Հուլիս 11, 2020 15:22 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական կյանքին, Իլհամ Ալիևի կատարած վերջին հայտարարություններին և Իրան-ԵԱՏՄ հարաբերություններին:

 

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին  Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Հայաստանի և Իրանի հարաբերություններին, տնտեսական ոլորտում նոր հեռանկարներին և այլն:

«Իրանի կարևորագույն սկզբունքներից մեկը հարևաններին ուշադրություն դարձնելն է, այդ թվում՝ Հայաստանին: Կարծում եմ՝ կորոնավիրուսի արդյունքում երկու երկրների միջև համագործակցության հիանալի մեթոդ ձևավորվեց: Երկրների պաշտոնյաները միշտ կապի մեջ են եղել իրար հետ: Մեր նախագահը և վարչապետ Փաշինյանն ազդարարել էին, որ աշխատանքները չդադարեցվեն և տնտեսական գործակցությունն ու բեռնափոխադրումը բնականոն հունով ընթանան»,- ասել է դեսպանը:

Անդրադառնալով տնտեսական և էներգետիկ անվտանգության ոլորտում երկու երկների միջև համագործակցությանը, դեսպանն ասել է. «Վարչապետ Փաշինյանի՝ Իրան կատարած այցը հիանալի էր, ինչից հետո փոխադարձաբար ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ այցելեց Իրանի նախագահը: Երկու երկների ղեկավարների միջև արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել...: Իրանը բազմաթիվ ապրանքներ է արտահանում, ու ակնհայտ է, որ ՀՀ-ն մեր ստրատեգիական ուղղություններից մեկն է, որի հետ մեր հարաբերությունները պետք է ցանկալի մակարդակի հասցնել: Փաշինյանի ու Ռոհանիի միջև երկխոսության հարցերը եղել են գազը, էլեկտրաէներգիան, «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը և այլն: Մենք պետք է արագացնենք այդ նախագծերի իրականացումը»:

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանում Իրանի դեսպանի հակասական հայտարարությունները։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Զոհուրին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը չի փոխվել։

Հաղորդավարի հարցին դեսպան Զոհուրին մասնավորապես պատասխանել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը միշտ հայտնել ենք, մեր դիրքորոշման մեջ չի եղել որևիցե փոփոխություն։ Եթե կան մարդիկ, որ այլ կարծիքներ են հայտնում՝ դրանք պաշտոնական տեսակետներ չեն, և հավասարակշռված դիրքորոշումը, որը որդեգրել է Իրանը, անփոփոխ է մնացել: Եվ ցանկացած փոփոխություն Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարի միջոցով կներկայացվեր, որը չի արվել»:

-----------------------------

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ հուլիսի 2-ին ՀՀ ԶՈՒ Սու-30ՍՄ կործանիչները անցկացրել են մարտական կրակով վարժանքներ, որտեղ առաջին անգամ զորավարժարանում խոցել են վերգետնյա թիրախներ:

«Մեր Սու-30ՍՄ-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ», – գրել է վարչապետը՝ տեղադրելով իր խոսքերը հաստատող տեսանյութ:

Կադրերում երևում է, թե ինչպես են մեր կործանիչները ռումբեր նետում թիրախների վրա:

Իր հերթին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Ռազմինֆոյի» հետ զրույցում ասել է, որ վարժանքներին կիրառվել են նաև տարբեր տեսակի հրթիռներ:

--------------------------------

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դժգոհություն հայտնելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ, սպառնացել է. «Քանի դեռ հիմնարար և արդյունավետ բանակցություններ չեն վարվում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար, Բաքուն չի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծմանն ուղղված որևէ հանդիպման»:

2016-ին նույնպես  Իլհամ Ալիևը մեղադրել էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, որ փորձում են ղարաբաղյան հակամարտությունը պահել լճացած վիճակում, այն լուծելու փոխարեն:

Փորձագետները կարծում են, որ եթե Բաքվի պաշտոնյաները հավատարիմ մնան իրենց սպառնալիքներին, ապա նրանք կարող են կառուցողական արդյունքների հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ տալու համար:

Այս կապակցությամբ, ռուս քաղաքական վերլուծաբան և անվտանգության փորձագետ Գրեգորի Տրոֆիմչուկն ասել է. «Հարցը, որը կարող է ցնցում առաջացնել, այն է, որ Ադրբեջանի նախագահը  կարող է չմասնակցել խաղաղության անարդյունք բանակցություններին»: Հարավային Կովկասի հարցերով փորձագետներից շատերը կարծում են, որ այս հակամարտության լուծումը հնարավոր է միայն տարածաշրջանի երկրների օգնությամբ: Ռուսաստանի քաղաքական փորձագետ Վլադիմիր Լեպեխինը կարծում է. «ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը չի ձգտում լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ապագան կախված է տարածաշրջանի վեց երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի և Թուրքիայի մասնակցությունից: Իհարկե, այս առումով այսօր պետք է նոր էջ բացել և բանակցությունները պետք է շարունակվեն նոր ձևաչափով»:

Իլհամ Ալիևի  կատարած հայտարարությանն արձագանքել են Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակը և ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը:

---------------------------------

Այն դեպքում, երբ Ղարաբաղի սեփականության շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ տարվող միջազգային ջանքերը հայտնվել են փակուղում, Բաքվի քաղաքական գործիչները համոզված են, որ Հայաստանի դեմ պատերազմի վերսկսումը երկարատև հակամարտությանը վերջ դնելու միակ լուծումը կարող է լինել:

Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիղ Զուլֆաղարովն ասել է. «Ներկա պայմաններում Ադրբեջանի համար միակ լուծումը կարող է լինել ինքնիշխանության իրավունքի կիրառմամբ զավթիչներին իր տարածքներից հեռացնելը»:

Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Էլդար Նամազովն էլ վերջերս  Այնա կայքին տված հարցազրույցում ասել է.«ԼՂ-ի շուրջ բանակցություններն այլևս ապարդյուն են և եկել է Հայաստանի դեմ լուրջ ու կտրուկ քայլեր ձեռնարկելու ժամանակը: Թվում է, թե Ադրբեջանը, որը մեծ հանդուրժողականություն է ցուցաբերել բանակցություններում, այժմ համոզված է, որ դիմացի կողմը  հատել է բոլոր կարմիր գծերը»:

Այս կապակցությամբ Կովկասի հարցերի փորձագետ Ալեքսանդր Մարկարովն «Առավոտ» թերթին տված հարցազրույցում ասել է. «Այս պահին ԼՂ-ի հակամարտության կարգավորման կողմերի համար ընդունելի որևէ լուծում գոյություն չունի, որը կարող է համաձայնության ու կայուն խաղաղության հիմք ծառայել: Հատկապես որ կողմերը պնդում են իրենց դիրքորոշումները և պատրաստ չեն զիջումների գնալ»:

Այս պայմաններում Հայաստանի իշխանություններն ու ԼՂ պաշտոնատարները, որոնք վերջին շրջանում Ադրբեջանի դեմ ուղղված խիստ դիրքորոշումներով էին հանդես գալիս ներքին խնդիրների և ընդդիմության հետ լարվածությունների պատճառով լռում են: Սակայն ակնհայտ է, որ Իլհամ Ալիևի սպառնալիքների դիմաց Հայաստանի իշխանությունների լռությունը երկար չի տևելու և հենց դա էլ մեծացնում է Հարավային Կովկասում հակամարտող կողմերի միջև պատերազմի վերսկսման վտանգը:

---------------------

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադարձել է համավարակի պայմաններում ՀՀ իշխանությունների գործունեությանը, նրանց վարկանիշին և արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված սահմանափակումների քաղաքական ենթատեքստին:

----------------------

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև արտոնյալ համաձայնագրի գործադրումը նպաստելու է հարևանների հետ Թեհրանի հարաբերությունների զարգացմանը:

Իրան-ԵԱՏՄ համատեղ առաջին աշխատանքային  խումբը, որի տեսակոնֆերանսի ձևաչափով տեղ ունեցած առաջին հանդիպմանը  ներկա են եղել նաև Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին և ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի ռուս համանախագահը:

Տարածաշրջանի տնտեսական համակեցությունն այսօրվա աշխարհում խիստ կարևոր է, ինչի հիման վրա, Իրանի իսլամական հանրապետությունը, անդամակցելով տարածաշրջանային միություններին, փորձ է անում զարգացնել հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունները:

Իրան-ԵԱՏՄ ժամանակավոր առևտրային համաձայնագիրը ստորագրվել է 2016թ.՝ 3 տարի ժամկետով:  Համաձայնագրի ստորագրումից հետո, Իրանական ավելի քան 700 անուն ապրանք, արտահանվեց ԵԱՏՄ երկրներ, մաքսատուրքի 80 տոկոս նվազմամբ: Հրապարակված տվյալների համաձայն, Իրան-ԵԱՏՄ առևտրի ծավալի 72 տոկոսը կազմում է ներմուծումը և 28 տոկոսն արտահանումը:

Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ քանի որ Իրանի համար շատ կարևոր է բազմակողմանի քաղաքականություն վարելը և տնտեսական համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ, միության հետ համագործակցությունը խիստ կարևոր է Թեհրանի համար, քանի որ հիմնված է փոխադարձ շահերի վրա: