Ելք դեպի լույս 493
Հանոն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ասրա սուրայի 94-րդ այա
وَمَا مَنَعَ ٱلنَّاسَ أَن يُؤْمِنُوٓا۟ إِذْ جَآءَهُمُ ٱلْهُدَىٰٓ إِلَّآ أَن قَالُوٓا۟ أَبَعَثَ ٱللَّهُ بَشَرًۭا رَّسُولًۭا
Մարդիկ երբեք չհավատացին, երբ ճշմարիտ կրոնը հատնվեց նրանց, որովհետև ասացին.«Մի՞թե Աստված, իր կամքը կատարելու համար ընտրում է մի մահկանացուի»:
Այս այան խոսում է հավատալու վերաբերյալ անհավատների պատրվակների մասին: Այան ասում է, որ նրանք կարծում են, թե Աստված և հրեշտակները պետք է իջնեն, որպեսզի իրենց հետ խոսեն ու առաջնորդեն: Դա այն դեպքում, երբ Աստված մի մարդ է ուղարկում որպես առաքյալ, որպեսզի նրանց առաջնորդի ու նրանց համար օրինակ ծառայի: Նրանք պետք է տեսնեն, որ մարգարեն իրենց նման մի մարդ է, և այն ինչ ասում է, ինքն էլ իրագործում է և մյուսներն էլ կարող են այդպես վարվել: Մի խոսքով, այն, ինչ նրանք համարում էին մարգաեի թույլ կողմը, նրա ուժեղ կողմն էր: Մարգարեի մարդ լինելը նրա ուժեղ կողմն էր: Որովհետև ոնենալով մարդկային բոլոր բնազդներն ու ցանկությունները, նա հասել էր կատարելագործման:
Այս այաներից սովորոմ ենք
1, Մարգարեների տրամաբանական խոսքերին ի պատասխան, որոշ մարդիկ բերում էին պատրվակներ, ինչը նրանց զրկում էր առաջնորդությունից:
2, Մարդկային արժանապատվությունն աշխարհում հնարավոր է մինչև այն ժամանակ, երբ մարդն ունի այնպիսի դիրք, որ կարող է Աստծո կողմից որպես առաքյալ նշանակվել:
Ասրա սուրայի 95-րդ այա
قُل لَّوْ كَانَ فِى ٱلْأَرْضِ مَلَٰٓئِكَةٌۭ يَمْشُونَ مُطْمَئِنِّينَ لَنَزَّلْنَا عَلَيْهِم مِّنَ ٱلسَّمَآءِ مَلَكًۭا رَّسُولًۭا
Ասա. «Եթե հրեշտակները բնակվեին աշխարհում , և քայլեին նրա վրա, (այն ժամանակ) որպես մարգարե, երկնքից մի հրեշտակ պիտի ուղարկեինք ձեզ:
Այս այան ասում է. Եթե երկրի վրա ձեր փոխարեն հրեշտակներ ապրեին, նրանց համար անպայման կուղարկեի մի հրեշտակ, որպեսզի առաջնորդեր նրանց: Սա Աստծո օրենքն է. նա իր ծառաներին առաջնորդելու համար ուղարկում է իրենց նման մարգարե, որպեսզի նրան ընդօրինակելով, կատարելագործվեն: Այս այայում հետաքրքիրն այն է, որ այն ասում է. Եթե երկրի բոլոր բնակիչները լինեին հրեշտակներ և ունենային լավ կյանք, նորից նրանց համար առաքյալներ կուղարկվեին, որովհետև կատարելագործվելը միայն ապահով կյանքի մեջ չէ: Դա պայմանավորված է նրա բարոյական կատարելագործմամբ: Իսկ բարոյական կատարելագործումն առանց մարգարենեի, հնարավոր չէ:
Այս այայից սովորում ենք
1. Դաստիարակելու համար անհրաժեշտ է, որ դաստիարակողը ներդաշնակ լինի իր սաների հետ: Հակառակ դեպքում նրա աշխատանքն արդյունք չի ունենա:
2, Մարգարեությունն Աստծո անհերքելի օրենքներից է:
Ասրա սուրայի 96-րդ այա
قُلْ كَفَىٰ بِٱللَّهِ شَهِيدًۢا بَيْنِى وَبَيْنَكُمْ ۚ إِنَّهُۥ كَانَ بِعِبَادِهِۦ خَبِيرًۢا بَصِيرًۭا
Ասա նրանց. «Աստծո վկայությունը բավական է ինձ ձեր դեմ: Նա գիտի իր արարածների վիճակի մասին և տեսնում է:
Այս այայում Աստված մխիթարում է իր մարգարեին և ասում. Նրանց անտրամաբանական խոսքերը թող չհիասթափեցնեն քեզ: Ասա, ես կարիք չունեմ, որպեսզի ինձ հավատաք կամ հասատատեք: Աստված գիտի իմ մասին և վկայում է իմ առաքելությունը:
Այս այայից սովորում ենք
1, Մարգարեների ապավենն Աստված է: Ուստի նրանք հակառակորդների դեմ չեն նահանջում:
2, Աստված տեսնում է բոլորին, լինեն նրանք մարգարեներ, հավատացյալներ կամ ահավատներ: Եվ ոչ ոք Աստծո իմաստությանս ահմաններից դուսրս չի կարող լինել:
Ասրա սուրայի 97-րդ այա
وَمَن يَهْدِ ٱللَّهُ فَهُوَ ٱلْمُهْتَدِ ۖ وَمَن يُضْلِلْ فَلَن تَجِدَ لَهُمْ أَوْلِيَآءَ مِن دُونِهِۦ ۖ وَنَحْشُرُهُمْ يَوْمَ ٱلْقِيَٰمَةِ عَلَىٰ وُجُوهِهِمْ عُمْيًۭا وَبُكْمًۭا وَصُمًّۭا ۖ مَّأْوَىٰهُمْ جَهَنَّمُ ۖ كُلَّمَا خَبَتْ زِدْنَٰهُمْ سَعِيرًۭا
Միայն Աստծո ձեռքով առաջնորդվողն է ընթանում ուղիղ ճանապարհով: Նա, ում Աստված մոլորեցնում է, ապաստան չի գտնելու (իր վրեժխնդրության դեմ): Հարության օրը մենք նրանց բոլորին պիտի հավաքենք. կույր, համր և խուլ լինելով, նրանք երեսի վրա ընկած պիտի լինեն: Գեհենը պիտի լինի իրենց տեղը: Ամեն անգամ որ կրակը մարի, մենք պիտի վառենք այն և թեժացնենք:
Այս այան, խոսելով անհավատների ու մարգարեների միջև բանավեճի մասին, ներկայացնում է ընդհանուր օրենք, ասելով. նա է առաջնորդում, ով ընդունում է առաջնորդությունը անցնում է աստվածային մարգարեների ճանապարհով: Իսկ նա, ով կանգնի մարգարեների դեմ, զրկվելու է առաջնորդությունից և մոլորվելու է: Ոչ ոք, այդ թվում մեծ ուսմունքների առաջնորդները, չեն կարող փրկել վերջիններիս, եթե նրանք չընդունեն աստվածային առաջնորդությունը: Նա, ով աշխարհում պատրաստ չէ ընդունել ճշմարտությունը, հանդերձյալում ներկայանալու է որպես սողուն, որը ոչ լսում է, ոչ տեսնում, ոչ էլ մտածում և իր մեղքերի համար նրան բաժին է հասնում դժոխքի կրակը:
Այս այաներից սովորում ենք
1, Մարգարեների ճանապարհը թողնելը և ոչ աստվածային առաջնոդներին հետևելը և հասարակական ու քաղաքկան կյանքում և գաղափարապես, մոլորեցնում է մարդուն:
2, Հանդերձյալ կյանքն աշխարհում մարդու գործողությունների դրսևորումն է: Ինչպես աշխարհում գոծենք, այնպես էլ մեզ կդիմավորեն հանդերձյալ կյանքում:
Աստված Ձեզ պահապան