Գիտական հեղափոխությունը և Իրանում գիտության արտադրության շարժումն Իրանում(20)
https://parstoday.ir/hy/radio/iran-i98253-Գիտական_հեղափոխությունը_և_Իրանում_գիտության_արտադրության_շարժումն_Իրանում(20)
Այս հաղորդման ընթացքում Ձեզ կծանոթացնենք աշխարհում Իրանի գիտական առաջադիմության հարցում ազդեցիկ կենտրոններից «Ռոյան» գիտա-հետազոտական հաստատության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2018 09:13 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում Ձեզ կծանոթացնենք աշխարհում Իրանի գիտական առաջադիմության հարցում ազդեցիկ կենտրոններից «Ռոյան» գիտա-հետազոտական հաստատության հետ:

Ողջույն թանկագին բարեկամներ։ Ձեզ ենք ներկայացնում «Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրման շարժումն Իրանում» հաղորդաշարի մեկ այլ համարը: Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարցանք աշխարհում նանոտեխնոլոգիայի ու  գիտության արտադրման հարցում ԻԻՀ-ի զբաղեցրած դիրքին և ասացինք, որ մեկ տասնամյակ տևած հստակ ծրագրավորման շնորհիվ իրանցի գիտնականները կարողացան այդ բնագավառում Իրանի զբաղեցրած համաշխարհային դիրքը 60-րդից 6-րդի, իսկ տարածաշրջանում 4-րդից առաջինի բարձրացնել: Նաև այս գիտությունն առևտրական նպատակների ծառայեցնելով նանոյի բնագավառում Իրանի գիտական թռիչքը վերածվեց տնտեսական թռիչքի և Իրանն իր ներքին կարիքներն ապահովելուց բացի կարողացավ համաշխարհային շուկաների դռները բացել նանոտեխնոլոգիական արտադրանքների դիմաց: Այս հաղորդման ընթացքում ծանոթացնելու ենք Իրանի հաջողած գիտա-հետազոտական կենտրոններից մեկը, որ գիտություն արտադրելուց բացի նաև մեծ ծառայություններ է մատուցել Իրանի և աշխարհի շատ երկրների ժողովուրդներին և միաձուլելով գիտությունը, հավատքը, ջանքն ու ջահադական վճռականությունը ներկայացրել է գիտության ասպարեզում ԻԻՀ-ի կողմնորոշման հաջողած ձևաչափը: Այս կենտրոնը «Ռոյան» է կոչվում, որը չափազանց ծանոթ անուն է անպտղության և ցողունային բջիջների ոլորտի գիտահետազոտողների համար:

«Ռոյան» գիտահետազոտական հաստատություն

 

«Ռոյան» գիտահետազոտական հաստատությունը, որպես չբեր զույգերին բժշկական ծառայությունների մատուցման նպատակով սահմանափակ վիրահատությունների, նաև անպտղության ու չբերության շուրջ ուսումնասիրությունների կենտրոն 1991 թվականին հիմնադրվեց երջանկահիշատակ դոկտ. Սաիդ Քազեմի Աշթիանիի և Իրանի բժշկագիտական համալսարանի համալսարանական ջահադի մի խումբ հետազոտողների համագործակցությամբ: «Ռոյան» գիտահետազոտական կենտրոնը 2008 և 2009 թվականներին հերթաբար ցողունային բջիջների հետազոտական կենտրոնի և բեղմնավորման բժշկական հետազոտությունների կենտրոնի արտոնություն ստացավ Իրանի առողջապահության, բուժման և բժշկագիտության նախարարության բժշկագիտական համալսարանների ընդլայնման խորհրդից, իսկ 2008 թվականին գիտահետազոտական կենտրոնից վերածվեց հաստատության: Այս գիտահետազոտական հաստատությունն իր աշխատանքներն իրականացնում է երեք գիտահետազոտական կենտրոնների և մասնագիտական ծառայությունների երկու կենտրոնների կաղապարում: «Ռոյան» հաստատությունը համարվում է Իրանում հետազոտական ու տեխնոլոգիական գլխավոր բևեռներից մեկը և աշխատում է կենսաբանության և բեղմնավորման, ցողունային բջիջների և բիոտեխնոլոգիայի ոլորտներում գիտա-տեխնոլոգիական զարգացման, գիտական հայտնագործություններն ազգային ու միջազգային մակարդակներում տարածելու, ծառայությունների մատուցման և երկրի կարիքների ապահովման նպատակով գիտական հայտնագործությունների առևտրականացման և ի վերջո հետազոտությունների արդյունքների օգնությամբ անպտղության և այլ հիվանդությունների բուժման չորս առանցքներում:

Գիտությունը կիրառական դաշտ փոխադրելու ուղղությամբ «Ռոյան» հաստատության աշխատանքների նմուշները կարելի է նկատել ցողունային բջիջների բնագավառում ուսումնասիրության և դա սրտանոթային հիվանդությունների և կամ աչքի վնասված եղջերաթաղանթի բուժման համար օգտագործելու մեջ: Բիոտեխնոլոգիայի և բեղմնավորման բնագավառում կարելի է անդրադառնալ կոլոնացված այծերի արտադրմանը, տարրալուծարանային միջավայրում այծի, ոչխարի ու կովի ձվերի աճեցմանը, արհեստական բեղմանավորմանը, սաղմերի սառեցմանն ու ընդունող մայրերին փոխանցմանը, առողջ կենդանիների արտադրմանը և չբեր զույգերին բժշկական ծառայությունների մատուցմանը:

 

«Ռոյան» հաստատությունը անպտղության բուժման, ցողունային բջիջների և բիոտեխոնոլոգիայի կապակցությամբ ծառայությունների ոլորտում նույնպես աշխարհում մեծ հաջողությունների է տիրացել: Տարրալուծարանային բեղմնավորման միջոցով առաջին երեխայի ծնունդը, միկրոինջեքշընի մեթոդով առաջին երեխայի ծնունդը, գենետիկական հայտնագործման մեթոդով առաջին երեխայի ծնունդը, կաթվածի հետևանքով սրտին պատճառված վնասվածքը ցողունային բջիջների օգնությամբ վերականգնելը, աչքի եղջերաթաղանթի բուժման համար ցողունային բջիջից օգտվելը, նորածինների պորտալարի արյան մասնավոր առաջին բանկի ստեղծումը, Միջին Արևելքում առաջին կոլոնացված կենդանու ծնունդը և կոլոնացված երկու հորթերի ու երեք այծերի ծնունդը և պորտալարի արյան հանրային առաջին բանկի ստեղծումն այս հաստատության գիտական ու ծառայողական գլխավոր աշխատանքներից են համարվում:

Իր գործունեության 26 տարիների ընթացքում «Ռոյան» հաստատությունը բացի այն որ ծանր հիվանդությունների բուժման համար բջջային բուժման անվտանգ մեթոդներ է առաջարկել, շահագործման հանձնելով կենսաբանական բանկեր քիմիաթերապիայի ենթարկվող անձանց համար հղիանալու հնարավորություն է ստեղծել: Քաղցկեղով տառապող կանայք և կամ նրանք ովքեր քիմիաթերապիայի են ենթարկվում բուժման տեսակի պատճառով կորցնում են զավակ ունենալու հնարավորությունը մինչդեռ «Ռոյան» հաստատության պատասխանատուները կարողացել են «Ձվարանի հյուսվածքի սառեցման բանկ» ստեղծել, որպեսզի այդ կանայք հետագային կարողանան զավակ ունենալ: Ձվարանի հյուսվածքի սառեցման մեթոդը մի քանի տարի է ինչ փորձարկվել է աշխարհում և Իրանում ավելի քան 15 կանայք «Ռոյան»-ում ձվարանի հյուսվածքի պատվաստ ստանալով կարողացել են հղիանալ: «Ռոյան»-ի սաղմի սառեցման բանկում պահվում են ավելի քան 1000 սաղմեր: Երեք օրվա կյանք ունեցող սառեցված բազմաբջիջ սաղմերը պահվում են մինուս 135 աստիճան պայմաններում: Այդ ջերմաստիճանում բջիջի բոլոր կենսական աշխատանքները դադարեցվում են և բիոլոգիական բջիջներն անվնաս են մնում: Նման պայմաններում բջիջները կարելի է պահել մինչև մեկ տասնամյակ և ցանկացած պահին երբ սաղմի ծնողները որոշեն զավակ ունենալ կարող են դիմել այդ կենտրոն և իրենց սառեցված սաղմի օգնությամբ բեղմնավորվել: Այս բջիջները երբ մոր արգանդ են փոխադրվում նման են նոր սաղմի և առողջական տեսակետից որևէ խնդիր չեն ունենում: Բուժման այս մեթոդն Իրանում կիրառվել է վերջին 20 տարիների ընթացքում և այս մեթոդի օգնությամբ ծնված վերջին երեխան շուրջ 10 տարի սաղմային պայմաններում սառեցված է եղել Սպահանի «Ռոյան» հաստատությունում և տասը տարի անց ծնվել է:

Նորածնի պորտալարի արյունը ցողունային բջիջների հարուստ աղբյուրներից է և դրա պահպանումը կարող է օգնել նորածնի, նրա ընտանիքի անդամների և նույնիսկ այլ անձանց ծանր հիվանդությունների բուժմանը: Այսօր զարգացած շատ երկրներում պորտալարի արյան բանկ  գոյություն ունի: Նորածնի պորտալարի արյունը դեն նետվելու փոխարեն պահեստավորվում է այս բանկում, որպեսզի հետագային օգտագործվի նրա և ուրիշների հիվանդությունների բուժման նպատակով: Նորածնի ծնունդից առաջ ծնողները բաժանորդագրվում են այս  բանկում: Ծննդաբերությունից անմիջապես հետո պորտալարն անջատվում է նորածնից, այնուհետև առանձնացվում է արյունը: Ցողունային և արյուն արտադրող բջիջներով հարուստ արյունը սառեցվում և պահվում է բանկում, որպեսզի եթե հետագա տարիների  ընթացքում նորածինը արյան քաղցկեղի նման հիվանդությամբ վարակվի հնարավոր լինի դրա օգնությամբ նրան բուժել: Այս արյունը  կարող է այլ տեսակի բջիջներ արտադրել և վնասվածքի դեպքում օգնել բջիջների պահպանմանը:  Պորտալարի արյան առաջին պատվաստումը 1988 թվականին իրականացվեց Ֆրանսիայում: Այդ թվականից ի վեր պորտալարի արյան հարյուրավոր հաջող պատվաստումներ են կատարվել և տարբեր երկրներում նման բջիջների պահեստավորման մեծ կենտրոններ են ստեղծվել: «Ռոյան» գիտահետազոտական հաստատությունը բարձր որակով պորտալարի արյան միավորների պահեստավորման նպատակով 2008 թվականին հիմնադրեց պորտալարի արյան հանրային բանկը, ինչը մեծ ծառայություններ է մատուցել հիվանդների բուժման գործին: Հիմնադրման օրից այս բանկում պահեստավորվել են պորտալարի արյան ավելի քան 5000 միավորներ: 2012 թվականին պորտալարի արյան առաջին պատվաստումը հաջողությամբ իրականացվեց խրոնիկ տեսակի արյան քաղցկեղով տառապող 13-ամյա մի տղայի վրա:

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին շարունակ «Ռոյան» գիտահետազոտական հաստատությունը հիշել է, որպես Իրանի գիտական առաջադիմության խորհրդանիշներից մեկը և դա ներկայացրել է, որպես գիտությունն ու հավատքը միաժամանակ զարգացման ճանապարհին ծառայեցնելու և գիտության ու մարդկությանը ծառայելու սահմանները հատելու լավագույն օրինակը: Նա շուրջ 10 տարի առաջ այցելելով «Ռոյան»-ի տարբեր բաժինները մոտիկից ծանոթացավ այդ հաստատության գիտնականների ու հետազոտողների նվաճումներին:

Այցի սկզբում նա անդրադառնալով երկրում սկսված գիտական բարեբաստիկ շարժմանն, ասաց. ««Ռոյան» հաստատություն կատարված այցը խորհրդանշական քայլ է դրվատելու Իրանում ձևավորված հսկա ու մեծամասշտաբ շարժումը և երախտագիտություն հայտնելու բոլոր և մասնավորապես «Ռոյան» հաստատության գիտնականներին ու հետազոտողներին»: Նա «Ռոյան»-ը հաջողած կենտրոն և գիտության, հավատքի ու ջանադրության մեկտեղման փայլուն արդյունքը համարելով և մեծարելով դոկտ. Սաիդ Քազեմի Աշթիանիի հիշատակը, հավելեց. «Հանգուցյալն իր հավատքով, հետևողական ջանքերով և հաջող կառավարմամբ կարողացավ ստեղծել մի կենտրոն, որտեղ ուշադրության կենտրոնում է գտնվում հավատքով ու բարեպաշտությամբ զուգակցված գիտական լուրջ հետազոտությունը»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծեց. ««Ռոյան»-ն առաջադիմության մեծ ընդունակություն ու պոտենցիալ ունի և այս կենտրոնն իրականության մեջ համարվում է երկրի գիտական շարժման ցողունային բջիջը, հենց այնպես որ գիտության ու հավատքի միաձուլմանը հավատող ցանկացած գիտնական ու հետազոտող նման պոտենցիալ է պարունակում իր մեջ»: Հենց այնպես որ Մեծարգո առաջնորդն էր մեկ տասնամյակ առաջ կանխատեսել «Ռոյան»-ի  գիտական շարժումն Իրանում գիտական թռիչքի համար ցողունային բջիջի դեր կատարեց և ԻԻՀ-ն այսօր աշխարհում գիտության ու տեխնոլոգիայի առաջատարներից է համարվում: