Մի գավաթ անդորր (146. Հասարակության ձևավորման խնդիրները (1) - Հասարակական դաստիարակություն, պատասխանատվություն)
Բարի օր սիրելի բարեկամներ: Ինչպես հաղորդման վերնագրից իմացաք այսօր խոսելու ենք Հասարակության ձևավորման խնդիրների մասին: Հաղորդման բնույթը մեզ ասում է , որ պետք է խոսել հոգեբանական թեմաների մասին, բայց քանի որ հասարակությունը և մարդը եղել ու լինելու են մշտական փոխկապակցվածության մեջ, մենք որոշեցինք խոսել նաև այս թեմայի շուրջ: Որպես աղբյուր օգտվել ենք հոգեբան, հոգեվերլուծող, հոգեբանական գիտությունների թեկնածու , դոցենտ Վլադիմիր Միքայելյանի հեղինակային հաղորդաշարից:
Զրույցը սկսենք դաստիրակության մասին բացատրություններով:
Դաստիարակությունը որոշակի տեխնոլոգիաների համակարգ է, որն ուղղված է երեխայի անձի նպատակաուղղված ձևավորմանը։ Հասարակական, արտադրական, մշակութային կյանքին նախապատրաստելու համար։ Դաստարակությունը իրականացվում է ընտանիքի և դպրոցի համատեղ գործունեության ընթացքում, նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններում, հիմնարկություններում, մանկական, երիտասարդական, հասարակական կազմակերպություններում։
Դաստիարակությունը հասարակական կյանքի համընդհանուր անհրաժեշտ կատեգորիա է։ Սերտորեն կապված է ուսուցման հետ։ Դաստիարակության հիմնական եղանակներն են՝ ընտանեկան և հասարակական։
Եթերում հոգեբան Վլադիմիր Միքայելյանն է:
.................................
Բովանդակությունը, մեթոդներն ու ձևերը պատմականորեն պայմանավորված են հասարակարգի առջև ծառացած խնդիրներով ն նրա շահերով։ Դաստիարակությունը վերնաշենքային երևույթ է։ Նրա նպատակներն ու խնդիրները որոշվում են հասարակական հարաբերություններով։
Ուսումնադաստիարակչական հաստատություններից կարևորագույնը դպրոցն Է։ Անձի ձևավորման համար կարևոր է հասարակական միջավայրը, գեղարվեստական գրականությունը, թատրոնը, կինոն, հեռուստատեսությունը։
Օրվա թեմայի հետ կապված իր կարծիքներով կիսվել է նաև մեր ունկնդիրներից մեկը:
………..
Ասացինք, որ հասարակությունը դաստիարակում է ընտանիքին, ընտանիքն էլ իր հերթին ՝ մարդուն: Դաստիարակության արդյունքում մարդը սովորում է իր պարտականությունները և իմանում, թե ինչի՞ համար է պատասխանատու իր կյանքում:
Պատասխանատվությունը անձի ընդհանրական հոգեբանական հատկանիշ է, անձի բնավորության գիծ, ինչպես, ասենք, քաջությունը, համարձակությունը, հաստատակամությունը, հպարտությունը և այլն:
Ի դեպ, այն դրսևորվում է ոչ միայն բնավորության, այլև վարքի տարբեր ձևերում, ընկալումներում, զգացմունքներում, գիտակցության մեջ, աշխարհայացքում և դիրքորոշումներում:
Եթերում հոգեբան Վլադիմիր Միքայելյանն է:
...............
Սիրելի բարեկամներ հաջորդ շաբաթ շարունակելու ենք այս թեման: