Իրանը իսլամական հեղափոխության հաղթանակից 40 տարի անց 14
Իրան, հեղափոխության գաղափարների նկատմամբ հավատարմություն, բռնահարված ժողովուրդների իրավունքների պաշտպանություն
1397թ. տարեմուտին Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանում ունեցած ելույթի ընթացքում Այաթոլլահ Խամենեին անդրադարձավ հեղափոխության հաղթանակի քառասնամյակին հեղափոխության ամրության, հեղափոխության արժեքների պահպանման և տարածաշրջային խնդիրներին ու ԱՄՆ-ի թշնամական մոտեցմանը:
Նա նաև ասել է.«Անցյալ տարում ԻԻՀ-ն կարողացավ տարածաշրջանում ծածանել Իրանի ժողովրդի հզորության ու փառքի դրոշը և կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանում թաքֆիրականներին պարտության մատնելու և անվտանգություն հաստատելու գործում»:
Ընդգծելով որ տարածաշրջանի որոշ երկրներում Իրանի ներկայությունը տեղի է ունեցել հենց այդ երկրների կառավարությունների ու ժողովրդի խնդրանքով մեծարգո առաջնորդը նշել է.«Մենք ոչ զոռբայություն ենք արել և ոչ էլ երկրների ներքին հարցերին ենք միջամտել: Օգնություն են խնդրել և մենք օգնել ենք և այս օգնությունը արել ենք տրամաբանական դրդապատճառներով և շատ խելամիտ հաշվարկներով, ոչ թե անտեղի ոգևորվելով»: Բարեկամներ հեղափոխության հաղթանակի 40-ամյակին նվիրված հաղորդաշարի այս ծրագրի ընթացքում քննարկելու ենք այս թեման:
*************
Իսլամական հեղափոխության գաղափարներից մեկը համաշխարհային իմպերիալիսմին դիմակայելու մշակույթի տարածումն է եղել:
Իրանի իսլամական հանրապետության համակարգը, որ այժմ ոտք է դրել իր կյաքի 40-րդ տարվա մեջ իր սահմանադրության մեջ հստակեցրել է բռնահարված ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը և որպես իսլամական հեղափոխության գաղափարներից մեկը այս տարիների ընթացքում պահպանել է այս սկզբունքը:
ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության մեջ առկա է «Աշխարհի մուսուլմաններին ու բռնահարվածների անվերապահորեն աջակցելու» սկզբունքը, որի հիմքը Իրանի սահմանադրությունն է:
Իրանի սահմանադրության 3-րդ սկզբունքի 16-րդ կետը կարևորում է «Արտաքին քաղաքականությանը իսլամական չափանիշների համաձայն դասավորումը, բոլոր մուսուլմանների նկատմամբ եղբայրական մոտեցումը և աշխարհի բռնահարվածներին անվերապահորեն աջակցելու խնդիրները»:
Իրանի սահմանադրության 154-րդ սկզբունքի մեջ նույպես հստակեցվել է.«ԻԻՀ-ն այլ ժողովուրդների ներքին հարցերին միջամտելու խնդրից խստորեն խուսափելու հետ միասին աջակցում է աշխարհի ցանկացած կետում իմպերաիլիստների դեմ բռնահարվածների արդարացի պայքարին»:
Դոկտոր Սեյեդ Ջալաեդդին Մադանին իր «ԻԻՀ-ի հիմնական իրավունքներն ու քաղաքական կառույցները» գրքում բացատրելով սահմանադրության 154-րդ սկզբունքը գրում է.«Քանի դեռ ժողովուրդները իրենց իրավունքների վերականգնման հարցով վճռական որոշումներ չեն ընդունել նրանց իրավիճակի փոփոխությունը անհնար է, բայց երբ մի ժողովուրդ աճեց և իր ոտնահարված իրավունքների վերականգնումը պահանջեց սա ինքնին փոփոխություն կառաջացնի և ԻԻՀ-ի կողմից ինքնաբուխ շարժմանը ցուցաբերած աջակցությունը միջամտություն չի համարվում, քանի որ համակարգի ամրությունն ու կայունությունը կախված է այդ ժողովրդի կամքից և երբ մի ժողովուրդ օգնություն խնդրի իր իրավունքներն է օգտագործել, ոչ թե արտաքին օտարերկրյա օգնությունը»:
Այաթոլլահ Խամենեին իր ելույթներից մեկի ընթացքում այլ երկրներին ցուցաբերվող աջակցությունները ԻԻՀ-ի մշտական քաղաքականություններից է համարում, ասելով.«Այնտեղ, որ միջամտենք մենք պարզ ասում ենք դրա մասին. ՄԵնք Իսրայելին հակադրվելու հարցում միջամտել ենք, որի արդյունքն էլ եղավ թե՛ 33-օրյա, թե 22-օրյա պատերազմների հաղթանակը: Այսուհետ էլ ցանկացած տեղ, որ մի ժողովուրդ պայքարի Սիոնիստական ռեժիմի դեմ մենք կանգնած ենք նրա թիկունքին ու օնգելու ենք նրան և այս խոսքեերն ասելուց ոչ մի վախ չունենք»:
ԻԻՀ-ի համակարգի տեսանկյունից, որ հիմնված կրոնական համոզումների, արժեքների և անկախ կրոնական, մշակութային ու էթնիկ տարբերություններից մարդկային իրավունքների հարգման վրա՝ բոլոր ժողովուրդները միջազգային համակարգում պետք է հավասար իրավունքներ ունենան և չպետք է ենթարկվեն բռնությունների ու ագրեսիայի:
ԻԻՀ-ն դեմ ցանկացած ագրեսիայի հետ և երբ նկատի, որ մի ժողովուրդ աջակցության կարիք ունի ոտքի կկանգնի բռնահրավածի իրավունքի պաշտպանման համար և կդատապարտի այդ անարդարությունը:
Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասում էր.«Մենք պետք է պաշտպանենք աշխարհի բռնահարվածներին .... քանի որ իսլամը .... աշխարհի բոլոր բռնահարվածների պաշտպանն է և Իրանը իր ուժը ծախսելու է մյուս մուսուլմաններին պաշտպանելու համար»:
Այս դիրքրորոշումները նշանակում են հակադրվել բռնատիրական քաղաքականություններին ու քայլերին: Իսլամական հեղափոխությունը ձևավորվեց դիմադրության, ազատատենչության, ինքնավստահության, կրոնի ու քաղաքականության միացման և արդարատենչության ու հակաիմպերիալիստական պայքարի մշակույթի հիմամաբ և հենց սկզբից հակադրվեց համաշխարհային իմպերիալիսմին:
Ժողովուրդների նախնական իրավունքներից մեկը «Կյանքի իրավունքն» է: Մեր օրերում գոյություն ունեն ԱՄՆ-ի կողմից հովանավորվող երկրներ, որ հեշտությամբ հանցագործություն են անում և առանց վախի շարունակցում են իրենց հանցագործությունները: Արյունարբու Սիոնիստական ռեժիմը 70 տարի է ինչ որպես խանգարող քաղցկեղային ուռուցք ճնշման տակ է դրել տարածաշրջանի երկրներին և ԱՄՆ-ի կառավարությունը շարունակ պաշտպանում է այս ռեժիմին:
Սաուդյան Արաբիան նույնպես այս ոտնձգությունների մի մասն է: 2015թ. մարտի 25-ից սաուդցիները ռազմական հարձակում են իրականցրել Եմենի դեմ, սակայն ամերիկյան մարդկային իրավունքների կողմից արձագանք չկա:
Ամերիկացի գրող և վերլուծաբան Ռանիա Խալքը իր թուիթերյան էջում անդրադառնալով Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի վրա վայրագ հարձակումներին գրում է.«Եմենում, յուրաքանչյուր ժամվա ընթացքում մի քաղաքացի մահանում է խոլերայից և Եմենում խոլերայի համաճարակը տարածվել է Սուդցիների ռմբակոծությունների ու այդ երկրի պաշարման բերումով և այդ քայլը հովանավորվում է ԱՄՆ-ի կողմից»:
Չնայած որ անցած դարերի ընթացքում հակաիմպերիալիստական շարժումներն ու պայքարը միշտ գոյություն է ունեցել, սակայն Իրանի իսլամական հեղափոխության շնորհիվ հիմնական փոփոխություն առաջացավ դիմիադրության մշակույթի մեջ: Այսօր կարող ենք ասել, որ իսլամական հանրապետության կողմից արդարատնեչական արժեքների ու գաղափարների պաշտպանումը բռնահարված ու զրկված ժողովուրդների համար դարձել է համոզում: Այս փոփոխությունների ազդեցությունը կարող ենք տեսնել իրենց իրավունքների վերականգնման համար ժողովուրդների զարթոնքի մեջ:
Բռնահարված ժողովուրնդները ներշնչվելով Իրանի իսլամական հեղափոխությունից հասել են այն համոզման, որ հնարավոր է կանգնել բռնատիրական համակարգերի դեմ, ուստի իսլամական աշխարհում դիմադրության մշակույթը իսլամական շարժումների կաղապարով և կամ էլ բռնահարված երկրներում հակաբռնատիրության մշակույթի ձևավորվորմամբ շարունակ հզորացել է:
Իսլամական հեղափոխության արժեքների համաշխարհայնացմամբ, ԱՄՆ-ի բռնատիրության ու Իսրայելի կողմից օկուպացիայի դեմ կարգախոսներն ու շարժումները Ղոդսի համաշխարհային օրվա ընթացքում վերածվեց համաշխարհային շարժման: Տիրակալական համակարգերի դեմ բողոքները և համաշխարհային խնդիրների ինչպես՝ բնապահպանության, զինաթափման, ռասիզմի և խտրականությունների վերաբերյալ մեծ ուժերի խոստմնադրժությունները և անպատասխանատվությունը տարածում է գտել և արմատավորվել է: Կառույցների հարթակում նույնպես տիրակալական համակարգին դիմակայելը և մենաշնորհները ԱԽ-ի և դրամային ու անվտանգության կառույցներում առաջնահերթություն է համարվում:
Դմիադրության մշակույթի վրա իսլամական հեղափոխության ազդեցությունը հստակ կերպով կարելի է տեսնել իմպերիալիստական համակարգին դիմակայելու հարցով բռնահարված ժողովրդի շրջանակում առաջացած համոզման մեջ:
Մեծ թվով տեսաբանների խոստովանությամբ անկախատնչությունը և բռնատիրական ուժերից ազատվելը բռնահարված ժողովրդի համար կենսական արժեքի է վերածվել ու միևնույն ժամանակ համաշխարհային իմպերիալիզմի ու խտրականության համակարգի դեմ բողեքները ավելացել են:
Բարեկամներ հաջորդ զրույցի ընթացքում կլրացնենք մեր կիսատ մնացած զրույցը: