերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2018 16:57 Asia/Tehran

Այս հաղորդման ժամանակ կանդրադառնանք իրանական-իսլամական քաղաքակրթության ձևավորման գործում Ավիցեննայի ջանքերին:

Թանկագին բարեկամներ, եթե հիշում եք, նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ մուսուլման գիտնականները կարևոր դերակատարություն են ունեցել մարդկության գիտական ժառանգության զարգացման գործում՝ հունական ժամանակաշրջանից մինչև վերածննդի ժամանակաշրջան: Ֆարաբին այն գիտնականներից էր, ով շատ կարևոր դերակատարություն ունեցավ գիտությունը ճյուղերի բաժանելու հարցում: Նա ամենախոշոր մուսուլման փիլիոփաներից էր, ով բնական գիտությունների հարցում կարևոր դերակատարություն ունեցավ: Շատ կարևոր են նաև Ֆարաբիի կողմից Արիստոտելի ու Պլատոնի աշխատանքների մեկնությունները: Ֆարաբին համոզված էր, որ փիլիսոփայությունն ընդհանուր հասկացություն է, որի նպատակն է գտնել ճշմարտությունը: Հետևաբար, կրոնական ու փիլիսոփայական ճշմարտությունները ներդաշնակ են: Այս հաղորդման ընթացքում կրկին կխոսենք իրանցի գիտնականների մասին, կենտրոնանալով Ավիցեննայի վրա:

Ավիցեննա

 

Ավիցեննան ծնվել է 980 թվականին՝ Իրանի Բուխարա շրջանի գյուղերից մեկում: Բուխարան  այդ ժամանակ Սամանյանների մայրաքաղաքն էր: Նրա հայրը աշխատում էր պալատում և ղեկավարում Բուխարայի շրջաններից մեկը: 5 տարեկանում Ավիցեննան իր ընտանիքի հետ  մեկնեց Բուխարա:  Մինչև տասը տարեկան նա սովորեց Ղուրանն ու ծանոթացավ իրանական գրականությանը: Ինչպես ինքն է ասել, իր գիտելիքները զարմացնում էին մարդկանց: Որոշ ժամանակ նա Բուխարայում սովորել է կրոնական վարդապետություն, այնուհետև ուսումնասիրել տրամաբանություն: Նա շատ արագ իր վարպետ Նաթելիից առաջ անցավ և սկսեց զբաղվել ինքնազարգացմամբ: 16 տարեկանում նա բժշկության ոլորտում ուներ այնքան գիտելիք, որ շատ բժիշկներ խորհրդակցում էին նրա հետ: Մինչև  18 տարեկան նա ուսումնասիրեց աստղագիտություն, մաթեմատիկա, երկրաչափություն և այլ գիտություններ: Ավիցեննան նշել է, որ չորս անգամ կարդացել է Արիստոտելի Մետաֆիզիկա գիրքը: Սակայն իր խոսքերով, քանի դեռ չի կարդացել Ֆարաբիի մեկնությունները, չի հասկացել Արիստոտելին: Ավիցեննան իսլամական ժամանակաշրջանի հայտնի գիտնականներից է, բժիշկ ու փիլիսոփա: Նա հեղինակել է «Կանոն բժշկության», «Ալ Էշարաթ», «Ալ Մաբդա» և մի շարք այլ գրքեր: Ավիցեննան շատ կարևոր դերակատարություն է  ունեցել իսլամական-իրանական քաղաքակրթության զարգացման գործում: Որովհետև նա ոչ միայն Ֆարաբիի նման գիտությունը ճյուղերի բաժանեց, այլ նաև մաթեմատիկայի մեջ օգտվեց տրամաբանությունից: Ավիցեննան փաստեց, որ գիտություն ձեռք բերելու համար կան տարբեր եղանակներ, այդ թվում՝ տեսնելը, փորձարարական զննումը, համեմատությունը, տրամաբանությունը և այլն: Փիլիսոփայությունն Ավիցեննայի շնորհիվ մեծ զարգացում գրանցեց: Նա ծառայեց նաև մաթեմատիկային ու փիլիսոփայությանը: Ավիցեննան ուսումնասիրեց Պտղոմեոսի մաթեմատիկական աստղագիտությունը: Սակայն նրա ամենակարևոր աշխատնքներից էր «Կանոն բժշկության» գրքի հրատարակումը: Գրքում նա անդրադառնում է Արիստոտելի բնական փիլիսոփայությանը, իսլամական շրջանակներում, որը ոչ միայն իսլամական փիլիսոփայության վրա է ազդել, այլ նաև արևմտյան գիտնականների: Ավիցեննայի փիլիսոփայական միտքն արիստոտելյան էր: Հենց այդ պատճառով էլ նա մեծ ջանքերի շնորհիվ կարողացավ իսլամական աշխարհում տարածել Արիստոտելից ներշնչված փիլիսոփայությունը: Այս փիլիսոփայությունն ուներ  արիստոտելյան հիմքեր, սակայն հավատարիմ էր իսլամական ուսմունքներին: Նրան համարում են նաև Աստծո գոյությունը հաստատող փիլիսոփայության և մի շարք այլ տեսությունների, ինչպես՝ պտույտի գաղափարախոսության ժխտման և հոգու առկայության ու դրա հարատևության տեսության հիմնադիրը: Իսկ հանդերձյալ կյանքի մասին նա ասում է, որ այն չի կարելի փաստել ֆիզիկապես կամ հոգեբանորեն: Սակայն քանի որ դա հայտարարել է մի ճշմարտախոս պատմագաբեր, մենք ենթարկվում ենք նրան:

Ավիցեննա

 

Ավիցեննայի փիլիսոփայական համակարգն ամենախորը և ամենկայուն ազդեցությունը թողեց իսլամական փիլիսոփայության, ինչպես նաև միջնադարյան եվրոպական փիլիսոփայության վրա: Նա կարողացավ նորարարություններ մտցնել Արիստոտելին հետևող փիլիսոփայության մեջ: Նա մեկնաբանեց Արիստոտելի մտքերը և  հիմնվելով Պլատոնի մտքերի վրա, ստեղծեց մի նոր փիլիսոփայական համակարգ: Ավիցեննան նաև փաստում է, որ մարդու հոգին մահից հետո չի ոչնչանում, այլ հարատևում է: Ավիցեննան մեծ ջանք թափեց, որպեսզի իր փիլիսոփայական տեսությունները համապատասխանեցնի մուսուլմանների համընդհանուր գաղափարախոսությանը: Նա քննարկում էր բոլոր  երևույթները տրամաբանության հիման վրա, անկախ Ղուրանից: Եվ այդ պատճառով, կարծրամիտ մարդիկ նրան անհավատ էին համարում ու հայտարարում, որ նրա գրքերը պետք է հրկիզվեն: Ավիցեննայից վաթսուն տարի անց, Ղազալին մի գրքում վերջինիս անհավատ է անվանել: Դրա պատճառն այն էր, որ Ավիցեննան անդրադարձել էր թեմաների, որոնք առերևութապես չէին համապատասխանում կրոնին: Իհարկե, Ավիցեննան առաջինը չէր, ով արժանացավ նման մեղադրանքների: Նրանից հետո Սոֆրեվարդին, Մոլլասադրան և շատ այլ փիլիսոփաներ նույնպես հարձակման էին ենթարկվում, քանի որ նրանց համար ավելի կարևոր էին երևույթները: Այդ մտավորականների համար կարևոր էր երևույթի արտաքին պատկերն ու նրանք կրոնական հասկացությունների վերաբերյալ որևէ խորը մեկնաբանություն չէին ընդունում: Իսկ երբ նրան անհավատ հռչակեցին, երկար ժամանակ փիլիսոփայությունը մեկուսացվեց և Ավիցեննայի առաջվա փառքի վրա ստվեր նետվեց:  Սա ազդեց նաև իսլամական քաղաքակրթության նահանջի վրա:

Ավիցեննայի արձանը ՄԱԿ-ի շենքի առջև

 

Ավիցեննան հեղինակել է բազմաթիվ գրքեր, սակայն նրա «Կանոն բժշկության» գիրքը Եվրոպայում դարձել է գիտության, բժշկության ու փիլիսոփայության ոլորտի կարևոր աղբյուրներից: Նա մեծ հեղինակություն ուներ բժշկության ոլորտում և կարողացել էր համատեղել Հիպոկրատի ու  Գալեն Կլավդիոս դպրոցները: Պատմական տվյալների համաձայն, Ավիցեննայի ուսմունքները որպես գիտական ու գիտաբժշկական հիմք էին ծառայում: «Կանոն բժշկության» գիրքը 1150-1187 թթ. թարգմանվեց Ժերարդ Քերմոնայի ջանքերով: Դրանից հետո գիրքը թարգմանվել է մոտավորապես 87 անգամ: Թարգմանվել է հիմնկանում գրքի առաջին բաժինը: Թարգմանությունների մեծ մասը լատինատառ է: Գիրքը թարգմանվել է նաև ֆրանսերեն, իտալերեն ու իսպաներեն: Թարգմանություններում կան նաև տերմինների խնդիրներ, որոնք ճիշտ չեն թարգմանվել ու տեղ-տեղ անհասկանալի են: Այդուհանդերձ, Ավիցեննայի «Կանոն բժշկության»  գիրքը եվրոպական բոլոր համալսարանների բժշկության բաժինների հիմքն է: Ավիցեննան մեծ դերակատարություն ունեցավ ոչ միայն իսլամական քաղաքակրթության զարգացման վրա, այլ նաև բժշկության ոլորտում: Այսօր այդ ազդեցությունն ավելի շատ է զգացվում ու դրա մասին ավելի շատ են խոսում: Որպես օրինակ, չորս տարի առաջ, ԻԻՀ ջանքերով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ, Բելառուսում կազմակերպվեց «Կանոն բժշկության» գրքի հրատարակման առաջին հազարմայակին նվիրված միջոցառում: Միջոցառման ժամանակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը մեծարեց Ավիցեննայի դերը՝ գիտության զարգացման գործում: Իր ուղերձում նա ասաց. Մասնակցել մի համաժողովի, որտեղ քննարկվում է  Ավիցեննայի կյանքը որպես արևելյան տաղանդ, որի գիրքը հանրագիտարանի դեր է կատարում, մեծ պատիվ է: Իմ հարգանքն եմ մատուցում իսլամական ոսկե ժամանակաշրջանի այս գիտնականին: Նա ծնվել է Իրանում և նրա ստեղծագործությունների մեծ մասն արաբերեն են: Սակայն դրանց մեծ մասը ծառայում են որպես գիտական աղբյուրներ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ «Կանոն բժշկության» գիրքը մեծ հնարավորություն է  տվել հատկապես բժշկության ոլորտում զարգացման համար: Նա հավելեց, որ հենց այդ պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշեց կազմակերպել համաժողովը: Նա նշեց, որ Ավիցեննայի կյանքի ուղերձը, որը երկարատև ճամփորդությունների ու հետազոտությունների արդյունքն է, հետևյալն է. «Գիտությունը սահման չունի»: