Ելք դեպի լույս 379
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հովսեփ սուրայի 41-րդ այա
يَا صَاحِبَيِ السِّجْنِ أَمَّا أَحَدُكُمَا فَيَسْقِي رَبَّهُ خَمْرًا وَأَمَّا الْآخَرُ فَيُصْلَبُ فَتَأْكُلُ الطَّيْرُ مِنْ رَأْسِهِ قُضِيَ الْأَمْرُ الَّذِي فِيهِ تَسْتَفْتِيَانِ
"Ընկերներ, ձեզանից մեկը կդառնա թագավորի մատռվակը: Իսկ մյուսը կախաղան է հանվելու և թռչունները սնվելու են նրա գլխի (մսով): Ահա ձեր երազների մեկնությունը, որը հաստատ է:"
Նախորդ հաղորդման մեջ ասացինք, որ Հովսեփը համաձայնեց մեկնաբանել բանտարկյալների երազներն ու նրանց միաստվածություն քարոզեց: Հետո Հովսեփը մեկնաբանեց երազները: Նրան, ով երազում տեսել էր, որ գինի է պատրաստում, ասաց, որ բանտից դուրս գալուց հետո շարունակելու է իր այդ աշխատանքը: Իսկ մյուսը, ով երազում տեսել էր, որ թռչուններն ուտում են իր գլխին դրված հացից, ասաց, որ կախաղան է բարձրացվելու և մնալու է այնքան, մինչև որ թռչուններն ուտեն նրա գլուխը: Եվ սա հաստատ է:
Այս այայից սովորում ենք
1. Որոշ երազներ արտահայտում են այն ճշմարտությունը, որ պետք է տեղի ունենա ապագայում, Եվ երազը մեկնաբանողը կարող է այդ մասին ասել, որքան էլ որ դա տխուր լինի:
2. Աստծո մարգարեները երբեք ենթադրությամբ չեն խոսում: Նրանք հստակ ասում են այն, ինչ պետք է տեղի ունենա: Եվ դա տեղի է ունենում Աստծո շնորհիվ:
Հովսեփ սուրայի 42-րդ այա
وَقَالَ لِلَّذِي ظَنَّ أَنَّهُ نَاجٍ مِنْهُمَا اذْكُرْنِي عِنْدَ رَبِّكَ فَأَنْسَاهُ الشَّيْطَانُ ذِكْرَ رَبِّهِ فَلَبِثَ فِي السِّجْنِ بِضْعَ سِنِينَ
"Հովսեփը դիմեց նրան, որ գիտեր պիտի ազատվի, ասելով. "Երբ գնաս թագավորի մոտ, հիշիր ինձ":Բայց սատանան մոռացնել տվեց Հովսեփի մասին ու նա երկար տարիներ մնաց բանտում:"
Երբ պարզվում է երկու բանտարկյալների վիճակը, Հովսեփը դիմում է այն բանտարկյալին, որը պետք է դուրս գար բանտից ու ասում. "Երբ դորս գաս այստեղից, գնա Եգիպտոսի Ազիզի մոտ ու պատմիր նրան ամեն ինչ: Գուցե ես էլ կարողանամ ազատվել բանտից": Սակայն բանտարկյալը մոռացում է գնալ Աիզի մոտ և Հովսեփը բանտում անցկացնում է յոթ տարի: Հետաքրքիր է, որ մոռացությունն այս այայում ներկայացվում է որպես բնական վիճակ, որը բխում է սատանայից: Երբ սատանան տիրում է կռապաշտ մարդուն, ազդում է նույնիսկ նրա հիշողության վրա: Այլ կերպ ասած, սատանան այնպես է անում, որ մարդը մոռանա որոշ բաներ: Իսկ աստվածային մարգարեների հետ դա կապ չունի: Նրանք հեռու են մոռացությունից, քանի որ սատանան նրանց վրա իշխանություն չունի:
Այս այայից սովորում ենք
1. Մարդը պետք է երբեմն դիմի ուրիշներին`իր իրավունքները վերականգնելու համար: Սակայն աստվածային մարգարեները պետք է դիմեն Աստծուն:
2. Արդար մարդկանց բանտարկությունը սատանայի և սատանայակերպ մարդկանց ցանկությունն է: Եվ սատանաներին դուր չի գալիս, երբ այդ մարդիկ անմեղ են ճանաչվում:
Հովսեփ սուրայի 43-րդ այա
وَقَالَ الْمَلِكُ إِنِّي أَرَى سَبْعَ بَقَرَاتٍ سِمَانٍ يَأْكُلُهُنَّ سَبْعٌ عِجَافٌ وَسَبْعَ سُنْبُلَاتٍ خُضْرٍ وَأُخَرَ يَابِسَاتٍ يَا أَيُّهَا الْمَلَأُ أَفْتُونِي فِي رُؤْيَايَ إِنْ كُنْتُمْ لِلرُّؤْيَا تَعْبُرُونَ
"Մի օր Եգիպտոսի թագավորն իր պալատականներին ասաց. "Երազումս տեսա, որ յոթը գեր կովեր յոթը նիհար կովերի կերը դառան: Հետո տեսա յոթը կանաչ հասկեր և յոթը չորացած": Մեկնաբանեք երազս, եթե կարող եք: "
Այս պատմության մեջ երեք անգամ խոսվում է երազի մասին: Առաջինը Հովսեփի երազն էր, այնուհետև երկու բանտարկյալների երազները: Հովսեփի երազը դեռևս չի մեկնաբանվել: Սակայն բանտարկյաների երազները մեկնաբանվել են: Այս այան խոսում է չորրորդ երազի մասին, որը տեսնում է Եգիպտոսի թագավորը: Թագավորը երազում տեսնում է յոթ գեր կով, որոնց կողքին կային յոթը կանաչ հասկեր և յոթը նիհար կով, որոնց կողքին կային յոթը չորացած հասկեր: Թագավորը և պալատականները չէին հասկանում երազի իմաստը, միայն գիտեին, որ այն ինչ որ բան շանակում էր: Թագավորը միայն մտահոգվում էր, իր իշխանությունը որևէ մեկը չխլի:
Այս այայից սովորումե նք
1. Երազում ցանկացած իր կամ կենդանի կարող է որևէ բանի խորհրդանիշ լինել: Օրինակ գեր կովը առատության խորհրդանիշ է, իսկ նիհար կովը` երաշտի:
2. Ամեն մարդ չի կարող մեկնաբանել երազները: Դրա համար անհրաժեշտ է հատուկ կարողություն:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: