Մայիս 09, 2019 07:03 Asia/Yerevan

Շարունակում ենք Ելք դեպի լույս հաղորդաշարը և այս հաղոդման ժամանակ մատչելի կերպով ներկայացնելու ենք Ղուրանի մեկնաբանությունը:

 

Հովսեփ սուրայի 28-րդ այա

فَلَمَّا رَأَى قَمِيصَهُ قُدَّ مِنْ دُبُرٍ قَالَ إِنَّهُ مِنْ كَيْدِكُنَّ إِنَّ كَيْدَكُنَّ عَظِيمٌ

 "Այդ ժամանակ, (Զոլեյխայի ամուսինը) նկատեց, որ Հովսեփի շապիկը պատռված է հետևից: նա իր կնոջն ասաց. Դու սուտ ես խոսում: Քո նման կանայք  ընդունակ են մեծ  խաբեբայությունների":

Նախորդ հաղորդման ընթացքում պատմեցինք, թե ինչպես Հովսեփին հաջողվեց փախչել Զոլեյխայից: Նրա շապիկը պատռվեց և նրա տիրոջ օգնականներից մեկն ասաց, որ եթե Հովսեփի շապիկը պատռվել է հետևից, ուրեմն նա մեղավոր չէ:

Այս այայում ասվում է, որ Եգիպտոսի փարավոնի ներկայացուցիչը, ում կոչում է ին Եգիպտոսի Ազիզ, այս ամենը տեսնելով ու լսելով, դիմեց իր կնոջն ասելով. "Այն ամենն ինչ ինձ ասացիր, միայն նրա համար էր, որ քեզ անմեղ ձևացնես: Քեզ պես կանայք ընդունակ են զարմանալի սադրանքներ նյութել` մարդկանց խաբելու համար: "

Այս այայից սովորում ենք

1. Արդարությունն ամպերի հետևում չի մնում և հանցավոր մարդն ի վերջո խայտառակվում է:

2 .Որքան էլ որ արդար խոսքը մեր վնասին լինի, պետք է այն ընդունենք: Ինչպես որ Ազիզն ընդունեց, որ իր կինը մեղավոր է և Հովսեփն` անմեղ:

 

Հովսեփ սուրայի 29-րդ այա

يُوسُفُ أَعْرِضْ عَنْ هَذَا وَاسْتَغْفِرِي لِذَنْبِكِ إِنَّكِ كُنْتِ مِنَ الْخَاطِئِينَ

" (Եգիպտոսի Ազիզը ասաց)  ով Հովսեփ, դու անտեսիր այս դեպքը: Եվ դու, ով կին, միակ մեղավորն ես, որովեհետև մեղանչեցիր:"

Այ այաներից պարզվում է , որ Եգիպտոսի Ազիզը եղել է արդարամիտ մարդ: Նա միայն Հովսեփին խնդրեց իր և իր կնոջ պատիվը պահելու մասին այդ դեպքի մասին ոչ մեկի հետ չխոսել: Նա իր կնոջն ասաց որ պետք է ներողություն խնդրի Հովսեփից: Դա ապացուցում է, որ այդ մարդը հավատացել է արդարությանը, դատաստանի օրվան և սուրբ գրքին: Թեև հնարավոր էր, որ նա իր կնոջ նկատմամբ ավելի խիստ վերաբերմունք ցուցաբերեր:

Այս աայց սովորում ենք

1. Չպետք է անմիջապես բարձրաձայնել, եթե որևէ մեկի կողմից տեսել ենք սխալ արարք:

2. Կնոջ և տղամարդու միջև անսանձ ու անօրինական հարաբերությունները մշտապես եղել են և մշտապես  դատապարտվել:

 

Հովասեփ սուրայի 30-րդ այա

وَقَالَ نِسْوَةٌ فِي الْمَدِينَةِ امْرَأَتُ الْعَزِيزِ تُرَاوِدُ فَتَاهَا عَنْ نَفْسِهِ قَدْ شَغَفَهَا حُبًّا إِنَّا لَنَرَاهَا فِي ضَلَالٍ مُبِينٍ

"Քաղաքի կանայք այս դեպքի մասն իրար հետ խոսելով ասում էին. Ազիզի կինն իր տան երիտասարդ ստրուկի վրա աչք է դրել և սիրել է նրան: Այդ սերը վառել է նրա սիրտն ու նա մոլորվել է: "

Չնայած Եգիպտոսի Ազիզը հրամայել էր, որ դեպքի մասին դրսում չխոսվի և մարդիկ չիմանան այդ մասին, սակայն թագավորական պալատում նման բան հնարավոր չէր և շատ շուտով քաղաքը խոսեց այդ մասին: Եվ կանայք սկսեցին բամբասել ու մեղադրել Ազիզին: Մյուս կողմից մարդիկ մտածեցին, որ այդ ստրուկը շնորհված է ինչ որ յուրահատկություններով, որոնք գրավել էին Զոլեյխային, ինչի պատճառով շատերը ցանկանում էին հանդիպել Հովսեփին: Հատկանշական է, որ Հովսեփի կյանքում երկու խումբ նրան չափից դուրս համակրելը սխալ էին համարում: Առաջին անգամ եղբայրները իրենց հորը մեղադրեցին Հովսեփին չափից դուրս շատ սիրելու մեջ, իսկ երկրորդ դեպքում կանայք Զոլեյխային այլասեռված անվանեցին` Հովսեփին համակրելու համար: Իհարկե, հոր սերը որդու նկատմամբ աստվածային էր, իսկ Զոլեյխայի սերը Հովսեփի նկատմամբ` սատանայական: 

 

Այս այայից սովորում ենք

1. Որքան էլ որ դռները փակվեն, դա չի խանգարի, որ մարդու մեղքը բացահայտվի: 

2. Տղամարդն ընտանիքի պատասխանատուն է: Ուստի նա պատասխանատու է նաև ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի սխալ արարքի համար: Ինչպես այս պատմության մեջ:

Ավարտում ենք այս հաղորդոմը: Ցտեսություն, մինչ նոր հաղորդում:Աստված Ձեզ պահապան: