Գիտական հեղափոխությունը և գիտական արտադրության շարժումն Իրանում (25)
Այս զրույցում ամփոփելու ենք նախկին երեք զրույցները, վերլուծելու ենք իսլամական հեղափոխության երկխոսությունը և իսլամական համակարգում գիտության մասին հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հայեցակետը:
Հիշեցնենք, որ հաղորդաշարը ներկայացվել է չորս բաժիններում: Առաջին բաժնի ՝ շահութաբեր գիտության շրջանակում քննարկեցինք գիտության նկատմամբ Իսլամ կրոնի դիրքորոշումը: Երկրորդ բաժնում խոսեցինք իսլամական առաջին դարերում իրանական-իսլամական քաղաքակրթության ձևավորման գործում գիտական բարգավաճման ազդեցության մասին: Իսկ երրորդ բաժնում, հիմք ընդունելով իսլամական հեղափոխության երկխոսությունը և մեծարգո առաջնորդի հայեցակետի վերլուծումը , համեմատեցինք Իրանի իսլամական հեղափոխությունից առաջ և հետո գիտության արտադրության իրավիճակը : Վերջին չորրորդ բաժնում հղում անելով գիտական վարկանիշային հեղինակավոր կենտրոնների զեկույցներին, քննարկել ենք աշխարհում գիտության արտադրության գործում իրանցի գիտնականների դերը:
Մենք քննարկեցինք իսլամական հեղափոխության հաղթանակին նախորդորղ ու հաջորդող տարիներին Իրանում գիտական արտադրության իրավիճակը: Ասացինք, որ հեղափոխությանը հաջորդող տարիներին Իրանում անգրագիտության մակարդակը մոտեցավ զրոյին, իսկ բարձրագույն ուսումն ակներև զարգացում ունեցավ: Այդ ժամանակաշրջանում իսլամական հանրապետության համակարգը պետական ու հասարակական բոլոր հնարավորությունները ծառայեցրեց երկրի տարբեր քաղաքներում գրագիտության կենտրոնների, դպրոցների ու համալսարանների կառուցմանը՝ ժողովրդի տարբեր խավերին, մասնավորապես երիտասարդներին խրախուսեց կրթվել և տարբեր ճյուղերում հմտություններ ձեռք բերել: Հեղափոխությանը նախորոդող ու հաջորդող տարիների քառասնամյակի գիտական արտադրության վիճակագրության համեմատական թվերը ցույց են տալիս, որ գիտության նկատմամբ ուշադրությունը մեծանալու և դեպի գիտելիքահենք կայուն զարգացում տանող Իրանի ծրագրերի ու քաղաքականությունների շնորհիվ, իսլամական հանրապետության հաստատումից ի վեր երկրում գիտական արտադրությունը 120 տոկոսանոց աճ է ունեցել: Քանակական առումով, հեղափոխությանը հաջորդող տարիներին արձանագրվել է 245 հազար աշխատություն ՝ ի համեմատություն հեղափոխությունից առաջ արտադրված երկու հազար աշխատության: Որակական առումով ևս ակներև աճ է նկատվում: Գիտական արտադրության գնահատման գլխավոր ցուցիչը հղումների քանակն է: Հեղափոխությանը նախորդող տարիներին իրանցի գիտնականների աշխատությունները հավաքել էին 1178 հղում, մինչդեռ այսօր այդ թիվը կազմում է 945 հազար հղում: Այլ խոսքով, գրանցել է 800 անգամյա աճ: Աշխարհի գիտական վարկանիշային կենտրոնների մասնավորապես ISI-ի հրապարակած տվյալները բոլորը հաստատում են, որ հեղափոխության հաղթանակից հետո Իրանում գիտական աշխատությունների քանակական ու որակական աճ է նկատվում:
Մեկ այլ զրույցում, քննարկեցինք հետհեղափոխության տարիներին Իրանի գիտական թռիչքի արմատները և ասացինք, որ իսլամական հեղափոխության երկխոսությունում, մասնավորապես մեծարգո առաջնորդի հայեցակետում գիտությունը բարձր դիրք է զբաղեցնում: Ուստի ԻԻՀ-ի քաղաքականությունների մշակման ոլորտում գիտական զարգացումն ու աճն ընդունվել է որպես կայուն զարգացման գլխավոր սկզբունք , որն էլ ենթահող է ստեղծել գիտական թռիչքի համար: Քննարկելով Իրանի առաջնորդի մոտեցումները, նշեցինք, որ գիտության նկատմամբ Այաթոլլահ Խամենեին կարևորում է գիտության ու հավատքի զուգակցումը: Նա որպես իսլամագետ, գիտությունը համարում է կրոնական պարտականություն , համոզված լինելով, որ անհատական ու հասարակական զարգացման ու կատարելագործման համար, գիտությունն ու բարոյականությունը լրացուցիչ մասնիկներ են և նրանցից ոչ մեկը միայնակորեն չի կարող իրականացնել մարդու նպատակները: Գերապատիվ առաջնորդը նաև քննադատել է գիտության ոլորտում արևմտյան քաղաքակրթության ու մշակույթի դիրքորոշումը: Նա մի քանի անկյուններից է քննադատել գիտության նկատմամբ Արևմուտքի մոտեցումը ՝ միջնադարում գիտական զարգացմանը եկեղեցու պետերի հակադրումը, գիտությունը միջոց ծառայեցնելը՝ աշխարհին իշխելու համար, գիտությունը մոնոպոլ դարձնելը և մարդկությանն իրենց գիտելիքների չփոխանցելը, գիտության ու նոր տեխնոլոգիաների միջոցով շրջակա միջավայրին վնասելը և ի վերջո գիտությունը հարստության հետ կապակցումը: Նրա համոզմամբ, հակառակ արևմտյան քաղաքակրթության, որտեղ հարստության չափն է դառնում գիտության գնահատման հիմք, իսլամական քաղաքակրթությունում ու մշակույթում , գիտությունը համարվում է արժանապատվության չափանիշ:
Այաթոլլահ Խամենեին արևմուտքում գիտության զարգացման և ոչ-զարգացած երկրների հետամնացության պատճառներից է համարել երրորդ աշխարհի նմանակման սովորությունը և գիտնականների ինքնաթերագնահատումը: Նրա համոզմամբ, արևմտյան երկրները տարբեր միջոցներ են կիրառում անկախ երկրների զարգացումը խոչընդոտելու համար: Գերապատիվ առաջնորդի կարծիքով, այդ երկրների նվաստացումը և ստեղծագործական ոգին, նախաձեռնության ուժն ու գիտական քաջությունը խլելը համարվում է երկրների գիտական առաջընթացը խափանելու Արևմուտքի միջոցները: Նորին Վսեմություն առաջնորդի կարծիքով, արևմուտքից պետք է գիտությունը սովորել ընդհանուր առմամբ՝ չհանձնվելով նրա սխալ մշակույթին ու նյութական արժեքների գերակայությանը: «Իրանում իսլամական հեղափոխության ձեռքբերումներից են եղել Արևմուտքից կախված հարաբերությունները խզելու օգնությամբ երիտասարդ ուժերի կարողություններին ապավինումը և նոր սերնդի մոտ ինքնավստահության զարգացումը».-կարծում է Իրանի առաջնորդը: ՆՎ առաջնորդն ասել է, որ իսլամական հեղափոխությունը կոտրել է գիտական կախվածության կարծրատիպը և երիտասարդների մոտ վերականգնել է ինքնավստահությունը, ինչն էլ նպաստել է Իրանում գիտական զարգացմանն ու բարգավաճմանը:
Այաթոլլահ Խամենեիի կարծիքով, արևմտյան մտավորականները համարվում են զարգացող երկրներում երիտասարդների անինքնավստահության պատճառներից մեկը: Իրանը մեկն է այն երկրներից, որոնք հեղափոխությունից առաջ ՝ այդ մտավորականների մտածելակերպի պատճառով, չկարողացավ հավատալ իր ազգային ինքնությանն ու կարողություններին, սակայն իսլամական հեղափոխությունից հետո, այդ հուսալքությունը փոխարինվեց վստահությամբ ու ինքնաբավությամբ: Չնայած գիտական, արդյունաբերական ու տնտեսական ոլորտներում կիրառվող սահմանափակումներին, Իրանի ժողովուրդը կարողացավ վերականգնել իր գիտական կարողությունը, որն էլ իր հերթին բերեց քաղաքական ու տնտեսական հեղինակության բարձրացման: Գիտական կարողությունը որպես քաղաքական, ռազմական, արդյունաբերական ու տնտեսական ունակությունների հիմք, պայմանավորված է ծրագրակազմային շարժման ձևավորվամբ: Ծրագրակազմային շարժումը պարզաբանելիս, մեծարգո առաջնորդը կարևորել է գիտական նորորությունը՝ որպես շարժման իրականացման անհրաժեշտ գործոն: Նա համալսարականներին արևմտյան գիտության նկատմամբ քաջաբար ու վստահ քայլեր անելու կոչ է արել : Ն Վ առաջնորդը ծրագրակազմային շարժման իրականացման անհրաժեշտ պայմանն է համարել արևմտյան գիտության կարծրատիպերից ձերբազատվելը, նշելով.«Պատմական փորձերը վկայում են, որ գիտական դաշտում քաջության արդյունքում մեծ հեղափոխություններ են տեղի ունեցել»: Այաթոլլահ Խամենեին համոզված է, որ գիտական նորարարությունն անհրաժեշտ պայման է ծրագրակազմային շարժման իրականացման համար և «Գիտական կարողություն» և «Գիտական համարձակություն» երկու գործոնները ևս գիտական նորարարության անհրաժեշտ պայմաններն են համարվում: Շարժումն իրականացնելու համար, պետք է նաև ջանքեր անել ՝ գիտության սահմանները հատելու կարճ ուղիներ գտնելու և նախկին հետամնացությունը փոխարինելու համար:Թեև շարժման լիարժեք իրականացումը և գիտության գագաթների նվաճումը ժամանակատար գործընթաց է և պայմանավորված է երիտասարդների, մտավորականների ու պատասխանատուների վճռակամությամբ: