Հոկտեմբեր 29, 2018 21:00 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Իրանի սննդային մշակույթի վերաբերյալ արտասահմանցի զբոսաշրջիկների կարծիքների մասին:

Երկրների մասին կարծիք կարելի է կազմել նաև տվյալ երկրի խոհանոցին և սննդի մշակույթին ծանոթանալու միջոցով: Սննդամթերքը,  դրա պատրաստման եղանակը , ուտելիքի զարդարումը և կերակրատեսակի գունավորումը բոլորը խոսում են հասարակության սովորույթների ու ավանդույթների մասին: Իրանական խոհանոցը բազմազան է: Տարբեր ցեղախմբեր ապրում են բնակլիմայական տարբեր պայմաններում, ուստի խոհանոցը ևս բազմազան է լինում: Տարբեր են նաև սննդամթերքն ու կերակրատեսակների պատրաստման եղանակը: Այդպիսով իրանական խոհանոցը մեծ գրավչություն է ներկայացնում զբոսաշրջիկների համար:

Իրանում սնունդը չափազանց հարգված բարիք է: Հարգելի է նաև սփռոցը: Իրանական սննդային մշակույթում սփռոցը փոխարինում է ճաշասեղանին : Դա այն վայրն է , որի շուրջ ընտանիքի անդամներն հավաքվում են օրը երեք անգամ : Անցյալում սփռոցը պատրաստվում էր իրանական ավանդական գործվածքից , որը փռում էին  գորգի կենտրոնական մասում: Սփռոցի վրա էր դրվում օրվա կերակրատեսակը: Սփռոցի շուրջ էին հավաքվում ընտանիքի անդամները: Այսօր կենսակերպը փոխվելու պատճառով , տարածված է ճաշասեղանի կիրառումը: Այսօր սփռոցի շուրջ են ճաշում ընտանեկան մեծ հավաքների ժամանակ: Հարկ է նշել, որ իրանական մշակույթում, անհատական ճաշելը համարվում է անարգանք ընտանիքի անդամների նկատմամբ: Դա վկայում է ընտանեկան ոչ-ամուր կապերի առկայության մասին:

 

Իսլանդացի ամուսիններ ՝ Ասան և Անդրին Իրան այցելության ժամանակ, ապրել են մի իրանական ընտանիքում: Այցելության մասին հուշերում նրանք գրել են.«Իրան այցի ժամանակ մեր առաջին կանգառը Ֆարս նահանգի Լարեսթան քաղաքն էր: Լարում հետաքրքիր փորձ ունեցանք: Մենք իրանական գորգի վրա ճաշակեցինք իրանական անկրկնելի կերակրատեսակ: Իրանում սեղանի փոխարեն, ընտանիքի անդամները ճաշում են հատակին փռած գորգի վրա: Իրանական գորգի վրա, իրանական ջերմ ընտանիքի կողքին, իրանական կերակրատեսակի ճաշակումը հաճույք է, որը չի կրկնվելու ոչ մի տեղ: Որոշեցինք, Իսլանդիա վերադառնալուց հետո, հրաժարվենք ճաշասեղանից: Ի հարկե դրա համար պետք է մեզ հետ վերցնենք նաև իրանական գեղեցիկ գորգ»:

Անդրին ՝ իրանական սփռոցի կողքին

 

Իրանական ավանդական բժշկության մեջ, որից է վերցված իրանական սննդային մշակույթը, բոլոր ուտելիքները  բաժանվում են  թաց, չոր, տաք ու սառը չորս խմբերի: Ուստի իրանցիները համոզված են, որ սննդի հարցում պետք է լինել չափավոր : Հակառակ դեպքում, խաթարվելու է ֆիզիկական ու հոգեբանական առողջությունը: Իրանական ճաշատեսակի բաղադրիչները լրացնում են միմյանց և չափավորում են կերակրի համը: Իրանական ավանդական բժշկության մեջ, բրինձն էությամբ համարվում է սառը մթերք, իսկ դաղձը, ռեհանը և տարբեր կանաչիները համարվում են տաք: Ուստի իրանական սփռոցում միշտ կան կանաչիների փունջ: Կանաչին իրանական սեղանի անբաժանելի մասն է: Իրանում սննդային տուրիզմի փորձի մասին Յասմին Խանը «Գարդիան» բրիտանական օրաթերթում գրել է .

Յասմին Խանը Իրանում

 

«Մինչ Իրան այցելությունը և իրանական մշակույթին ծանոթանալը, ինձ թվում էր, թե իրանական կերակրատեսակները պետք է լինեն չափազանց թունդ ու կծու, սակայն իրողությունն այլ էր: Իրանական կերակրատեսակները նրբահամ են և տեղական ըմպելիքների ու թթուների տեսականու կողքին, ստանում են հրաշալի համ: Իրանցիներն ունեն խորեշ կոչվող ճաշատեսակ, որը մատուցվում է եփած բրնձի կողքին: Խորեշներում օգտագործվում են բանջարեղեն, կանաչիներ ու չոր մրգեր»:

 

Պատրաստման եղանակի առումով իրանական ճաշատեսակները հակադրվում են արագ պատրաստվող սննդատեսակներին ՝ դանդաղ են եփվում: Ինչքան երկար են եփվում իրանական ճաշատեսակները, այնքան մեծանում է դրանց սննդային արժեքը : Իրանական խոհանոցի մշտական բաղադրիչներն են բրինձը, զաֆրանը, բանջարեղենը, ընդեղենը և համեմունքները : Կանադացի զույգ ՝ Նիքը և Դարիսն իրանական համեմունքների մասին ասել են .

Նիքը և Դարիսը ՝ Քերմանի Քալութում

 

«Իրանում համեմունքները յուրահատուկ են և դրանց համադրությամբ, ստացվում են հրաշալի նրբահամ ճաշատեսակներ: Իրանական ճաշատեսակներում օգտագործվող մրգերը ՝ նուռը, չամիչը, սալորը, ծիրանը տարբեր համեմունքների հետ եփվում, դառնում են խորոված, ջրիկ ճաշ  և քաղցրահամ ու թթվաշ կերակրատեսակներ: Երբեք չենք մոռանալու ֆեսենջանի, ղորմեսաբզիի և թահչինի հրաշալի համը»:

 

Վերջում նշենք, որ իրանական սննդային մշակույթում արգելվում է խոզի մսի օգտագործումը: Իրանում արգելված է նաև ոգելից խմիչքը և նման ըմպելիքների օգտագործումը, առքն ու վաճառքը հանցագործություն է համարվում: Իրանցիների մոտ տարածված չէ միջատների ու հում ծովամթերքի օգտագործումը:

 

Պիտակ