Ելք դեպի լույս 380
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հովսեփ սուրայի 44 և 45-րդ այաներ
قَالُوا أَضْغَاثُ أَحْلَامٍ وَمَا نَحْنُ بِتَأْوِيلِ الْأَحْلَامِ بِعَالِمِينَ
وَقَالَ الَّذِي نَجَا مِنْهُمَا وَادَّكَرَ بَعْدَ أُمَّةٍ أَنَا أُنَبِّئُكُمْ بِتَأْوِيلِهِ فَأَرْسِلُونِ
"Նրանք պատասխանեցին. դրանք պարզապես քնի մեջ տեսնված տեսիլքներ են և մենք չենք կարող մեկնաբանել այդ տեսիլքները:"
"Այդ ժամանակ, (մատրվակը),որ ազատվել էր, երկար ժամանակից հետո հիշեց Հովսեփի մասին և ասաց."Թույլ տվեք գնամ և ձեր երազի մեկնաբանությունը բերեմ ձեզ համար:"
Նախորդ հաղոդման ժամանակ ասացինք, որ Եգիպտոսի թագավորը զարմանալի երազ տեսավ և պալատի գիտնականներին խնդրեց, որ մեկնաբանեն այն: Այս այաներն ասում են, որ պալատականները թագավորի երազը որպես մղձավանջ բնութագրեցին և ասացին, որ այն հնարավոր չէ մեկնաբանել: Սակայն նա, ով բանտում էր եղել ու Հովսեփը մեկնաբանել էր իր երազը, հիշեց Հովսեփի խնդրանքը: Նա թագավորին խնդրեց իրեն ուղարկել Հովսեփի հետևից, որպխեսզի նա մեկնաբանի թագավորի երազը:
Այս այայից սովորում ենք
1. Ոչ միայն Աստծո մարգարեները, այլ նաև բռնատերերը կարող են տեսնել այնպիսի երազ, որը հնարավոր լինի մեկնաբանել:
2. Սովորում ենք հնարավորություն ստեղծել խելացի մարդկանց համար, որպեսզի հասարակությունը կարողանա օգտվել նրանց ծառայությունից:
Հովսեփ սուրայի 46 և 47-րդ այաներ
يُوسُفُ أَيُّهَا الصِّدِّيقُ أَفْتِنَا فِي سَبْعِ بَقَرَاتٍ سِمَانٍ يَأْكُلُهُنَّ سَبْعٌ عِجَافٌ وَسَبْعِ سُنْبُلَاتٍ خُضْرٍ وَأُخَرَ يَابِسَاتٍ لَعَلِّي أَرْجِعُ إِلَى النَّاسِ لَعَلَّهُمْ يَعْلَمُونَ
قَالَ تَزْرَعُونَ سَبْعَ سِنِينَ دَأَبًا فَمَا حَصَدْتُمْ فَذَرُوهُ فِي سُنْبُلِهِ إِلَّا قَلِيلًا مِمَّا تَأْكُلُونَ
"Նա ասաց Հովսեփին. "Ով դու, որ ասում ես ճշմարտությունը, ինչ է նշանակում, երբ յոթը գեր կովերը գիշատում են յոթ նիհար կովերին ու յոթը կանաչ հասկերից հետո յոթը չորացած հասկերի երևալը": Մեկնաբանիր ինձ համար և ես էլ կասեմ նրանց, ովքեր ինձ ուղարկել են":
Հովսեփը պատասխանեց. "Յոթ տարի շարունակ պիտի ցորեն ցանեք: Հնձած ցորենը կպահեք շտեմարաններում և դուրս կբերեք միայն այնքան, որքան կարիք ունենաք:"
Հովսեփի մեծությունը երևում է իր գործերում: Նա իր բանտարկյալ ընկերոջը չբողոքեց, որ վերջինս իրեն մոռացել է ու միայն հիմա է հիշել: Նա նաև ոչ մի պայման չդրեց թագավորի երազը մեկնաբանելու համար: Հովսեփը պատմեց երաշտի դեմ պայքարի մասին, որպեսզի օգներ մարդկանց խուսափելու դժբախտությունից: Դա ապացույցն էր Հովսեփի գիտութան ու նաև այն տնօրինելու ունակության: Այս այայում Հովսեփը ներկայանում է որպես ազնիվ մարդ: Մարդ, ում գործն ու խոսքը նույնն են, հակառակ շատերի, ում խոսքն ու գործը հակասում են իրար: Բացի Հովսեփից, Աբրահամը և Էդրիսը նույնպես Ղուրանում ներկայացվում են նման կերպ: Իսկ որոշ աղբյուրների համաձայն, իսլամի մարգարեն այդպես է ներկայացրել իմամ Ալիին;
Աս այայից սովորում ենք
1. Իշխանությունները պետք է ճիշտ օգտվեն գիտնականներից` հասարակության խնդիրները կարգավորելու համար:
2. Իշխանությունները պարտավոր են լինել հեռատես և պատրաստ` լուծելու տնտեսական ճգնաժամերը:
3 . Աստվածային մարդիկ նախքան իրենց անձնական հարցերի մասին մտածելը, մտածում են հասարակութան խնդիրները լուծելու մասին:
4. Կարելի է Աստծուն ենթարկվել ու ապաստան խնդրել և միաևնույն ժամանակ մտածել հասարակության խնդիրների ու դրանց լուծումների մասին:
Հովսեփ սուրայի 48 և 49 այաներ
ثُمَّ يَأْتِي مِنْ بَعْدِ ذَلِكَ سَبْعٌ شِدَادٌ يَأْكُلْنَ مَا قَدَّمْتُمْ لَهُنَّ إِلَّا قَلِيلًا مِمَّا تُحْصِنُونَ
ثُمَّ يَأْتِي مِنْ بَعْدِ ذَلِكَ عَامٌ فِيهِ يُغَاثُ النَّاسُ وَفِيهِ يَعْصِرُونَ
"Այդ յոթ տարիներին հաջորդելու են յոթը դժվար տարիներ:: (Եվ այդ ժամանակ երաշտ կլինի) կսպառեք այն ինչ, որ ամբարել եք շտեմարաններում,պահպանելով դրանից չնչին բաժին(որպես սերմացու)":
"Հետո կգա մի տարի, երբ այս երկրի բնաիչները շատ անձրև կտեսնեն և (խաղող ու ձիթապտուղ եւ այլ մրգեր ու սերմեր) պիտի ճզմեն":
Հովսեփը ճշգրիտ մեկնաբանեց թագավորի երազը: Նա ասաց. "Առջևում սպասվում են յոթ ջրառատ տարիներ: Դուք պետք է ճիշտ օգտվեք այդ տարիներից ու ամբարեք ստացված բերքի մի մասը: Հետո գալու են յոթ երաշտի տարիներ և մարդիկ կկարողանան օգտվել ամբարած ցորենից: Իմացեք նաև, որ ամբարած ցորենի մի մասը պետք է օգտագործեք որպես սերմ: Իսկ հետո կգա այնպիսի ջրառատ տարի, որ մարդիկ կքամեն մրգերի ու սերմերի հյութը և կխմեն այն:"
Այս այաներից սովորում ենք
1. Ղուրանը կարևորում է խնայողությունն ու մթերքի պահպանումը արտակարգ պայմանների ժամանակ օգտագործելու համար: Սա որևէ կերպ չի հակասում Աստծուն ապավինելուն:
2. Գյուղատնտեսության համար շատ կարևոր է եղանակի կանխատեսումը:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: