Ելք դեպի լույս 496
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ասրա սուրայի 107-րդ այա
قُلْ ءَامِنُوا۟ بِهِۦٓ أَوْ لَا تُؤْمِنُوٓا۟ ۚ إِنَّ ٱلَّذِينَ أُوتُوا۟ ٱلْعِلْمَ مِن قَبْلِهِۦٓ إِذَا يُتْلَىٰ عَلَيْهِمْ يَخِرُّونَ لِلْأَذْقَانِ سُجَّدًۭا
Ասա նրանց. «Հավատաք Ղուրանին թե ոչ, նրանք որ Ղուրանի իջնելուց առաջ լուսավորված էին, երկրպագություն կանեն, երբ այն կարդաք նրանց ներկայությամբ:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստված Ղուրանը ոչ թե միանգամից է իջեցրել, այլ մարգարեին ներշնչել է մաս-մաս` 23 տարվա ընթացքում: Իսկ հակառակորդներն ասում էին. "Ինչու՞ Ղուրանը միանգամից չի իջեցվել մարգարեին: Մենք չենք հավատում դրան": Այս այան ասում է, որ ի պատասխան, պետք է ասել. "Աստված կարիք չունի, որպեսզի հավատալու համար դուք նման պատրվակներ ներկայացնեք: Նրանք, որ խելամիտ են և ունեն գիտություն, ծանոթ են երկնային նախորդ գրքերին, Ղուրանի այաները կարդալով, հասկանում են դրա ճշմարտացիությունը: Նրանք խոնարհվում են Ղուրանի վեհության դիմաց և ինչպես իրենց ճակատն այնպես էլ ողջ դեմքը, հպում են հողին:
Այս այայից սովորում ենք
1. Մարդկանց անհավատությունը կամ հավատքը չեն կարող փոխել Ղուրանի ճշմարտացիությունը: Եթե բոլոր մարդիկ անհավատ դառնան, դա նման է նրան, որ նրանք փակեն իրենց աչքերն արևի առջև ու ժխտեն դրա լույսը:
2. Իսկական գիտությունն այն է, երբ մարդը խոնարհվում է ճշմարտության առջև և ոչ թե գիտելիքների ու կրթության ավելանալով հրաժարվեն կրոնական ու բարոյական ճշմարտությունից:
Ասրա սուրայի 108 և 109-րդ այաներ
وَيَقُولُونَ سُبْحَٰنَ رَبِّنَآ إِن كَانَ وَعْدُ رَبِّنَا لَمَفْعُولًۭا
وَيَخِرُّونَ لِلْأَذْقَانِ يَبْكُونَ وَيَزِيدُهُمْ خُشُوعًۭا ۩
Նրանք կգոչեն.«Օրհնյալ է Աստված:Անկասկած մեր Արարիչն իրականցնում է Իր խոստումները»:
Նրանք կընկնեն երեսի վրա, արցունք կթափեն, և (Աստծո առջև) ավելի հնազանդ կլինեն:
Քանի որ Հնգամատյանը և Ավետարանը խոսել են վերջին մարգարեի գալստյան մասին, այն նվիրական մատյանների հետևորդները, որ հավատում էին մարգարեին, ասում էին, որ Աստված կատարել է իր խոստումը և փառաբանում էին նրան: Բնականաբար, նման մարդիկ խոնարհվում են ճշմարտության առջև: Որքան շատ են նրանք ընթերցում Ղուրանի այաները, այնքան նրանց սիրտը փափուկ է դառնում ու նրանք խոնարհվում են Աստծո առջև ու նրանց աղոթքը լացի հետ է համեմվում: Ղուրանը բարձր է գնահատում այս մարդկանց հոգեվիճակը:
Այս այաներից սովորում ենք
1. Ղուրանի ընթարցումն այնպես է ազդում մարդկանց սրտերի վրա, որ կարդացողներն ակամայից խոնարհվում են Աստծո առջև ու արցունք թափում: Իհարկե, այն արցունքը, որը բխում է Աստծուն ճանաչելուց և իմաստնությունից:
2. Ղուրանի ընթերցումը բարձրացնում է մարդու գիտելիքը և նրա մեջ զարգացնում Աստծո առջև խոնարհումը:
3. Աղոթքի ժամանակ լացն արժեքավոր է:
Ասրա սուրայի 110-րդ այա
قُلِ ٱدْعُوا۟ ٱللَّهَ أَوِ ٱدْعُوا۟ ٱلرَّحْمَٰنَ ۖ أَيًّۭا مَّا تَدْعُوا۟ فَلَهُ ٱلْأَسْمَآءُ ٱلْحُسْنَىٰ ۚ وَلَا تَجْهَرْ بِصَلَاتِكَ وَلَا تُخَافِتْ بِهَا وَٱبْتَغِ بَيْنَ ذَٰلِكَ سَبِيلًۭا
Ասա. «Կոչեք Աստված կամ կոչեք Ողորմած: Երկուսն էլ հավասարապես գեղեցիկ են»: Ոչ շատ ցածր և ոչ էլ շատ բարձր ձայնով աղոթեք: Երկուսի մեջտեղում փնտրիր (չափավոր) ձև:
Գրավոր աղբյուրներում ասվում է, որ մարգարեն Ալ Հարամ մզկիթում աղոթում էր ու ասում ."Յա Ալլահ, յա Ռահման (Աստված,Ողորմած )": Ոմանք կարծեցին, թե մարգարեն պաշտում է երկու աստվածների: Եվ այդ ժամանակ իջավ այս այան, որն ասաց, որ այդ անուններն Աստծո անուններն են, բացի դրանցից Աստված ունի շատ այլ անուններ, որոնք ցույց են տալիս նրա առանձնահատկությունը: Ուրեմն, Աստծուն կարելի է դիմել տարբեր անուններով: Երբ մարգարեն նամազ էր կարդում, որոշ անհավատներ, բարձրաձայն բանաստեղծություն էին կարդում ու խանգարում նրան: Եվ երբ մարգարեն ցածրաձայն էր կարդում, նրա հետևորդները չէին լսում իրեն: Այս այան ասում է, որ Ղուրանը պետք է կարդալ միջին ձայնով և ընդհանրապես իսլամը կարևորում է ոչ թե ձևը, այլ որակը: Օրինակ` նամազը պետք է իրականացվի հատուկ ծիասակարգով:
Այս այայից սովորում ենք
1. Լավագույն անունները, որ ունեն բովանդակություն և պատգամ, պատկանում են Աստծուն, հակառակ նրան, որ շատերի անունը բոլորովին չի համապատասխանում իրենց:
2. Իսլամը չափավոր կրոն է և նույնիսկ աղոթելիս հորդորում է միջին ձայնով կարդալ այն:
Ասրա սուրայի 111-րդ այա
وَقُلِ ٱلْحَمْدُ لِلَّهِ ٱلَّذِى لَمْ يَتَّخِذْ وَلَدًۭا وَلَمْ يَكُن لَّهُۥ شَرِيكٌۭ فِى ٱلْمُلْكِ وَلَمْ يَكُن لَّهُۥ وَلِىٌّۭ مِّنَ ٱلذُّلِّ ۖ وَكَبِّرْهُ تَكْبِيرًۢا
Ասա. Գովյալ է Աստված, նա զավակ չունի, տիեզերքի վրա իշխում է և որևէ օգնության կարիք չունի: Փառավորիր Աստծուն, փառաբանելով իր մեծությունը:
Ղուրանի որոշ այաներ, ինչպես և այս այան, սկսվում և ավարտվում են Աստծո փառաբանությամբ: Այս այան Աստծուն փառաբանելով ասում է , որ նրա հավասարը չկա, նա միայնակ է, չունի որդի և հեռու է որևէ թուլությունից ու թերությունից: Բնականաբար, նման Աստծուն պետք է փառաբանել:
Այս այայից սովորում ենք
1. Ղուրանը, դիմելով բոլոր հավատացյալներին ու մարգարեին, ասում է. "Աղոթելիս պետք է արտասանել այնպիսի բառեր, ինչպես` "Ալհամդոլ էլլա"(Փառք Աստծուն), "Սոբհան էլլա"(Անբիծ է Աստված) և "Ալլահ աքբար"(Մեծ է Աստված):
2. Աստված բացարձակ է և միակ: Նա չունի հայր, մայր, կողակից և ոչ էլ որդի: Ուրեմն չպետք է նրան ընկալել մարդկանց նման:
Աստված Ձեզ պահապան