Ռուհոլլաhի դպրոցում (1. հակաբռնատիրական պայքար)
https://parstoday.ir/hy/radio/iran-i93668-Ռուհոլլաhի_դպրոցում_(1._հակաբռնատիրական_պայքար)
Իրանի իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձի առիթով, ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության ռադիոյի մշակութային բաժինը պատրաստել է հաղորդաշար` «Ռուհոլլահի դպրոցում» անվամբ: Հաղորդաշարը բաղկացած է 32 ծրագրից, յուրաքանչյուրը` մոտ 10 րոպե տևողությամբ: Հաղորդումների ընթացքում կներկայացվեն իմամ  Խոմեյնիի անձն ու նրա ուսմունքները: Այս հաղորդման ընթացքում կխոսենք իմամ Խոնեյնիի և նրա հակաբռնատիրական պայքարի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2018 10:45 Asia/Tehran

Իրանի իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձի առիթով, ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության ռադիոյի մշակութային բաժինը պատրաստել է հաղորդաշար` «Ռուհոլլահի դպրոցում» անվամբ: Հաղորդաշարը բաղկացած է 32 ծրագրից, յուրաքանչյուրը` մոտ 10 րոպե տևողությամբ: Հաղորդումների ընթացքում կներկայացվեն իմամ  Խոմեյնիի անձն ու նրա ուսմունքները: Այս հաղորդման ընթացքում կխոսենք իմամ Խոնեյնիի և նրա հակաբռնատիրական պայքարի մասին:

 

 

 Իմամ Խոմեյնին այն անձն էր, ով հետևելով իսլամի առաջնորդներից իմամ Ալիին, 14 դար անց, Իրանում ստեղծեց մի պետություն, որն արդեն 40 տարեկան է: Իմամ Խոմեյնին, հետևելով իսլամի մարգարեի և իմամ Ալիի ուսմունքներին և Իրանի ժողովրդի աջակցությամբ, կարողացավ վերացնել բռնատիրական համակարգը և իսլամական հեղափոխության լույսի ներքո, որն այս տարի նշում է  իր 40-րդ տարեդարձը, հիմնեց ԻԻՀ-ն:

Այս կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում “Ռուհոլլահի դպրոց” հաղորդաշարը, որում կխոսենք այն մասին, թե ով էր նա և ինչ գաղափարախոսություն ուներ: Առաջին հաղորդման անունն է ”Ռուհոլլահի դպրոցի հակաբռնատիրական պայքարը”:

Բազմաթիվ մտավորականներ ու փորձագետներ, իսլամական հեղափոխությունը զանազանում են այլ հեղափոխություններից: Նրանց կարծիքով, այս հեղափոխությունը պետք է դիտարկել այլ կերպ: Որպես օրինակ, նրանք նշում են, որ այս հեղափոխության առանձնահատկություններից էր դրա կրոնական ինքնությունը, քանի որ այն հաղթեց մի ժամանակաշրջանում, երբ կրոնն աշխարհի շատ երկրներում տարանջատվել էր քաղաքականությունից և հոգևորականներն ու կրոնական կառույցները ոչ մի դերակատարություն չունեին  քաղաքական իրադարձություններում:  

Մարքսիզմի համաձայն, կրոնը ժողովուրդների թմրանյութն է: Մարքսիզմը նշում է , որ կրոնը պատճառ է դառնում, որպեսզի մարդիկ պասիվ ու հարմարվողական դիրք գրավեն իշխող համակարգի դիմաց: Սակայն իսլամական հեղափոխությունը, իսլամի ուսմունքների և հատկապես շիա ուղղության հիման վրա, Իրանի ժողովրդին համախմբեց իշխող դասակարգի դիմաց ու նոր համակարգ ստեղծեց` արդարության ու ազատության հիմքերի վրա: Հակաբռնատիրությունն իսլամական հեղափոխության կարևոր առանձնահատկություններից էր:

 

Որպեսզի ավելի  լավ հասկանանք իսլամական հեղափոխության այս կողմը, պետք է նշել, որ այն հաղթեց աշխարհի երկբևեռ վիճակում և երկրների մեծ մասը կապված էին դրանցից մեկին: Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն գլխավորում էր արևմտյան, կամ կապիտալիստական բևեռը, իսկ ԽՍՀՄ-ը` արևելյան կամ այն երկրները, որտեղ իշխում էր կոմունիստական գաղափարախոսությունը: Նման ծանր պայմանները հղի էին նույնիսկ միջուկային պատերազմի վտանգով: Աշխարհի շատ երկրները կապված էին երկու բևեռներից մեկին ու իրենց անվտանգությունը գտնում էին այդ բևեռում: Այդ ժամանակ հեղափոխությունների մեծ մասը տեղի էր ունենում ձախ գաղափարախոսության  հիման վրա: Որովհետև կոմունիզմը մեծ հնարավորություններ ուներ` հեղափոխական գաղափարները տարածելու համար: Եվ իսլամական հեղափոխությունը հաղթեց  այս պայմաններում, սակայն ո’չ Արևելք և ո’չ Արևմուտք կոչով, որի հիմքում ընկած էր երկրի անկախությունը և ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի իշխանության մերժումը:

Հակաբռնատիրությունն իսլամական հեղափոխության և իմամ Խոմեյնիի դպրոցի ամենակարևոր ուսմունքներից էր: Ռուհոլլա Խոմեյնիի գաղափարախոսության մեջ արարչագործությունը հիմնված է մեկ առանցքի վրա, Բարձրյալը գտնվում է  դրա կետնրոնում և ողջ տիեզերքը ստեղծվել է նրա կամոք: Ուստի տիեզերքն ու դրա արարածներն անկարող են տիեզերքի առջև ու պետք է ենթարկվեն նրան: Իսկ եթե որևէ արարած հրաժարվի Աստծուն ենթարկվելուց, կհամարվի ապստամբ: Այս գաղափարախոսության մեջ սատանան առաջինն էր, որ ապստամբեց Աստծո դեմ և չհնազանդվեց նրան: Իսկ երբ Ադամը ստեղծվեց, և դրանից հետո  մարդկությունը բազմացավ, շատ մարդիկ, հետևելով սատանային, ապստամբեցին Աստծո դեմ ու դեմ գնացին աստվածային մարգարեներին ու մարդկությանը: Իմամ Խոմեյնիի գաղափարախոսության մեջ կա երկու բևեռ` մոստաքբերը, որը հակաաստվածային ուժն է ու բռնատեր, իսկ մյուսը` մոսթազաֆը, որը ենթարկվում է  բռնության: Իսլամական հեղափոխության գաղափարախոսության հիմքում ընկած էր մոսթազաֆների պայքարը մոսթաքբերների դեմ: Իմամ Խոմեյնին կարևորում էր ոչ միայն երկրի բռնատերերի դեմ պայքարը, այլ նաև արտաքին բռնատերերի` ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի: Իմամ Խոմեյնին համոզված էր, որ բռնատիրության դեմ պայքարը չի սահմանափակվում կոնկրետ աշխարհագրական տարածքով և վերաբերում է  ողջ աշխարհին: Նա համոզված էր, որ նախ` իսլամական և այնուհետև այլ երկրներում, մոսթազաֆները պետք է պայքարեն մոսթաքբերների դեմ: Նա ասում էր. “Մենք ցանկանում ենք, որ բոլոր իսլամական երկրներն օժտվեն այս առանձնահատկությամբ և այն, ինչ տեղի է ունեցել Իրանում, տեղի ունենա աշխարհում: Բռնահարված ժողովուրդները պետք է դուրս գան բռնատերերի դեմ և վերականգնեն իրենց իրավունքը: Նրանք պետք է իմանան, իրենց իրավունքը պետք է խլել, քանի որ այն նրանց ոչ ոք չի նվիրելու”: Իմամ Խոմեյնին հավատացած էր Աստծո այն խոստմանը, որ ամբողջ աշխարհում հաստատվելու է ճնշվածների իշխանությունը: Եվ նա բոլոր բռնահարվածներին կոչ էր անում համախմբնվել և հզոր ճակատ կազմել ճնշողների դիմաց: Նա ասում էր. “Իսլամական հեղափոխության հաղթանակը հիմք կլինի ամբողջ աշխարհում բռնաճնշվածների կուսակցություն հիմնելու համար, որպեսզի նրանք բոլորը միանան ու պայքարեն արևելքի ու արևմուտքի թալանչիների դեմ”:

Եվ այդ իսկ պատճառով, Ռուհոլլահի դպրոցում հռչակվեց ոչ’ Արևելք ոչ’ Արևմուտք քաղաքական ռազմավարությունը: Այսինքն`իսլամական հեղափոխությունը կախված չէր որևէ բևեռից և ընթանում էր  իր սեփական ճանապարհով, մերժելով արևմտյան ու արևելյան բևեռները ու չվախենալով դրանցից”: Իսլամական հեղափոխության այս առանձնահատկությունն արտացոլվել է ԻԻՀ Սահմանադրության 10-րդ գլխում: Իսկ Սահմանադրության 152-րդ կետում նշվում է, որ ԻԻՀ արտաքին քաղաքականության համաձայն, երկիրը չի ենթարկվում որևէ ուժի, պահպանելով իր բազմակողմանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, պաշտպանելով մուսուլմանների իրավունքները., չենթարկվելով որևէ ուժի և հավատալով, որ կարելի է ապրել խաղաղ պայմաններում և առանց բռնատերերի: Իմամ Խոմեյնին համոզված էր, որ բռնատերերի դեմ պայքարելով հանդերձ, պետք է միաժամանակ պաշտպանել ամբողջ աշխարհի բռնահարված ժողովուրդներին ու մոթազաֆներին: Նա ասում էր. “Իրանի ժողովուրդն այսօր պաշտպանում է  աշխարհի բռնահարված ժողովուրդներին նրանցից, ում տրամաբանությունը հիմնված է զենքի ուժի վրա: Մենք պաշտպանում ենք բոլոր ազատասեր շարժումները, որ  պայքարում են հանուն արդարության ու Աստծո”: Իմամը համոզված էր, որ մարդկանց գիտակցությունն այս ուղղությամբ պետք է բարձրացնել, առանց միջամտելու նրանց ներքին հարցերին: Սահմանադրության 154-րդ կետում ասվում է, որ ԻԻՀ աշխարհի բոլոր հասարակություններում մարդու երջանկությունը,  անկախությունն ու ազատությունը և արդարության իշխանությունը համարում է իր նպատակը: Ուստի, չմիջատելով այլ երկրների ներքին հարցերին, Իրանը պաշտպանում  է բռնահարվածների պայքարը բռնատերերի դեմ”:

Հակաբռնատիրական պայքար

Իմամ Խոմեյնիի կարծիքով, մոսթաքբերների կամ բռնատերերի գոռոզությունը և եսամոլությունը աշխարհի բոլոր անարդարությունների պատճառն է, քանի որ այդ գոռոզամտությունն ու եսամոլությունը պատճառ են դառնում, որ նրանք իշխեն ուրիշների վրա: Իմամ Խոմեյնիի ասելով, դրանից բացի, նրանք բռնության ենթարկված մարդկանց ներշնչել են այն միտքը, որ նրանք անկարող են ու պետք է ենթարկվեն իրենց ու դրա դիմաց նույնպես պետք է պայքարել: Նա նշում է , որ մեղավորը նման երկրների ղեկավարներն են, որոնք ենթարկվում են բռնի ուժերին և չունեն դրանց դեմ պայքարելու քաջություն: Եվ փոխարենը նրանք ճնշում են իրենց ժողովրդի հակաբռնատիրական պաքարը: Ռուհոլլահի հակաբռնատիրական գաղափարախոսությունը շարունակվեց նաև Այաթոլլահ  Խամենեիի օրոք, ով բազմիցս նշել է, որ աշխարհում բռնատիրական վարչակարգը դեմ է  իսլամական վարչակարգին, քանի որ այն հակառակ է բռնատիրությանն ու բռնատերերին: