Ելք դեպի լուսյ 495
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ասրա սուրայի 102-րդ այա
قَالَ لَقَدْ عَلِمْتَ مَآ أَنزَلَ هَٰٓؤُلَآءِ إِلَّا رَبُّ ٱلسَّمَٰوَٰتِ وَٱلْأَرْضِ بَصَآئِرَ وَإِنِّى لَأَظُنُّكَ يَٰفِرْعَوْنُ مَثْبُورًۭا
(Մովսեսը) պատասխանեց. «Դու շատ լավ գիտես, որ այս հրաշքները երկինքների ու երկրի վեհապետերի գործերն են: Դրանք ակնհայտ նշաններ են: Ով Փարավոն, դու կորստյան ես դատապարտվելու:
Նախորդ հաղորդման ժամանակ մենք ասացինք, որ երբ փարավոնը տեսավ Մովսեսի հրաշքները, նրան հավատալու փոխարեն, խելագար կախարդ համարեց: Այս այան ասում է, որ Մովսեսն ի պատասխան ասաց. Այն, ինչ ես արեցի, կախարդանք չէր, որ ինձ կախարդ անվանես: Դա հրաշագործություն էր, որը կատարվեց Աստծո հրամանով և այն էլ ոչ թե որպեսզի ես իմ ուժը ցույց տամ, կամ հարստություն ձեռք բերեմ, այլ որպեսզի մարդիկ լսեն Աստծո խոսքը, ընդունեն այն և նրանց գիտակցությունը բարձրանա: Բնականաբար, ով չլսի Աստծո խոսքն ու չառաջնորդվի, կոչնչանա:
Այս այայից սովորում ենք
1. Երբեմն մարդն իմանում է ճշմարտությունը, սակայն իրեն դնում է տգետի տեղ: Փարավոնը գիտեր, որ Մովսեսը ճշմարտությունն է ասում, սակայն պատրաստ չէր դա ընդունել և հանձնվել Արարչին:
2. Այն հասարակություններում, որոնցում մարդիկ ենթարկվում են ցոփ ու բռնատեր իշխանավորներին, կրոնը քարոզելու և մարդկանց դեպի Աստված հրավիրելու համար, նախ պետք է իշխանություններին շտկել, քանի որ եթե իշխանությունները փոխվեն, հասարակությունն էլ կբարեփոխվի: Ուստի Մովսեսը գնաց փարավոնի մոտ և ոչ թե ժողովրդի:
Ասրա սուրայի 103 և 104-րդ այաներ
فَأَرَادَ أَن يَسْتَفِزَّهُم مِّنَ ٱلْأَرْضِ فَأَغْرَقْنَٰهُ وَمَن مَّعَهُۥ جَمِيعًۭا
وَقُلْنَا مِنۢ بَعْدِهِۦ لِبَنِىٓ إِسْرَٰٓءِيلَ ٱسْكُنُوا۟ ٱلْأَرْضَ فَإِذَا جَآءَ وَعْدُ ٱلْءَاخِرَةِ جِئْنَا بِكُمْ لَفِيفًۭا
(Փարավոնը) ցանկանում էր նրանց (Մովսեսին ու իր համախոհերին) վտարել (Եգիպտոսից) և մեք Փարավոնին ու իր հետևորդներին սուզեցինք ծովի հատակը:
Այնուհետև ասացինք Իսրայելի զավակներին. «Բնակվեցեք այս երկրում, երբ հանդերձյալ կյանքի ժամը գա, ձեզ ամենքիդ պիտի հավաքենք»:
Բռնատեր իշխանավորների ձևն այն է, որ ճշմարտությունը քարոզողներին աքսորում են կամ սպանում, որպեսզի նրանց խոսքը չհասնի մարդկանց: Փարավոնը նույնպես նման որոշում կայացրեց, մոռանալով, որ Մովսեսը միայնակ չէ և այն Աստվածը, որ նրան ուղարկել է քարոզելու, պաշտպանում է նրան: Ուստի երբ փարավոնն իր զորքով հետևում էր Մովսեսին ու իր ժոովրդին, որպեսզի նրանց Եգիպտոսից դուրս աներ, Աստծո կամոք, ժողովուրդն անցավ Եփրատ գետը: Իսկ փարավոնի զորքը խորտակվեց ջրում: Այսպիսով Աստված ցույց տվեցի իր ուժը: Այդպես եղավ նաև այն ժամանակ, երբ Մեքքայի անհավատները որոշեցին սպանել մարգարեին, իսկ նա հեռացավ քաղաքից: Եվ Աստծո կամոք, մարգարեին հաջողվեց Մադինայում ստեղծել առաջին իսլամական իշխանությունն ու քարոզել: Անշուշտ, Մեքքայի գրավման ժամանակ, անահավատները նվաստացան: Այնուհետև այան ասում է. Երբ փարավոնը խորտակվեց, Իսրայելի ժողովուրդը վերադարձավ իր երկիրն ու փրկվեց փարավոնից ու նրա իշխանությունից:
Իհարկե, դատաստանի օրն այս երկու խմբերը նորից հանդիպելու են, որպեսզի դատվեն ըստ արժանվույն:
Այս այաներից սովորում ենք
1. Աստվածայաին վարդապետությունը կայանում է նրանում, որ Աստծո կամքն իշխի բռնատերերի կամքի վրա և Աստծո նախաձեռնությամբ չեզոքանա նրանց կամքը:
2. Աշխարհը չունի բոլոր մեր գործերի պատժի և վարձատրության ունակությունը: Ուստի Աստված, մարդկանց հավաքելով դատաստանի օրը, նրանց դատում է ըստ արդարության և յուրաքանչյուրին ըստ արժանվույն վարձատրում կամ պատժում:
Ասդրա սուրայի 105 և 106-րդ այաներ
وَبِٱلْحَقِّ أَنزَلْنَٰهُ وَبِٱلْحَقِّ نَزَلَ ۗ وَمَآ أَرْسَلْنَٰكَ إِلَّا مُبَشِّرًۭا وَنَذِيرًۭا
وَقُرْءَانًۭا فَرَقْنَٰهُ لِتَقْرَأَهُۥ عَلَى ٱلنَّاسِ عَلَىٰ مُكْثٍۢ وَنَزَّلْنَٰهُ تَنزِيلًۭا
Մենք Ղուրանն ուղարկեցինք և այն իսկապես իջավ երկնքից: (Եվ ով մարգարե), քեզ ընտրեցինք, որպեսզի մարդկանց հայտնես մեր վարձատրություններն ու սպառնալիքները:
Ղուրանը մասերի բաժանեցինք, որպեսզի կարողանաս կարդալ մարդկանց համար մաս- մաս: Մենք այն ուղարկեցինք գլուխների բաժանված:
Այս այաներում, խոսելով Մովսեսի ու փարավոնի միջև տեղի ունեցած դեպքերի մասին, մեկ անգամ ևս ներկայացվում է Ղուրանի ու մարգարեության նշանակությունը: Այաներն ասում են. Ղուրանն Աստծո կողմից արադարացիրոեն իջել է և դրա ճշմարտացիությունն ապացուցվեց այն ժամանակ, երբ այն Գաբրիելի կողմից տրվեց մարգարեին: Մարգարեն առաքելություն ստացավ որ Ղուրանի ուսմունքների հիման վրա մարդկանց զգուշացնի: Նա չի կարող այս Գրքում որևէ փոփոխություն կատարել: Դա նշանակում է , որ այս Գիրքն անսխալ է:
Այնուհետև այան ասում է. Որպեսզի աստվածային իմաստնությունը մտնի մարդկանց մեջ, Աստված մարգարեին մաս-մաս փոխանցեց այաները: Եվ սա է Աստծո ձևը, որպեսզի իր իմաստնությունն ըստ մարդկանց ներուժի նրանց փոխանցի: Մարգարեության պատմությունը նույնպես այդպես է եղել : Ադամից մինչև իսլամի մարգարե, մարգարեները հայտնվել են տարբեր ժամանակաշրջաններում: Պետք է ասել, որ անհավատները մշտապես առաջ էին քաշում այն խնդիրը, թե ինչու Ղուրանը միանգամից չի ներկայացվել:
Այս այայից սովորում ենք
1. Ղուրանի ճշմարտացիությունը երաշխավորվել է Աստծո կողմից: Դրա մեջ չկա որևէ խեղաթյուրում և աստվածային ներշնչանքը մարդկանց հասել է ամբողջովին:
2. Ինչպես որ Ղուրանի այաները հայտնվեցին մեկ առ մեկ, դաստիարակությունը և առաջնորդությունը նույնպես ժամանակ են պահանջում, որպեսզի դրանց ազդեցությունը մարդկանց վրա, ավելի մեծ լինի:
3. Աստծո վարդապետությունը կատարվել է ժամանակի ընթացքում, ինչպես որ աշխարհն է ստղծվել վեց օրում, չնայած որ կարող էր մի վայրկյանում ստեղծվել: Աստվածային գրքերն ու Ղուրանը նույնպես ուղակվեցին ժամանակի ընթացքում, չնայած որ կարող էին միանգամից ուղարկվել:
Աստված Ձեզ պահապան