Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում (12)
https://parstoday.ir/hy/radio/iran-i95641-Գիտական_հեղափոխությունը_և_գիտության_արտադրության_շարժումն_Իրանում_(12)
Բարև Ձեզ, հարգելի բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում հաղորդաշարի հերթական թողարկումը:Այսօր կներկայացնենք ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի տեսակետեները` երկրում գիտության զարգացման վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2018 12:57 Asia/Tehran

Բարև Ձեզ, հարգելի բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում հաղորդաշարի հերթական թողարկումը:Այսօր կներկայացնենք ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի տեսակետեները` երկրում գիտության զարգացման վերաբերյալ:

 Նախորդ հաղորդումներում խոսեցինք նախահեղափոխական ու հետհեխափոխական տարիներին Իրանում գիտարտադրության վիճակի մասին: Համաշխարհային հեղինակավոր կենտրոնների տվյալները վկայում են, որ Իրանի իսլամական հեղափոխությունը և Իրանում իսլամական հանրապետության հաստատումը պատճառ դարձան, որ գիտությունը երկրում մեծ առաջընթաց ապրի ու զարգանա համաշխարհային մակարդակով: Խոսեցինք նաև այն մասին, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում իրանցի գիտնականներին հաջողվել է նվաճել համաշխարհային գիտության ասպարեզները:

Այս հաղորդման ժամանակ  կներկայացնենք ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի տեսակետեները` երկրում գիտության զարգացման վերաբերյալ: Պետք է ասել, որ նա և որպես Իրանի հոգևոր առաջնորդ և որպես իսլամագետ կարևոր դերակատարություն է  ունեցել երկրում գիտական քաղաքականության մշակման գործում: Այաթոլլահ Խամենեիի ամենաառանցքային տեսակետը գիտության վերաբերյալ, գիտության ու հավատքի փոխկապակցվածութունն է: Նա, որպես իսլամագետ, կարևորում է գիտությունը որպես կրոնական անհրաժեշտություն և համոզված է, որ հասարակական և անձնական զարգացման համար, բարոյական արժեքներն ու գիտությունը խիստ կարևոր են , սակայն դրանցիցի ոչ մեկը չի կարող առանձին կերպով մարդուն երջանկացնել: Նա եզակի հոգևոր առաջնորդներից է, որ կարևորում է գիտությունը որպես մարդկային կատարելագործման նախապայման: Սակայն նրա ասելով, գիտությունն ու հոգևոր արժեքները երկու թևեր են, որոնցից մեկի բացակայությունը վնասում է  մյուսին : Նա ասում է. «Եթե մի երկիր կարևորի միայն բարոյական արժեքները, մոռանա գիտությունը, կարևորություն չտա գիտական զարգացմանը, հայտնագործություններին, նորարարություններին ու  գիտական կրթությանը, չի կարող դաստիարակել այնպիսի մասնագետների, ովքեր կարողանան բավարարել մարդկանց կարիքները: Այդպիսով, թևերից մեկը կոտրվում է: Եվ մի կարծեք, որ իսլամը դրան կողմնակից  է,  կարևորում է միայն հոգևոր սնունդն ու չի կարևորում նյութական աշխարհը: Ոչ, իսլամը հստակորեն մերժում է կյանքից ու աշխարհից մեկուսանալը»:

 

Իրանի իսլամական հեղափոխության նպատակներից է եղել նոր սերնդի դաստիարակությունը: Այսինքն` այնպիսի երիտասարդների դաստիարակությունը, որոնք պետք է կարևորեն և' գիտությունը և' բարոյական արժեքները: Այաթոլլահ Խամենեին ասում է. «Մենք ցանկանում ենք աշխարհին ներկայացնել օրինակելի սերունդ, որը կփաստի, որ կարելի է  գնալ գիտության հետևից,  օգտվել աստվածային բարիքներից և դրսի աշխարհում և ներսի աշխարհում և միաժամանակ կառչած մնալ կրոնական արժեքներից»: Խամենեին հավելում է, որ այն հասարակությունը, որտեղ գիտությունը շատ է զարգացել, սակայն հոգևոր արժեքները չեն կարևորվել, մեծ վնասներ է կրելու: Նա ասում է. «Եթե մենք ունենանք այնպիսի հասարակություն, որը գիտականորեն զարգանում է, սակայն դրանում առկա են խտրություն, անբարոյականություն, հոգևոր սով, բարոյական արժեքների մոռացություն, որտեղ մարդիկ կախված են կյանքի ցոփ հաճույքներից, դա մեծ վնաս է լինելու այդ հասարակության համար»:

Իրանի առաջնորդը կարևորում է  գիտության դերը երկրում, միևնույն ժամանակ քննարկելով արևմտյան մշակույթն ու քաղաքակրթությունը: Նա երեք տեսանկյունից անդրադառնում է այս հարցին: Նախ` միջին դարերում եկեղեցու կրոնական իմաստնության բախումը: Երկրորդ, այն, որ Արևմուտքը գիտությունը որպես զենք է օգտագործում` աշխարհի վրա իր իշխանությունը հաստատելու համար: Եվ երրորդ, որ արևմտյան երկրները ժլատ են գիտության զարգացման հարցում և փորձում են գիտությունը դարձնել իրենց մենաշնորհը: Այաթոլլահ Խամենեին ասում է. «Այն, ինչը միջին դարերում խոչընդոտ ստեղծեց գիտության զարգացման համար, քրիստոնեության ճշմարտությունը չէր, այլ այն, որ կրոնական իմաստնությունը վերածվեց սնոտիապաշտության»: Նա հավելում է. «Քրիստոնյա Եվրոպայում գիտական իմաստնության շարժումը սկսվեց կրոնական իմաստնության ավարտով: Որովհետև կրոնական իմաստնությունը քրիստոնեական մթնոլորտում վերածվել էր սնոտիապաշտության, կարծրամտության և լիովին հակասում էր գիտությանը: Այդ ժամանակ  Եվրոպայում որևէ գիտական հայտնագործության համար գիտնական էին բանտ նետում, մտրակում կամ վառում: Եվ բնական էր, որ եթե նման հասարակության մեջ գիտությունը գլուխ բարձրացներ, կոչնչացներ կրոնը»: Իրանի առաջնորդի կարծիքով, այն, ինչ տեղի է ունենում արևմտյան երկրներում, այն է, որ գիտությունը զարգանում է  առանց բարոյական արժեքների և վերածվել է մի միջոցի, որպեսզի արևմտյան երկրներն իրենց տնտեսական, ռազմական ու քաղաքական  իշխանությունը տարածեն թույլ երկրներում: Այաթոլլահ Խամենեին նշում է. «Այսօր աշարհում քաղաքկան ուժը հիմնված է երեք սյունի վրա: Նախ` հարստություն և ֆինասնական հնարավորություններ, երկրորդ`գիտատեխնիկական կարողություն և երրորդ ` իշխանություն  ԶԼՄ-ների վրա: Այսօր ուժի միջոցները տարբերվում են նախկինից: Եվ գիտությունը վերածվել է քաղաքական ուժի միջոցների մեկի: Նախկինում այդպես չէր: Ոչ նման գիտություն գոյություն ուներ և ոչ էլ այն ծառայում էր քաղաքական իշխանությանը: Սակայն այսօր այդպես չէ»:

 

Խոսելով արևմտյան երկրների գաղութատիրական քաղաքականության և այն մասին, որ Արևմուտքը գիտությունից ու գիտական զարգացումից օգտվեց որպես քաղաքական, ռազմական ու տնտեսական իշխանության միջոցի, տարածելով իր գաղութատիրական քաղաքականությունը, Խամենեին ասում է. «Այդ երկրները գիտության միջոցով կարողացան ռազմական ուժ ձեռք բերել: Գիտական զարգացումը նրանց տվեց ռազմական ուժ, իսկ ռազմական ուժը` քաղաքական ուժ: Այն ժամանակից, երբ գիտությունն այդ երկրներում սկսեց զարգանալ, նրանք այն օգտագործեցին որպես միջոց` ժողովուրդների վրա իրենց իշխանությունը հաստատելու համար: Գիտությունը դարձավ գաղութատիրության հենքը: Այսօր դա շարունակվում է համաշխարհային բռնատիրության կողմից»:

Այաթոլլահ Խամենեին  նշում է, որ  այսօր  աշխարհում հարաբերությունները հիմնված են մի խումբ երկրների` մյուս երկրների վրա իշխանության  վրա: Նա նշում է, որ այստեղ կարևոր դեր է կատարել այն հանգամանքը, որ Արևմուտքը գիտությունը որպես զենք է օգտագործել` իր իշխանությունը տարածելու համար: Նա ասում է. «Այն, որ իշխող ուժերը փորձում են պահպանել աշխարհում տիրող նման իրավիճակը, ունի երեք պատճառ` մշակութային իշխանություն, տնտեսական  իշխանություն ու քաղաքական իշխանություն: Իսկ դրանք պահպանելու համար անհրաժեշտ է, որ թույլ կողմը անկախություն ձեռք բերի և հասնի ինքնավստահության ու զարգացման»:

Այաթոլլահ Խամենեի

 

ԻԻՀ առաջնորդի խոսքերով. «Աշխարհի ներկա  կառույցն այնպիսին է, որ մի կողմն իշխում է , իսկ մյուս կողմն ընդունում իշխանությունը: Եթե այս համակարգը փոխվի և յուրաքանչյուր երկիր համաշխարհային դիրք զբաղեցնի իր հնարավորությունների համաձայն, ամենակարևոր առավելությունը պետք է լինի գիտությունը»:

Այաթլլահ Խամենեին խոսելով Արմուտքում գիտության մոնոլպոլիայի մասին ասում է. «Իսլամական քաղաքակրթությունը ոչ միայն ուրիշներին խրախուսում է  փոխանցել իր իմացածը, այլ դա համարում է կրոնական պարտք և մուսուլմաններին կոչ է անում գիտությունն ուրիշներին փոխանցելու համար ժլատություն չցուցաբերել: Սակայն արևմտյան քաղաքակրթությունը փորձեց իր ձեռքում պահել գիտական մոնոպոլիան և թույլ տվեց որ միայն գիտության այն մասը փոխանցվի ուրիշներին, որն արդեն կորցրել է իր առաջնային արժեքը»:

«Եվրոպացիները փորձեցին գիտական զարգացումը պահել իրենց ձեռքում: Սակայն իսլամական քաղաքակրթության ժամանակաշրջանում մուսուլմանները գիտության զարգացման դրոշակակիրներն էին: Նրանք մի կողմից կարևորում էին գիտությունը, մյուս կողմից` այն ուրիշներին փոխանցելը: Ուստի  բոլոր երկրներից ուսանողները գալիս էին ու անվճար գիտելիք ստանում մուսուլմաններից: Սա այն ժամանակաշրջանում, երբ որոշ երկրներում գիտությունը պահվում էր գաղտնի: Սակայն մուսուլմանական երկրները գիտությունն առատաձեռնորեն փոխանցեցին ուրիշներին: Եվրոպացիներն իրենց գիտությունն ուրիշներին փոխանցում էին այն ժամանակ, երբ արդեն այն իրենց պիտանի չէր: Նրանք իրենց լավագույն ձեռքբերումներն ու գիտական աշխատանքները պահում էին իրենց սահմաններում»,ասել է մեծարգո առաջնորդը:  

Այաթոլլահ Խամանեին արևմտյան քաղաքակրթության գիտական զարգացումները քննարկում է  նաև այլ տեսակետից: Եվ դա արևմտյան գիտության վնասակար դերն է  կենսոլորտի վրա և գիտության ու հարստության մեջ առկա կապը: Նրա կարծիքով, արևմտյան գիտությունը շատ բնագավառներում մարդուն պարգևել է բարօրություն և մյուս կողմից ոչնչացրել կենսոլորտը: Իսկ գիտությունը, կապակցվելով հարստության ու փողի հետ, իր հետ բերել է նաև անփոխարինելի բացասական հետևանքներ: Հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք այս թեմաների մասին: