Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ
Ողջույն Ձեց հարգելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարը:
Նախորդ հաղորդումների ընթացքում նշեցինք, որ պարսիկները հիմնադրեցին «Աքեմենյան» անունով իրանական առաջին և ամենամեծ կայսրությունը և միավորեցին իրանական բարձրավանդակում գոյություն ունեցող բոլոր քաղաքակրթություններին: «Թագավորական ճանապարհ» կառուցելով, նրանք այդ տարածքում ապրող ցեղախմբերի համար նյութական ու հոգևոր հաղորդակցության հնարավորություն ստեղծեցին: 2680 կիլոմետր երկարությամբ «Թագավորական ճանապարհը» սկսվում էր Իրանի այժմյան հարավ-արևմտյան հատվածում գտնվող Շուշից և անցնելով Միջագետքից ձգվում էր մինչև Փոքր Ասիա և Թուրքիայի Արևմուտքում գտնվող Էֆսուս քաղաքը: Ռազմական, տեղեկատվական և անվտանգության նշանակություն ունեցող այդ ճանապարհը առևտրական և մշակութային փոխանակման կիրառությունից բացի, առաջին անգամ, համաշխարհային մասշտաբով կապ ստեղծեց քաղաքակիրթ ցեղախմբերի միջև: Թագավորական ճանապարհը հետագային մաս կազմեց Մետաքսի ճանապրահին, որն Արշակունյանների օրոք Միջերկրական ծովից ձգվում էր մինչև Չինաստանի Սինցզյան նահանգ և Իրանը ճանապարհի կենտրոնում գտնվելով, միացնող օղակ էր հանդիսանում: Մետաքսի ճանապարհի երկայնքում գոյություն ունեին տարբեր քաղաքակրթություններ, մշակույթներ և տարբեր կրոնների դավանող ցեղախմբեր և այդ ճանապարհն ավելի քան երկու հազար տարի կապ է հաստատել նրանց միջև: Մետաքսի ճանապարհի քաղաքակրթությունների մոտ նկատելի են պատմական Իրանի և իսլամական Իրանի քաղաքակրթության նշաններ, որոնք վկայում են այդ տարածաշրջանում Իրանի հզորության և մեծ ներազդեցության մասին:
**************
Հակառակ Չինաստանին և Հնդկաստանին, որոնք գտնվում էին աշխարհի արևելյան հատվածում, Իրանը գտնվում էր աշխարհագրական կենտրոնում և միջազգային կապերի առանցք էր հանդիսանում: Իրանական մշակույթը միշտ փոխանակում էր կատարոմ օտար մշակույթների հետ: Այդ իսկ պատճառով Իրանի մշակութային փոփոխությունն էկզոգեն էր և հակառակ Չինաստանին և Ճապոնիային չեր կարող սահմանափակվել աշխարհագրական սահմաններում: Հետազոտողների համոզմամբ, իրանական մշակույթը կարող էր գոյատևել այն դեպքում, եթե ստեղծագործ միջնորդի դեր ստանձներ տարբեր մշակույթների միջև:
Ինչպես նշել ենք նախորդ հաղորդումների ընթացքում, Արշակունիները հատուկ ուշադրություն են տածել Մետաքսի ճանապարհի նկատմամբ և նրանց ժառանգը հանդիսացող Սասանյանները նույնպես մեծ օգուտներ են քաղել այդ ճանապարհով: Ինչպես Արշակունիների օրոք, այդ ժամանակաշրջանում էլ Մետաքսի ճանապարհի կենտրոնն էր հանդիսանում Միջագետքում գտնվող Իրանի մայրաքաղաք` Տիզբոնը: Սասանյանների օրոք մետաքսի առևտրից բացի, իրանցիները զբաղվեցին նաև մետաքսի գործվածքների արտադրմամբ և մեծ հմտություն էին ձեռք բերել այդ գործում: Շուշում, Ջոնդի Շափուրում և Շուշթարում գտնվող Սասանյանների մետաքսագործության արհեստանոցներում Չինաստանի մետաքսաթելերից մետաքսե գործվածքներ էին պատրաստվում և արտահանվում էին Մետաքսի ճանապարհով: Այդ ժամանակաշրջանի մետաքսե գործվածքները տարածված էին ոչ միայն ողջ Եվրոպայում, այլև հասնում էին մինչև Ճապոնիա և Չինաստան: Այդ մասին են վկայում Ճապոնիայի թագավորական թանգարանում գտնվող Սասանյանների ժամանակաշրջանին պատկանող մետաքսի գործվածքները:
Ցամաքային ճանապարհներից բացի, Սասանյաների վերահսկողության տակ էին գտնվում նաև Մետաքսի ծովային ճանապարհները: Հզոր ռազմածովային ուժ ստեղծելով և առևտրական նավերի կիրառությանը թափ հաղորդելով, արևելյան ծովերում դիմադրեցին հռոմեական կայսրության հզորությանը և այդ ծովերից վտարեցին նրանց: Այդ ժամանակաշրջանում իրանցիները առևտրական կենտրոններ էին հիմնել Սերանդիփի կղզիներում, Մալայայում և Հնդկաստանի մյուս կղզիներում ու ափերում: Հնդկական օվկիանոսի առևտրական նավահանգիստների վրա այս տիրակալությունը շարունակվեց նաև իսլամական շրջանում:
Պարսից Ծոցից, Օմանի ծովից և Հնդկական օվկիանոսից մինչև Հնդկաստան հասնող ճանապարհը, որն հայտնի էր որպես «համեմունքի ճանապարհ» բարգավաճեց Սասանյանների ծովուժի և իրանցի ծովագնաց վաճառականների շնորհիվ: Այդ ճանապարհով Տիզբոն էր փոխադրվում հնդկական համեմունքը և այնտեղից Մետաքսի ցամաքային ճանապարհով փոխադրվում էր Միջերկրական, Հռոմ և Բյուզանդիա: Իրանցի վաճառականներն անգամ առաջանում էին մինչև Քանթոնում գտնվող Չինաստանի հարավային նավահանգիստ և այնտեղ մետաքսն ուղղակիորեն գնում էին չինացիներից:
**********
Մինչև Սասանյանների անկումը և նախքան Միջին Ասիայի, Խորեզմի և Թուրքստանի ժողովուրդների իսլամ դավանելը, այդ տարածքներով անցնող Մետաքսի ճանապարհն իրանցիների վերահսկողության տակ էր գտնվում և ինչպես անցյալում նրանք առևտրական և մշակութային կենտրոններ ունեին այդ տարածաշրջանի բոլոր հատվածներում: Այդ ժամանակաշրջանում իրանական նավերը ընթանում էին մինչև Վիետնամի նավահանգիստներ, այդ թվում Հանոյ և Չինաստանի հարավում գտնվող Քանթոն նավահանգիստը:
Հաղորդակցական ճանապարհների գոյությունը հնարավորություն էր ստեղծում այլ ցեղախմբերի հետ մշակութային կապ հաստատելու համար:
Ինչպես նշեցինք, հատկապես մշակութային և պատմական աշխարհագրության տեսակետից Իրանը հանդիսանում է նախնական քաղաքակրթությունների օրրանը և մտքի, կրոնի, արվեստի բարգավաճման և նյութական ու կենսական ձեռքբերումների կենտրոնը: Այստեղ ապրել են տարբեր ցեղախմբեր, տեղի են ունեցել պատմական գաղթեր, եղել են պատերազմներ, ներքին ու արտաքին հարձակումներ: Այս լայն հաղորդակցությունների շնորհիվ Իրանին հաջողվել է ճանապարհների ցանց ստեղծել, որոնց միջոցով յուրաքանչյուր քաղաքակրթության շրջան կարողացել է արդյունավետ կապ հաստատել այլ շրջանների հետ:
Այլ խոսքով, Իրանը գտնվել է պատմական քաղաքակրթությունների և մշակույթների աշխարհագրական կենտրոնում: Այդ քաղաքակրթություններն էին արևելքում գտնվող` Չինաստանն ու Հնդկաստանը և արևմուտքում գտնվող Միջագետքը, Եգիպտոսը և հունական ու հռոմեական Միջերկրականը: Իրանը կենտրոն հանդիսանալով ճանապարհներ է ստեղծել, որոնք տեղական ու տարածաշրջանային նշանակություն ունենալուց բացի, միջազգային մեծ դերակատարություն են ունեցել և իրապես արևմուտքն ու արևելքը կապել են միմյանց:
Մինչև հարյուր տարի առաջ ենթադրվում էր, որ Մետաքսի ճանապարհները սահմանափակվում էին որոշակի ժամանակաշրջանում և տարածքում, սակայն այսօր պարզ է դարձել, որ հնարադյան ժամանակներից մինչև իսլամական շրջանը և այնուհետև մինչև այսօրվա տեխնոլոգիական դարաշրջանը դեռևս կիրառություն և պատմական ու մշակութային նշանակություն ունեն այդ ճանապարհները:
********
Վկայակոչելով առկա փաստերին, պարզ է դառնում, որ հին աշխարհում գաղափարական կամ արվեստի ու մշակութային շարժումների մեծ մասը իրենց նպատակների քարոզման համար օգտվել են Մետաքսի ճանապարհից: Մուսուլման և իրանցի քարոզիչներից, մտավորականներից ու բանաստեղծներից շատերը այս ճանապարհով տարածել են իրենց մտքերն ու գաղափարները: Իսլամական ժամանակաշրջանում մուսուլման իրանցիները մեծ ծովերում և օվկիանոսներում զարգացած ծովագնացություն են իրականացրել և ճանապարհորդելով վաճառքի են հանել իրենց ապրանքները և նոր իրեր գնելով վերադարձել են իրենց կենավայրը: Այդ երթևեկությունների ժամանակ, կամա թե ակամա փոխանակվում էին մշակույթներ ու գաղափարներ:
Չինացիներն ու թուրքերը Իրանի կենտրոնական շրջաններ գալով, Արևելյան Ասիայի ժողովուրդների մշակութային որոշ կառույցներ ներթափանցեցին Իրան: Չինացիների արտադրած մետաքսի և թղթի և հնդիկների թեյի արտահանման և այդ տարածքների միջև առևտրափոխանակումների արդյունքում Իրան էր ներթափանցում նաև նրանց մշակույթը:
Իսլամը ի հայտ գալով և Արևելքում մուսուլմանների նվաճումներով, ինչպես նաև տարբեր ցեղերի քաղաքացիական ու մշակութային ծանոթություններով փոխվեցին հաղորդակցական եղանակները: Այդ իսկ պատճառով նոր դեր ստացան զբոսաշրջությունը, առևտուրը և քարոզչական փոխանակումները:
Իսլամի զորայինները Իրանի հարավային և կենտրոնական տարբեր ճանապարհներով Տիզբոնն ու Միջագետքը գրավելով, առաջացել են դեպի Իրանի արևելյան շրջաններ: Լուսնային հիջրեթի առաջին դարում մուսուլմանները գրավեցին Խուրասանը և Միջին Ասիայի որոշ շրջաններ: Լուսնային հիջրեթի 96 թվին մուսուլմանները նվաճեցին Չինաստանի դարպաս հանդիսացող Քաշղարը: Այդպիսով մուսուլման ղեկավարների վերահսկողության տակ անցավ Մետաքսի ճանապարհի արևելյան հատվածը: Այնուհետև Միջերկրական ծովի մոտակայքում գտնվող Ասիայի արևմտյան հատվածները նվաճվելով, Մետաքսի ճանապարհների գլխավոր մասը գրեթե ամբողջությամբ հայտնվեց մուսուլմանների տիրակալության տակ:
Մետաքսի ճանապարհն իր տնտեսական և քաղաքակրթության գոյությունը շարունակեց մինչև իսլամական ժամանակաշրջան, կապող օղակ հանդիսացավ տարբեր կրոնների միջև և մինչև 15-16-րդ դարերը պահպանեց իր նշանակությունը: Այնուհետև Ասիայում եվրոպական գաղութատիրությունն սկսվելով և ծովային նոր ճանապարհներ հայտնաբերվելով, գաղութարարների շահերի օգտին, փոփոխության ենթարկվեց Ասիայի ճանապարհների պատմական ցանցը և փոխվեց Ասիայի ժողովուրդների բնական ու հասարակական կյանքը:
Բարեկամներ զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում: